Գլխավոր տեղեկություն
Համար
N 1577-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.10.2022-31.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1577-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԶԵՆՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԶԵՆՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ԶԵՆՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հուլիսի 20-ից՝ մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը․

3) ծրագրի իրականացման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարի է, սակայն ծրագրի իրականացման ժամկետը չի կարող գերազանցել ապրանքների ներմուծման ժամկետը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1577-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-թյուններ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1․

4107129100

Կաշի՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) մորթերից, որոնց մակերևույթի մակերեսը չի գերազանցում 2,6 մ2-ն (28 քառակուսի

ֆուտը)

կաշի՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) մորթերից

Բնական կաշի

մ2

100 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

1 237 500 000

 

2․

4302198090

Դաբաղած կամ մշակած մորթիով մորթիկներ (ներառյալ գլուխները, պոչերը, թաթերը և այլ մասեր կամ կտորտանքը)՝ չհավաքած կամ հավաքած (առանց այլ նյութերով համալրելու)՝ բացի 4303 ապրանքային դիրքում նշվածների, մորթիկներ՝ ամբողջական, գլխով, պոչով կամ թաթերով կամ առանց դրանց,

չհավաքված

Բնական մորթի

հատ

7 200

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

68 000 000

 

3.

3814001000

Բարդ օրգանական լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ այլ տեղում չնշված կամ չընդգրկված, ներկերի

կամ լաքերի մաքրման

պատրաստի բաղադրություններ, բութիլացետատի հիմքով

Լուծիչներ

կգ

11 200

Թուրքիա, Իտալիա

Թուրքիա, Իտալիա

12 000 000

 

4.

5602900000

Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ

չերկտակված, այլ

Միջնաստառ՝ ինքնասոսնձվող

կգ

17 600

Թուրքիա, Իտալիա

Թուրքիա, Իտալիա

19 200 000

 

5.

6307909800

Այլ պատրաստի արտադրատեսակներ՝ ներառյալ հագուստի

ձևվածքները, այլ

Կոշիկի քուղեր

կգ

800

Թուրքիա, Իտալիա, Չինաստան

Թուրքիա, Իտալիա, Չինաստան

9 200 000

 

6.

7317007000

Մեխեր, կոճգամներ, գծագրական կոճգամներ, ակոսավոր մեխեր, բռնակներ (բացի 8305 ապրանքային դիրքում ընդգրկվածներից) և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից, գլխիկներով կամ առանց գլխիկների այլ նյութերից, բացի

պղնձե գլխիկներով

արտադրա-տեսակներից, այլ

Մեխեր կոշիկի

կգ

4 000

Թուրքիա

Թուրքիա

4 800 000

 
 

Ընդամենը՝

           

1 350 700 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ