ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1227-Ա
ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՒՐԵՆ ՔԵՍԵՋՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանին 2022 թվականի հոկտեմբերի 19-22-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն)՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
2. Ռոբերտ Ղուկասյանի և Սուրեն Քեսեջյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |