Գլխավոր տեղեկություն
Համար
N 1637-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2022 թվականի N 1637-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 216-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝

1) նախաբանում «և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 216-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերով․

2) վերնագիրը, 1-ին կետը «կարգը» բառից առաջ և հավելվածի վերնագիրը «(արտադրանքի) արտահանման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացման» բառերով։

2. Որոշման հավելվածում՝

1) 6-րդ կետում «սահմանային հսկիչ կետերի (այսուհետ՝ հսկիչ կետ) և մարզային կենտրոնների (այսուհետ՝ մարզային կենտրոն) միջոցով» բառերը փոխարինել «տարածքային ստորաբաժանումների միջոցով՝ բացառությամբ պետական սահմանի անցման կետերի։ Պետական սահմանի անցման կետերում օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները․

2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7. Բեռների ներմուծման կամ արտահանման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվում է լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով՝ բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի։ Այլ երկրներ ներկայացնելու դեպքում դիմումատուի ցանկությամբ համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն զուգահեռ կարող են տրամադրվել նաև թղթային եղանակով։»․

3) 8-րդ կետից հանել առաջին նախադասությունը․

4) 9-րդ կետում «հսկիչ կետում» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից» բառերով․

5) 9.1-ին կետում «հսկիչ կետի» բառերը փոխարինել «մաքսային մարմնի» բառերով․

6) 10-րդ կետից հանել «հսկիչ կետում» բառերը․

7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«12. Պետական սահմանի անցման կետում օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողությունը մաքսային մարմինների կողմից իրականացվում է ներմուծվող բեռի փաստաթղթային ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման, ակնադիտական զննման կամ ակնադիտական հետազոտման (բեռի նույնականացման) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:».

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին և 12.2-րդ կետերով․

«12.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով ներմուծվող բեռի զննման (բացառությամբ ակնադիտական զննման կամ ակնադիտական հետազոտման) և լաբորատոր փորձաքննության միջոցով բեռի անվտանգությունը որոշելու անհրաժեշտության դեպքում պետական սահմանի անցման կետում մաքսային մարմինների կողմից բեռը կապարակնքվում է, կազմվում է ներմուծվող բեռի տնօրինումն արգելելու մասին կարգադրագիր, և թույլատրվում է բեռի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք՝ օրենսդրությամբ սահմանված վայրերում լիազոր մարմնի կողմից վերահսկողություն իրականացնելու նպատակով։

12.2. Օրենքով նախատեսված պետական վերահսկողությունը լիազոր մարմնի կողմից իրականացվում է զննման, նմուշառման և լաբորատոր փորձաքննության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում։».

9) 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

10) 21-րդ կետում «հսկիչ կետում» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից» բառերով․

11) 22-րդ կետը «Ներմուծման արգելման դեպքում» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ներմուծվող բեռի փաստաթղթային ուսումնասիրման, փաստաթղթային ստուգման, ակնադիտական զննման կամ ակնադիտական հետազոտման միջոցով բեռի նույնականացման ձևով մաքսային մարմինների կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում բեռի ներմուծումն արգելվում է մաքսային մարմինների կողմից, իսկ զննման և (կամ) լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա վտանգավոր ճանաչված բեռի դեպքում՝ լիազոր մարմնի կողմից։», իսկ «հսկիչ կետում» բառերը փոխարինել «պետական սահմանի անցման կետում մաքսային մարմնի կողմից» բառերով.

12) 25-րդ կետում «Հսկիչ կետը» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով.

13) 27-րդ կետից հանել «առձեռն կամ» և «կամ փոստային» բառերը.

14) 28-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը.

15) 29-րդ կետից հանել «թղթային կամ» բառերը․

16) 29.2-րդ կետից հանել «գրավոր կամ» բառերը․

17) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«31. Լիազոր մարմինն արտահանողին համապատասխանության տեղեկանքը, իսկ կենդանիների դեպքում՝ առողջությունը հավաստող փաստաթուղթը, տոհմային կենդանիների և բեղմնավորիչ նյութերի դեպքում՝ նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթը տրամադրելու նույն օրն արտահանողին տրամադրում է նաև արտահանման համար տրվող համապատասխան սերտիֆիկատ էլեկտրոնային եղանակով՝ բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի։ Այլ երկրներ ներկայացնելու դեպքում դիմումատուի ցանկությամբ համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն զուգահեռ կարող են տրամադրվել նաև թղթային եղանակով։».

18) 33-րդ կետում՝

ա․ «Հսկիչ կետը և մարզային կենտրոնը վարում են» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը վարում է» բառերով․

բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը մաքսային մարմինների տեղեկատվական համակարգում առկայության դեպքում լիազոր մարմնին տրամադրվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգ լիազոր մարմնին դիտման նպատակով մուտքի հնարավորություն տալու եղանակով։»․

19) 35-րդ և 36-րդ կետերում «հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Այլ երկրներ ներկայացնելու դեպքում դիմումատուի ցանկությամբ համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն զուգահեռ կարող են տրամադրվել նաև թղթային եղանակով։».

20) 37-րդ կետից հանել «սահմանային հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի» բառերը․

21) 38-րդ կետը «դրոշմը» բառից հետո լրացնել «` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածին համապատասխան» բառերով.

22) 42-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

23) 44-րդ կետի 1-ին ենթակետը և 45-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

24) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. Սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքերում մաքսային մարմինն արգելում է բեռի տարանցիկ փոխադրումը:»․

25) 47-րդ կետը «Բեռի մաքսային ձևակերպումը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում» բառերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2022 թվական: