ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
5 հոկտեմբերի 2022 թվականի |
N 391-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԼԱՅՆԱՇԵՐՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ը» և 3-րդ կետի «ա» ենթակետերը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
5 հոկտեմբերի 2022 թ. ք. Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N 391-Ն որոշման |
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցի օպերատորի (այսուհետ՝ Օպերատոր) հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթի (այսուհետ՝ Ծածկույթ) հասանելիության չափանիշը սույն կետի աղյուսակով նախատեսված՝ Օպերատորի ռադիոծածկույթի աշխատունակությունն ապահովող բազային կայանի ազդանշանի (ռադիոհաճախականություն) սահմանային (նվազագույն) պարամետրերի համաձայն՝ Օպերատորի Ծածկույթի հասանելիության ապահովումն է։ Սույն կետի աղյուսակի իմաստով շինություններ ներթափանցելիս ազդանշանի թուլացման միջին գործակիցը 10դԲ է։ Սույն կետի աղյուսակով նախատեսված պարամետրերի ապահովումը՝ շինություններ ներթափանցելիս ազդանշանի թուլացման գործակցի կիրառմամբ, ենթադրում է շինությունների ներսում ազդանշանի հաջող ներթափանցման առնվազն 75 տոկոս հավանականություն։
Ազդանշանի (ընդունման) հզորությունը (RSRP) չբնակեցված տարածքների (բացօթյա տարածք) և ճանապարհների դեպքում (դԲմ) |
Ազդանշանի (ընդունման) հզորությունը (RSRP) բնակեցված տարածքների դեպքում (բացօթյա տարածք)՝ շինություններ ներթափանցելիս ազդանշանի թուլացման գործակցի կիրառմամբ (դԲմ) | |
միջին |
ուժեղ | |
-115 |
-105 |
-95 |
2. Օպերատորը յուրաքանչյուր տարի առնվազն 1 անգամ իրականացնում է Ծածկույթի գնահատում՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի բազային կայանների տեխնիկական տվյալների հաշվարկների արդյունքների հիման վրա (համակարգչային սիմուլյացիաներ) կամ վարման սկզբունքով չափումների (drive test) միջոցով, և դրանց տարեկան արդյունքները (այդ թվում՝ Ծածկույթի գնահատման նպատակով իրականացված հաշվարկների և չափումների սկզբունքները) յուրաքանչյուր հաջորդող տարվա մինչև փետրվարի 1-ը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)։ Օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացվող՝ սույն կետում նշված տեղեկատվությունը պետք է ներառի Օպերատորի կողմից Ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկը՝ ըստ բնակավայրի վարչական տարածքում Օպերատորի Ծածկույթի հասանելիության ցուցանիշի (տարածքի ընդգրկման տոկոսային արտահայտությամբ)։
3. Օպերատորի կողմից վարման սկզբունքով չափումներն (drive test) իրականացվում են 1,5 մետր բարձրության վրա տեղադրված բազմակողմանի անտենայի միջոցով (անտենայի ուժեղացման գործակիցը` Gi=0դԲ և ֆիդերի թուլացումը՝ 0դԲ):
4. Ծածկույթի հաշվարկն իրականացվում է Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կիրառելի՝ ազդանշանի տարածման մոդելի համաձայն, իսկ տարածքի Ծածկույթը գնահատվում է 50x50 մետր կամ 100x100 մետր չափերի տեղամասերով։
5. Օպերատորը հաճախորդների սպասարկման իր գործառնական գրասենյակներում, ինտերնետային կայքում, զանգվածային լրատվամիջոցներով և այլ պաշտոնական հրապարակումներում, ինչպես նաև Հանձնաժողով Ծածկույթի վերաբերյալ տեղեկությունների կամ հաշվետվությունների ներկայացման դեպքում առաջնորդվում է Ծածկույթի որակի սույն չափանիշներով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.12.2024, N 385-Ն | 06.12.2024, N 391-Ն | |
03.04.2024, N 93-Ն | 13.04.2024, N 391-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|