Գլխավոր տեղեկություն
Համար
N 1578-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1578-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածում՝

1) 6.3-րդ կետից հանել «(կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը, կամ կազմակերպությունը փոխելու)» բառերը.

2) 6.5-րդ կետից հանել «, եթե «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա է կենսաթոշակառուի՝ դիմում ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ աշխատող հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն» բառերը.

3) 6.6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Առցանց եղանակով ներկայացված դիմումի հիման վրա ազգային օպերատորին ընտրել հնարավոր չէ։».

4) 6.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6.8. Սույն կարգի 6.3-րդ կետում նշված դեպքում ներկայացված դիմումը մերժվում է, եթե «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա չէ տեղեկատվություն կենսաթոշակառուի՝ դիմում ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ աշխատող հանդիսանալու վերաբերյալ, կամ դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ որպես վճարող կազմակերպություն ընտրված է ազգային օպերատորը։ Առցանց դիմումի հիման վրա կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելը մերժելու դեպքում դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում կենսաթոշակառուին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով մերժման հիմքերը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան