ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1179-Ա
ԳՈՌ ԱՍՐՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին 2022 թվականի հոկտեմբերի 10-14-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ «Լոռու և Տավուշի մարզերի տեղական դերակատարների հզորացում՝ հանուն զարգացման» խորագրով ծրագրին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Գոռ Ասրյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. Գրիգորյան |
Երևան |
07.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |