Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 127
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (13.12.2021-09.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.11.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 127

քաղ. Մոսկվա

 

ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միությունում ապրանքները նույնականացման միջոցներով դրոշմավորելու մասին 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ) ինքնուրույն որոշում են իրենց տարածքում սույն որոշմանը համապատասխան նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) ներդնելու ամսաթիվն ու կարգը և ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այդ ամսաթվի մասին ոչ ուշ, քան այն վրա հասնելուց 6 ամիս առաջ։ Ընդ որում, չդրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքը չի կարող սահմանվել մինչ 2021 թվականի հունվարի 1-ը։

(1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) 

2. Սահմանել, որ՝

դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառված ապրանքները.

ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.

սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.

անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչի գործառումն ապահովելու նպատակով որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգերի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին) (այսուհետ՝ ազգային օպերատորներ).

ապրանքների դրոշմավորում չներդրած անդամ պետությունների ազգային օպերատորները մինչ իրենց տարածքում ապրանքների դրոշմավորում ներդնելու ամսաթիվն ապահովում են այդ անդամ պետությունում գրանցված՝ ապրանքների արտադրողներին և շրջանառության մասնակիցներին խորհրդանիշների բացառիկ հաջորդականությունների տրամադրումը, որոնք օգտագործվում են այն անդամ պետության ազգային օպերատորից ստացված նույնականացման միջոցների (այսուհետ՝ դրոշմավորման ծածկագրերի) ձևավորման համար, որն այդ ազգային օպերատորի հետ կնքված համաձայնագրի հիման վրա իր տարածքում ներդրել է ապրանքների դրոշմավորումը.

այն անդամ պետության ազգային օպերատորը, որն իր տարածքում ներդրել է ապրանքների դրոշմավորում, ապահովում է դրոշմավորման ծածկագրերի տրամադրումը՝ անդամ պետությունների այլ ազգային օպերատորների հարցման համաձայն՝ 60 րոպեից ոչ ավելի ժամանակահատվածում.

անդամ պետությունների ազգային օպերատորներն ապահովում են դրոշմավորման ծածկագրերի տրամադրումն այդ անդամ պետությունում գրանցված՝ ապրանքների շրջանառության մասնակիցների հարցման համաձայն.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչ ուղարկված հաղորդումները Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան համարվում են անդամ պետության լիազորված մարմնի պատշաճ տեղեկացում, այդպիսի հաղորդումների ուղարկումն ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ազգային օպերատորները անդրսահմանային առևտրի ժամանակ միմյանց միջև ապահովում են անդրսահմանային առևտրի շրջանակներում իրացված դրոշմավորված ապրանքների մասին տեղեկատվության փոխանակումը.

ազգային օպերատորների միջև փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով։ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ նշված փոխգործակցության իրականացմանը սույն որոշմանը համապատասխան պատրաստ լինելը պետք է ապահովվի մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը.

մինչ 2021 թվականի հուլիսի 1-ից անդամ պետություններում գաղտնագրական պաշտպանության միասնական եղանակների սահմանումն օգտագործվում են այդ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված՝ նույնականացման միջոցների պաշտպանության թվային (այդ թվում՝ գաղտնագրական) և (կամ) պոլիգրաֆիական եղանակները։ Պաշտպանության այդպիսի միջոցները ճանաչվում են այն անդամ պետությունների կողմից, որոնք իրենց տարածքներում ներդրել են ապրանքների դրոշմավորում՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում դրոշմավորված ապրանքների տեղափոխման ժամանակ.

այն անդամ պետությունները, որոնք իրենց տարածքում սահմանել են դրոշմավորում, ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետին համապատասխան։

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) 

3. Հաստատել կից ներկայացվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

ապրանքների նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգը.

անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այդպիսի տեղեկությունների փոխանցման ժամկետները.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց մուտքը տրամադրվում է սպառողներին և այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրված բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 127 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների

 

Ծածկագիր՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

Ապրանքի անվանումը

4203 10 000

Հագուստի առարկաներ՝ բնական կաշվից կամ համակցված կաշվից

6106

Կանացի բլուզներ, բլուզներ և բլուզոններ տրիկոտաժե՝ մեքենայի կամ ձեռքի գործվածքի՝ կանանց կամ աղջիկների համար

6201

Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ (այդ թվում՝ դահուկային), հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ և տղամարդկանց կամ տղաների համար նախատեսված նմանատիպ արտադրատեսակներ՝ բացի 6203 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից.

6202

Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ (այդ թվում՝ դահուկային), հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ և կանանց կամ աղջիկների համար նախատեսված նմանատիպ արտադրատեսակներ՝ բացի 6204 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից.

6302

Սպիտակեղեն` անկողնու, ճաշասենյակի, զուգարանի և խոհանոցի

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 127 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջներ, նույնականացման այդպիսի միջոցի գեներացման և զետեղման կարգ

 

1. Սույն փաստաթուղթը մշակված է Եվրասիական տնտեսական միությունում ապրանքները նույնականացման միջոցներով դրոշմավորելու մասին 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։

2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 4203 10 000, 6106, 6201, 6202, 6302 դիրքերում դասակարգվող թեթև արդյունաբերության ապրանքների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology — Automatic identification and data capture techniques — Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Պայմանանշանների այդ եզակի հաջորդականությունը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։ Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝

տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը կազմված է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + -./_,:; = <> ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի ծածկագիր 29-ը.

տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ փաթեթավորման անհատական սերիական համար, որը բաղկացած է թվանշանային կամ տառաթվանշանային (լատինական այբուբենի տառերի) հաջորդականության 13 խորհրդանիշներից։ Որպես եզրափակիչ խորհրդանիշ տվյալ խմբի համար օգտագործվում է խորհրդանիշների ASCII աղյուսակում ծածկագիր 29 ունեցող հատուկ խորհրդանիշ-բաժանիչը.

տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ունի մինչև 4 խորհրդանիշ (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր և մեծատառեր) ներառող երկարություն։ (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) Որպես եզրափակիչ խորհրդանիշ տվյալ խմբի համար օգտագործվում է խորհրդանիշների ASCII աղյուսակում ծածկագիր 29 ունեցող հատուկ խորհրդանիշ-բաժանիչը.

տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ բաղկացած է թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից և պարունակում է մինչև 44 խորհրդանիշ։ (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)

Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։ 

(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) 

3. Թեթև արդյունաբերության ապրանքների նույնականացման միջոցի համար չափսը որոշվում է ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից ինքնուրույն, զետեղման ժամանակ հիմնական պահանջը՝ նույնականացման միջոցը, պետք է պիտանի լինի մեքենայական հաշվարկման համար։

4. Թեթև արդյունաբերության ապրանքների նույնականացման միջոցները գեներացվում են անդամ պետությունների թեթև արդյունաբերության ապրանքների նույնականացման միջոցների էմիտենտների կամ շրջանառության մասնակիցների կողմից։

5. Թեթև արդյունաբերության ապրանքները դրոշմավորվում են դրանց վրա, սպառողական փաթեթվածքի, պիտակի կամ ապրանքանիշի վրա՝ տպագրության կամ պիտակավորման եղանակով նույնականացման միջոցներ զետեղելու միջոցով։

6. Թեթև արդյունաբերության դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքում կոմպլեկտավորելու ժամանակ այդպիսի տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչ՝ այդպիսի փաթեթվածքում տեղադրված նույնականացման միջոցների ագրեգացմամբ։ Ընդ որում, ագրեգացման տակ հասկացվում է տրասնպորտային փաթեթվածքում տեղադրված թեթև արդյունաբերության դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների՝ ստեղծվող տրանսպորտային փաթեթվածքի ընդհանուր բացառիկ այնպիսի նույնականացուցչի հետ միավորումը, որը զետեղվում է դրա վրա թեթև արդյունաբերության դրոշմավորված ապրանքների հետագա նույնականացման նպատակով՝ առանց տրանսպորտային փաթեթվածքը բացելու անհրաժեշտության։

Տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվում է ԳՕՍՏ ԻՍՕ/ՄԷՀ 15417-2013-ին համապատասխան Code 128 ձևաչափով գծային ստվերագծային ծածկագրի տեսքով նույնականացման միջոց, որը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչ, որը Serial Shipping Container Code-ի տեսքով տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչ է։

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 127 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող` դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող, ինչպես նաև այդպիսի տեղեկությունների փոխանցման ժամկետները

 

1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցության իրականացման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան 4203 10 000, 6106, 6201, 6202, 6302 դիրքերի դրոշմավորված ապրանքների անդրսահմանային առևտուր իրականացնելիս փոխանցվում են տեղեկություններ այդպիսի ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին (այսուհետ՝ տեղեկություններ)՝ XML-ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան.

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TRyREC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1: Structures» и «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։

2. Տեղեկությունների կազմին և կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները ներկայացված են 1-6-րդ աղյուսակներում։

3. Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)

«տարրի անվանումը»՝ տարրի հերթական համարը, նույնականացուցիչը և կայացած կամ պաշտոնական բառային նշանը.

«տարրի նկարագրությունը»՝ տարրի իմաստը (նշանակությունը) պարզաբանող տեքստը.

«ծանոթագրություն»՝ տարրի նշանակությունը պարզաբանող, դրա ձևավորման (լրացման) կանոնները որոշող տեքստը կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.

«բազմ.» - տարրերի բազմաքանակությունը (տարրի հնարավոր կրկնությունների պարտադիր (կամընտիր) լինելը և թիվը )։

4. Փոխանցվող տվյալների տարրերի բազմազանությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշանները.

1՝ տարրը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n` տարրը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (ո > 1).

1..*՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի առնվազն n անգամ (n>1).

n..m՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի առնվազն n անգամ և m անգամից ոչ ավելի (n > 1, m > n).

0..1՝ տարրը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ տարրը կամընտրական է, կարող են կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ տարրը կամընտրական է, կարող է կրկնվել m անգամից ոչ ավելի (m > 1)։

 

Աղյուսակ 1

 

Անդրսահմանային առևտրի շրջանակներում վաճառված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմը և կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

 

1

2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը

տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ԻՍՕ-3166-ին համապատասխան

1

3. Տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) և գնորդի, ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին

տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) և գնորդի, ապրանքների և նույնականացման միջոցների մասին

 

1..*

3.1 Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ՝ ապրանք վաճառողի (արտահանողի) մասին

 

0..1

3.1.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՎ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1..*

3.1.2 Հարկ վճարողի ՀՊԾ-ն

հարկ վճարողի ՀՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

3.1.3. GLN

ապրանք վաճառողի GLN ծածկագիրը

 

0..1

3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

ապրանք վաճառողի (արտահանողի) իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանները

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

3.2. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

Տեղեկություններ՝ ապրանքի գնորդի մասին

 

0..1

3.2.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՎ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

3.2.2 Հարկ վճարողի ՀՊԾ-ն

հարկ վճարողի ՀՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

3.2.3. GLN

ապրանք վաճառողի GLN ծածկագիրը

 

0..1

3.2.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանները

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

3.3. Տեղեկություններ՝ ապրանքի և նույնականացման միջոցների մասին

տեղեկություններ՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի և դրա վրա զետեղված նույնականացման միջոցների մասին

 

1..*

3.3.1 Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ՝ ապրանք արտադրողի մասին

 

0..1

3.3.1.1. Ապրանք արտադրողի GLN

ապրանք արտադրողի GLN ծածկագիրը

 

0..1

3.3.1.2. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

 

0..1

3.3.1.3 Հարկ վճարողի ՀՊԾ-ն

հարկ վճարողի ՀՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

3.3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

3.3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

 3.3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանները

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

3.3.2. GTIN նույնականացուցիչը

առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը։ Թվանշանային արժեքը

տարրը նախատեսված է առևտրային միավորի եզակի նույնականացման համար

0..1

3.3.3 Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով

0..1

3.3.4 Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի

ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի

 

0..1

3.3.5 Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների ազգային դասակարգիչների

ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՀԴ, ԲՀՀԴ և ապրանքների այլ ազգային դասակարգիչների

 

0..1

3.3.6 Ապրանքի ծածկագիրը՝ ըստ GPC-ի

նշվում է արժեքը Global Product Classification-ին (արտադրանքի գլոբալ դասակարգիչ) համապատասխան

ունի բարդ կառուցվածք

0..1

3.3.7 Ապրանքի ծագման երկիրը

Տեղեկություններ՝ ապրանքի ծագման երկրի մասին

տարրը նախատեսված է ապրանքի ծագման երկրի մասին տեղեկությունները նշելու համար (ծածկագիր՝ ԻՍՕ -3166-ին համապատասխան)

0..1

3.3.8 Տեղեկություններ՝ ապրանքի հայտարարագրումը հաստատող փաստաթղթի մասին

տեղեկություններ՝ ապրանքի հայտարարագրի գրանցման համարի և ապրանքների հայտարարագրում ապրանքի համարի մասին

տարրը պարտադիր է երրորդ երկրներից ներմուծված ապրանքների համար

0..*

3.3.9. Որակին և (կամ) անվտանգությանը ներկայացվող պահանջներին ապրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները

ապրանքի որակը հաստատող փաստաթղթերի, համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի և այլնի մասին տեղեկությունները

 

տեղեկությունները նշվում են 11-րդ աղյուսակին համապատասխան

0..*

3.3.10 Տեղեկություններ ապրանքի մասին

ապրանքի բնութագրերի կառուցվածքավորված նկարագրությունը

տեղեկությունները նշվում են 5-րդ աղյուսակին համապատասխան

0..1

3.3.11 Զետեղված նույնականացման միջոցների ցանկը

նշվում է նույնականացման միջոցների ցանկը՝ հաշվի առնելով դրանց գտնվելը խմբային (տրանսպորտային) փաթեթվածքներում

 

0..*

3.3.11.1. Տեղեկություններ՝ զետեղված նույնականացման միջոցի մասին

նշվում են տեղեկություններ՝ նույնականացման միջոցի և դրոշմավորված ապրանքի կարգավիճակի մասին

 

1..*

3.3.11.1.1 Նույնականացման միջոցը

նույնականացման միջոցի վրա կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկությունները

տեղեկությունները ներկայացվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

3.3.11.1.2. Տեղեկություններ՝ ապրանքի կարգավիճակի մասին

բարդ տարր, պարունակում է տեղեկություններ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշանի, կարգավիճակի սահմանման պատճառի ծածկագրի, ինչպես նաև ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակի սահմանման ամսաթվի և ժամի մասին

 

1

3.3.11.1.2.1 Կարգավիճակի ծածկագիրը

դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշանը

տեղեկությունները նշվում են

10-րդ աղյուսակին համապատասխան

1

3.3.11.1.2.2 Կարգավիճակի սահմանման պատճառի ծածկագիրը

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակի սահմանման պատճառի ծածկագիրը

 

0..1

3.3.11.1.2.3 Ամսաթիվը և ժամը

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակի սահմանման ամսաթիվը և ժամը

 

1

3.3.11.2 Վերադաս մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը

   

0..1

3.3.11.2.1 Նույնականացման միջոցը

փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկությունները

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

3.3.12. Խմբային և (կամ) տրանսպորտային փաթեթվածքների ցանկը

խմբային կամ տրանսպորտային այն փաթեթվածքների ցանկը, որոնցում գտնվում է դրոշմավորված ապրանքը

 

0..1

3.3.12.1. Տեղեկություններ՝ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին

   

1..*

3.3.13.1.1 Խմբավորման մակարդակը

   

1

3.3.12.1.2 Նույնականացման միջոցը

խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկությունները

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

3.3.12.1.3. Վերադաս մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը

   

0..1

3.3.12.1.3.1 Նույնականացման միջոցը

փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկությունները

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

(աղյուսակը խմբ., լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

 

Աղյուսակ 2

 

Անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմը և կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

 

1

2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը

տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ԻՍՕ-3166-ին համապատասխան

1

3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով

1

4 Տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) և նույնականացման միջոցների մասին

տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) և անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին

 

1..*

4.1 Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) մասին

 

0..1

4.1.1 Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՎ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

4.1.2 Հարկ վճարողի ՀՊԾ-ն

հարկ վճարողի ՀՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

4.1.3. GLN

ապրանք վաճառողի GLN ծածկագիրը

 

0..1

4.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

ապրանք արտադրողի իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

4.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

4.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանները

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

4.2. Տեղեկություններ՝ ապրանքի նույնականացման միջոցների մասին

ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

4.2.1 Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված կառուցվածքավորված տեսքով տեղեկությունները

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

4.2.2 Տեղեկություններ՝ ապրանքի կարգավիճակի մասին

բարդ տարր, պարունակում է տեղեկություններ՝ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշանի, ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակի սահմանման ամսաթվի և ժամի մասին

տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան

1

4.3. Տեղեկություններ՝ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին

խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

4.3.1 Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված կառուցվածքավորված տեսքով տեղեկությունները

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

4.3.2 Տեղեկություններ՝ ապրանքի կարգավիճակի մասին

   

0..1

5. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

Տեղեկություններ՝ ապրանքի գնորդի մասին

 

0..1

5.1 Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՎ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

5.2 Հարկ վճարողի ՀՊԾ-ն

հարկ վճարողի ՀՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

53. GLN

ապրանք վաճառողի GLN ծածկագիրը

 

0..1

5.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

5.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

5.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանները

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

(աղյուսակը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

 

Աղյուսակ 3

 

Հասցեի մասին տեղեկությունների ցանկ

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

Հասցեի տեսակի ծածկագիրը

հասցեի տեսակի ծածկագրային նշանը (գտնվելու վայրի հասցեն նամակագրության համար և այլն) (նշվում է ցանկին համապատասխան. «1»՝ գրանցման հասցեն, «2»՝ փաստացի հասցեն, «3»՝ փոստային հասցեն)

0..1

2

Երկրի ծածկագիրը

երկրի ծածկագրային նշանը (նվում է ԻՍՕ-3166-ին համապատասխան)

0..1

3

Տարածքի ծածկագիրը

վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը

0..1

4

Տարածաշրջանը

առաջին մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

5

Շրջանը

երկրորդ մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

6

Քաղաքը

քաղաքի անվանումը

0..1

7

Բնակավայրը

բնակավայրի անվանումը

0..1

8

Փողոցը

քաղաքային ենթակառուցվածքի փողոցաճանապարհային ցանցի տարրի անվանումը

0..1

9

Շենքի համարը

տան, մասնաշենքի, շինության նշանը

0..1

10

Շենքի համարը

գրասենյակի կամ բնակարանի նշանը

0..1

11

Փոստային ինդեքսը

փոստային կապի ձեռնարկության փոստային ինդեքսը

0..1

12

Բաժանորդային արկղի համարը

փոստային կապի ձեռնարկությունում բաժանորդային արկղի համարը

0..1

 

Աղյուսակ 4

 

Կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

Կապի տեսակի ծածկագիրը

կապի միջոցի (ուղու) տեսակի (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ծածկագրային նշանը (նշվում է ցանկին համապատասխան.

«АО»՝ կայքի հասցեն «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում. «ЕМ»՝ էլեկտրոնային փոստը, «FX»՝ հեռաֆաքսը, «ТЕ»՝ հեռախոսը, «TG»՝ հեռագիրը, «ТL»՝ տելեքսը)

0..1

2

Կապի տեսակի անվանումը

կապի միջոցի (ուղու) (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) տեսակի անվանումը

0..1

3

Կապի ուղու նույնականացուցիչը

կապի ուղին նույնականացնող խորհրդանիշների հաջորդականությունը (հեռախոսահամարի, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և այլնի նշումը)

0..*

 

Աղյուսակ 5

 

Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ֆունկցիոնալ անվանումը

ֆունկցիոնալ անվանումը բառ է կամ բառակապակցություն, որը թույլ է տալիս սպառողին հասկանալ, թե ինչ է ապրանքը և ինչպես այն կարող է օգտագործվել։ Օրինակ՝ «բլուզ կանացի», «տուֆլիներ կանացի»

1

2

Ապրանքի տարատեսակը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն նյութի անվանումը, որից պատրաստված է ապրանքը և ապրանքի այլ տարբերակիչ հատկանիշները (մոդելը, գույնը, չափսը, նյութը, հումքի կազմը և այլն)

ապրանքի բնութագրերը նշվում են տեքստային տողում միավորված ձևով։ Տարատեսակը ցույց է տալիս ապրանքի տարբերակիչ առանձնահատկությունները նույն ֆունկցիոնալ անվանումով այլ ապրանքների հետ համեմատությամբ։ Ներառում է առանձնահատկությունների նկարագրությունը (նշանակությունը, տեսակը, մոդելը և այլն), տարայի տիպի, ապրանքի միավորի փաթեթվածքի նկարագրությունը

0..1

3

Պիտակի վրա ապրանքի անվանումը

 

ձևավորվում է ազատ ձևով

0..1

4

Ապրանքի միավորված անվանումը

   

0..1

5

Ապրանքանիշը

տեղեկություններ՝ ապրանքային նշանի (ապրանքանիշի, առևտրային նշանի) մասին

կոնկրետ արտադրողի ապրանքները թիրախային շուկայում դիրքավորման մեջ օգտագործվող վերացական հասկացություն

0..1

6

Ենթաապրանքանիշ

ենթաապրանքանիշ

Ենթաապրանքանիշն արտադրողի (դիստրիբյուտորի և այլնի) կողմից հատուկ առանձնացված ապրանքանիշի տարատեսակ է։ Օրինակ՝ ապրանքանիշ՝ «Մարկո», ենթաապրանքանիշ՝ «Պրեմիում»

0..1

7

Չափման միավորը

ապրանքի քանակի չափման միավորը

տարրը նախատեսված է ապրանքի չափման միավորի ծածկագրի (ծածկագրային նշանի) մասին տեղեկությունները նշելու համար

1

8

Ապրանքի պատկերը

ապրանքի լուսանկարչական պատկերը

տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը

0..3

9

Տեսակը

պարունակում է հագուստի տիպի նկարագրությունը (բլուզ, բաճկոն, վերմակասավան, բարձերես և այլն)

 

0..1

10

Մոդելը

արտադրողի մոդելը

 

0..1

11

Գույնը

գույնը

 

0..1

12

Չափսը

չափսը

 

0..1

13

Տարիքային կատեգորիան

նշվում է սպառողի տարիքը

 

0..1

14

Թիրախային սեռը

ըստ սեռական պատկանելիության (կանանց, տղամարդկանց, ունիսեքս)

 

0..1

15

Նյութը

պատրաստման համար օգտագործված նյութի տեսակը

 

0..1

16

Կազմը

պարունակում է ապրանքի կազմի մեջ մտնող տարրերի, բաղադրամասերի նկարագրությունը։ Նշումը %-ով

ապրանքի բնութագրերը նշվում են տեքստային տողով սահմանված ձևով

0..1

17

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացուցիչ տեղեկատվություն

 

0..1

 

Աղյուսակ 6

 

Ապրանքի նույնականացման միջոցի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Նույնականացման միջոցի տեսակը

նշվում է նույնականացման միջոցի տեսակի 3-անիշ ծածկագիրը՝ նույնականացման միջոցների տեսակների ցանկին համապատասխան

նշում է 7-րդ աղյուսակին համապատասխան

1

2

Համարը՝ ըստ ռեեստրի

համարը նշվում է ըստ նույնականացման միջոցների ռեեստրի

 

0..1

3

Նույնականացման միջոցի տվյալների բլոկը

   

1..*

3.1

Կիրառման նույնականացուցիչը (AI)

նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության բլոկի նշանակությունը նշանակող, կլոր փակագծերի մեջ վերցված կիրառման թվային նույնականացուցիչը

նշվում է 8-րդ աղյուսակին համապատասխան, 9-րդ աղյուսակով սահմանված կանոնների համաձայն

0..1

3.2

Տեղեկատվության բլոկի խորհրդանշանային արժեքը

պարունակում է նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության բլոկի խորհրդանշանային արժեքը

նշվում է 9-րդ աղյուսակով սահմանված կանոնների համաձայն

1

 

Աղյուսակ 7

 

Նույնականացման միջոցի տեսակը

 

Բաժնի ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակի անվանումը

1

գծային ստվերագծային ծածկագիրը

101

գծային ստվերագծային ծածկագիր Code 128

2

երկչափ բազմամակարդակ ստվերագծային ծածկագիր

3

երկչափ մատրիցային ստվերագծային ծածկագիր

301

DataMatrix ծածկագիր

302

QR ծածկագիր

303

Micro QR ծածկագիր

4

ռադիոտարբերանիշներ

401

UHF-ընդգրկույթի RFID-տարբերանիշ

9

նույնականացման միջոցների այլ տեսակներ

999

այլ

 

Աղյուսակ 8

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 4203 10 000, 6106, 6201,6202, 6302 ապրանքային դիրքերի դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը

 

Ծածկագիր AI

AI ամբողջական անվանումը

Տարրային տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 18 խորհրդանիշներից բաղկացած թվանշանային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN- Global Trade Item Number՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանման (ապրանքատեսակի) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-անիշ թվանշանային նույնականացուցիչը

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 խորհրդանիշներից բաղկացած թվանշանային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար

02

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN (GTIN of Contained Trade Items)

N2+N14

 

AI (02) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 խորհրդանիշներից բաղկացած թվանշանային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում գտնվող ապրանքային միավորների GTIN ՝ դրա համասեռ պարունակության դեպքում։ Պարզաբանում. այդ տարրային տողը կարող է օգտագործվել միայն լոգիստիկ միավորի համար, որն ինքնին առևտրային միավոր չէ, եթե դրա ներսում պարունակվող մեկ մակարդակի ապրանքները պարունակում են նույն GTIN-ը։ Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը լոգիստիկ միավորի մեջ պարունակվող ամենաբարձր մակարդակի ապրանքային միավորների նույնականացման համարն է։

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X..13

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող մինչև 13 խորհրդանիշների չափով դաշտը պարունակում է ապրանքի սերիական համար, որը տրվում է ապրանքի արտադրողի կողմից դրա ամբողջ ծառայության ժամկետով։ GTIN-ի հետ զուգորդմամբ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում. թեթև արդյունաբերության ապրանքների նույնականացման նպատակներով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) 13 խորհրդանիշներից

91

Ստուգման բանալու նույնականացուցիչը

 

ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը)

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում

92

Ստուգման ծածկագիրը

 

ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում

(աղյուսակը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

 

Աղյուսակ 9

 

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը

Ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

4203 10 000,

6106,

6201,

6202,

6302

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակ՝ 2

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները

«Կիրառման նույնականանացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01»

«Տեղեկատվության բլոկի խորհրդանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN)

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21»

«Տեղեկատվության բլոկի խորհրդանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

Տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

4203 10 000,

4203 10 000,

6106,

6201,

6202,

6302

101

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 1

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները.

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00»

«Տեղեկատվության բլոկի խորհրդանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը

 

Աղյուսակ 10

 

Դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունների փոխանակման ժամանակ օգտագործվող դրոշմավորված ապրանքների կարգավիճակների ցանկը

 

Կարգավիճակի ծածկագիրը

Կարգավիճակի նկարագրությունը

Ծածկագրերի հնարավոր արժեքները և կարգավիճակի սահմանման պատճառի նկարագրությունները

00

վիճակը որոշված չէ

«99»՝ տեղեկատվությունը չեղարկված է (սահմանվում է ներմուծողի համակարգում).

«34»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի վերադարձ վաճառողին (սահմանվում է ներմուծողի համակարգում)

10

ապրանքը շրջանառության մեջ է դրվել անդամ պետությունում

«33»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի հաշվառումը (սահմանվում է ներմուծողի համակարգում).

«34»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի վերադարձ վաճառողին (սահմանվում է արտահանողի համակարգում).

«99»՝ տեղեկատվությունը չեղարկված է (սահմանվում է արտահանողի համակարգում)

20

ապրանքը դուրս է բերվել շրջանառությունից

«33»՝ անդրսահմանային առևտրի սահմաններում ապրանքի հաշվառումը (սահմանվում է արտահանողի համակարգում)

31

ապրանքն իրացված է (նախատեսված է իրացման համար) անդրսահմանային առևտրի շրջանակներում

 

 

 

Աղյուսակ 11

 

Փաստաթղթի մասին տեղեկությունների ցանկը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Բազմ.

 

1. Փաստաթղթի տեսակի ծածկագիրը

փաստաթղթի տեսակի ծածկագրային նշագիրը (նշվում է փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման թիվ 8 հավելված))

1

 

2. Փաստաթղթի անվանումը

փաստաթղթի անվանումը

0..1

 

3. Փաստաթղթի համարը

փաստաթղթի գրանցման համարը

0..1

 

4. Փաստաթղթի ամսաթիվը

փաստաթղթի գրանցման (տրման) ամսաթիվը

0..1

».

(աղյուսակը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 127 որոշմամբ

 

4203 10 000, 6106, 6201, 6202, 6302 դիրքերին դասվող թեթև արդյունաբերության այն ապրանքների մասին տեղեկությունների նվազագույն կազմ, որոնք պարունակվում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում, որոնց մուտքը տրամադրվում է սպառողներին և այլ (իրավաբանական և ֆիզիկական) շահագրգիռ անձանց

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նշան)։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

4. Ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը։

5. Տեղեկություններ ապրանքի մասին (առևտրային նշանը (առկայության դեպքում), գույնը, չափսը, մոդելը, հումքի կազմը, արտադրատեսակը, թիրախային սեռը (առկայության դեպքում), տարիքային կատեգորիան (առկայության դեպքում), նյութի տեսակը (առկայության դեպքում))։

6. Ապրանքի ծագման (արտադրության) երկիրը։

7. Դրոշմավորված ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

8. Ապրանք արտադրողի մասին տեղեկատվություն (իրավաբանական անձի անվանումը, ազգանունը, անունը)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2023, թիվ 139 09.12.2023, թիվ 127
02.12.2021, թիվ 138 13.12.2021, թիվ 127
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան