Գլխավոր տեղեկություն
Համար
N 1180-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1180-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1531-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) «Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար» բառերով.

2) «Հ. Գասպարյան - ՀՀ նախագահի խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Մարկոսյան - ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)» բառերով.

3) «Գ. Բրուտյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի բժշկագիտության և բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)» բառերով.

4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Մ. Հայրապետյան - «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ