Գլխավոր տեղեկություն
Համար
N 1612-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2022 թվականի N 1612-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 378-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնելու մասին» N 378-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում «Մամուլի ազգային ակումբ», «Հայկական կարմիր խաչի ընկերություն», «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) հետ կնքել համապատասխանաբար 2014 թվականի ապրիլի 30-ին, մայիսի 7-ին ու մայիսի 27-ին կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման թիվ 28/0014, 31/0014 ու 37/0014 պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպությունների միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 20-ի N 1612-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 378-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հասարակական կազմակերպության անվանումը

Հասցեն

Հարկը

Մակերեսը (քառ. մետր)

Գնահատված արժեքը (դրամ)

Օգտագործման տրամադրման ժամկետը

1.

«Մամուլի ազգային ակումբ»

ք. Երևան, Արշակունյաց պողոտա 4

10-րդ

84.1

35 017 000

մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը

2.

«Հայկական կարմիր խաչի ընկերություն»

ք. Երևան, Իսահակյան 28 շենք, թիվ 3 շինություն

1-ին

27.2

19 241 000

10 տարի

3.

«Տնտեսական լրագրողների ակումբ»

ք. Երևան, Արշակունյաց պողոտա 4

8-րդ

20

8 850 000

10 տարի

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ