Գլխավոր տեղեկություն
Համար
N 638-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 638-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը`

1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված բժշկական նշանակության պարագաներ և սարքավորումներ՝ 17 տեղ, 1,447 կգ ընդհանուր քաշով, 17,195 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,490 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).

2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված անեսթեզիայի սարքեր՝ 3 տեղ, 783 կգ ընդհանուր քաշով, 37,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,410 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).

3) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված անեսթեզիայի սարքեր՝ 2 տեղ, 547 կգ ընդհանուր քաշով, 25,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).

4) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կառուցվող բազմաբնակարան շենքերի ու տների շահառուներին բաշխելու նպատակով ուղարկված նոր տնտեսական ապրանքներ՝ 10,075 տեղ, 10,080 կգ ընդհանուր քաշով, 508,085.52 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,163.42 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).

5) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կառուցվող բազմաբնակարան շենքերի ու տների շահառուներին բաշխելու նպատակով ուղարկված նոր տնտեսական ապրանքներ՝ 20,754 տեղ, 8,480 կգ ընդհանուր քաշով, 304,657.82 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,178.42 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).

6) Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի համար ուղարկված արհեստագործական գործիքներ և սարքավորումներ՝ 23 տեղ, 3,370 կգ ընդհանուր քաշով, 58,424.48 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 10,575 եվրոյին համարժեք դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).

7) «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին անհատույց հանձնելու նպատակով ձեռք բերված պրոթեզներ և պրոթեզավորման պարագաներ՝ 1 տեղ, 7 կգ ընդհանուր քաշով, 4,314,915.45 ռուսական ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արևմտյան մաքսատուն-վարչություն).

8) «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին անհատույց հանձնելու նպատակով ձեռք բերված պրոթեզներ և պրոթեզավորման պարագաներ՝ 4 տեղ, 46 կգ ընդհանուր քաշով, 13,077,149 ռուսական ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արևմտյան մաքսատուն-վարչություն):

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

09.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ