Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 112
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.2019-01.02.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.09.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 112

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 325-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման չափի հաշվարկի ձևը.

մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման չափի հաշվարկը լրացնելու կարգը:

2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 16.10.18 թիվ 160)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 112 որոշմամբ

 

ՁԵՎ

 

մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման չափի հաշվարկի

 

ՀԱՇՎԱՐԿ

մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման չափի

1. Ապրանքների հայտարարագրի համարը

2. Թերթերի քանակը

3. Ապրանքներ՝ ընդամենը

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՐԹ

4. Ապրանքի նկարագրությունը

5. Ապրանք թիվ՝

6. Ապրանքի ծածկագիրը

7. Ծագման երկրի ծածկագիրը

8. Արտոնություններ և առանձնաշնորհումներ

9. Զտաքաշը (կգ)

10. Լրացուցիչ միավոր

11. Մաքսային արժեքը

12. Ստուգման ծածկագիրը

13. Լրացուցիչ տեղեկատվություն, ներկայացված փաստաթղթեր

14. Վճարների հաշվարկումը

15. Ապահովման չափը

Տեսակը

Հաշվարկման բազան

Դրույքաչափը

Գումարը

ՎԱ

Տեսակը

Գումարը

Նախորդ գումարը

Փոփոխու-թյունները

                 

16. Ապահովման չափն ըստ բոլոր ապրանքների

18. Ա.Ա.Հ., պաշտոնը, ամսաթիվը

17. Ապահովման ընդհանուր չափը



1. Ապրանքների հայտարարագրի համարը

2. Թերթերի քանակը

3. Ապրանքներ՝ ընդամենը

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԹԵՐԹ

4. Ապրանքի նկարագրությունը

5. Ապրանք թիվ՝

6. Ապրանքի ծածկագիրը

7. Ծագման երկրի ծածկագիրը

8. Արտոնություններ և առանձնա-շնորհումներ

9. Զտաքաշը (կգ)

10. Լրացուցիչ միավոր

11. Մաքսային արժեքը

12. Ստուգման ծածկագիրը

13. Լրացուցիչ տեղեկատվություն, ներկայացված փաստաթղթեր

14. Վճարների հաշվարկումը

15. Ապահովման չափը

Տեսակը

Հաշվարկման բազան

Դրույքաչափը

Գումարը

ՎԱ

Տեսակը

Գումարը

Նախորդ գումարը

Փոփոխու-թյունները

                 

4. Ապրանքի նկարագրությունը

5. Ապրանք թիվ՝

6. Ապրանքի ծածկագիրը

7. Ծագման երկրի ծածկագիրը

8. Արտոնություններ և առանձնա-շնորհումներ

9. Զտաքաշը (կգ)

10. Լրացուցիչ միավոր

11. Մաքսային արժեքը

12. Ստուգման ծածկագիրը

13. Լրացուցիչ տեղեկատվություն, ներկայացված փաստաթղթեր

14. Վճարների հաշվարկումը

15. Ապահովման չափը

Տեսակը

Հաշվարկման բազան

Դրույքաչափը

Գումարը

ՎԱ

Տեսակը

Գումարը

Նախորդ գումարը

Փոփոխու-թյունները

                 

4. Ապրանքի նկարագրությունը

5. Ապրանք թիվ՝

6. Ապրանքի ծածկագիրը

7. Ծագման երկրի ծածկագիրը

8. Արտոնություններ և առանձնա-շնորհումներ

9. Զտաքաշը (կգ)

10. Լրացուցիչ միավոր

11. Մաքսային արժեքը

12. Ստուգման ծածկագիրը

13. Լրացուցիչ տեղեկատվություն, ներկայացված փաստաթղթեր

14. Վճարների հաշվարկումը

15. Ապահովման չափը

Տեսակը

Հաշվարկման բազան

Դրույքաչափը

Գումարը

ՎԱ

Տեսակը

Գումարը

Նախորդ գումարը

Փոփոխու-թյունները

                 
 

18. Ա.Ա.Հ., պաշտոնը, ամսաթիվը

 

Ծանոթագրություն. Հաշվարկի սույն ձևը կիրառվում է թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի համար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 112 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման չափի հաշվարկը լրացնելու

 

1. Սույն կարգը սահմանում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման չափի հաշվարկը լրացնելու կանոնները (այսուհետ համապատասխանաբար՝ ապահովման հաշվարկ, ապահովման չափ)՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով և թղթային կրիչով փաստաթղթի տեսքով:

2. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան:

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 112 որոշմամբ հաստատված ձևով:

3. Ապահովման մեկ հաշվարկում պետք է նշվեն ապահովման չափի մասին տեղեկություններն այն ապրանքների վերաբերյալ, որոնց մասին տեղեկությունները հայտագրված են ապրանքների մեկ հայտարարագրում (այսուհետ՝ ԱՀ), և որոնց մասին տեղեկությունների վերաբերյալ մաքսային մարմնի կողմից, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, պահանջվել են փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ՝ վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի (այսուհետ՝ մաքսային, այլ վճարներ) չափի վրա ազդող տեղեկությունները հաստատելու համար:

4. Ապահովման հաշվարկը լրացնելիս կիրառվում են Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուներն ու դասակարգիչները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակներով օգտագործվող տեղեկատուներն ու դասակարգիչները:

5. Սույն կարգի նպատակներով «սյունակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի ձևի այն կառուցվածքային միավորը, որն իր մեջ կարող է ներառել ենթաբաժիններ, վանդակներ, տարրեր: Սույն կարգին համապատասխան՝ մեկ սյունակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:

6. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկը կարող է պարունակել ապահովման հաշվարկի ավտոմատացված կերպով մշակելու համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Նման տեղեկությունները նշվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կամ ձևավորվում են մաքսային մարմնի տեղեկատվական համակարգով: Նշված տեղեկությունների կազմը որոշվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի կառուցվածքում:

Տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի թղթային պատճենը տպելիս:

7. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկը կազմվում է А4 ձևաչափի թղթի թերթերի վրա՝ 2 օրինակից, որոնցից մեկը նախատեսված է այն մաքսային մարմնի համար, որտեղ լրացվում է ապահովման հաշվարկը, իսկ մյուսը՝ հայտարարատուի համար:

8. Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման մեկ հաշվարկում նշվում են ավելի քան մեկ ապրանքի մասով ապահովման չափի մասին տեղեկություններ, ապա ի լրումն ապահովման հաշվարկի հիմնական թերթի՝ օգտագործվում են նաև լրացուցիչ թերթեր:

Ապահովման հաշվարկի հիմնական թերթում նշվում են մեկ ապրանքի մասով ապահովման չափի մասին տեղեկությունները: Ապահովման հաշվարկի լրացուցիչ թերթում կարող են նշվել ոչ ավելի քան 3 ապրանքների մասով ապահովման չափի մասին տեղեկությունները:

Սույն կարգի կիրառման նպատակով որպես մեկ ապրանք են դիտարկվում այն ապրանքները, որոնց մասին տեղեկությունները նշված են ԱՀ-ի մեկ սյունակում՝ 31:

9. Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի սյունակներում տեղը բավարար չէ տեղեկությունները նշելու համար, ապա օգտագործվում են ապահովման հաշվարկի հակառակ էջը կամ լրացուցիչ թերթերը (А4 ձևաչափի թղթի վրա), որոնք թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի անբաժանելի մաս են (այսուհետ՝ լրացում): Ընդ որում, ապահովման հաշվարկի համապատասխան սյունակում կատարվում է «Տես դարձերեսը» կամ «Տես լրացումը» գրառումը: Լրացման բոլոր թերթերը պետք է համարակալված լինեն:

Լրացման յուրաքանչյուր թերթի վրա նշվում են՝

վերին աջ անկյունում՝ «Ապահովման հաշվարկի լրացում ________ թերթի վրա, ԱՀ թիվ _______________ ».

ապահովման հաշվարկի 5-րդ սյունակի առաջին ենթաբաժնում նշված այն ապրանքի համարը, որի մասով հաշվարկվում է ապահովման չափը՝ «Ապրանք թիվ ____» տեսքով, և ըստ յուրաքանչյուր ապրանքի՝ ապահովման հաշվարկի սյունակի համարն ու այն տեղեկությունները, որոնց համար թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի սյունակում տեղը բավարար չէ:

Լրացման յուրաքանչյուր էջ աջ ստորին անկյունում հաստատվում է ապահովման հաշվարկը լրացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և այդ անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով:

10. 1-ին սյունակ՝ «Ապրանքի հայտարարագրի համարը» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է այն ԱՀ-ի համարը, որի մեջ հայտագրվել են այն ապրանքների վերաբերյալ տեղեկությունները, որոնց մասով հաշվարկվում է ապահովման չափը:

Սյունակի երկրորդ ենթաբաժնում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկը լրացնելիս նշվում է «ԷՓ» հապավումը: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկը լրացնելիս սյունակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում:

11. 2-րդ սյունակ՝ «Թերթերի քանակը» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է ապահովման հաշվարկի թերթի հերթական համարը:

Սյունակի երկրորդ ենթաբաժնում նշվում է ապահովման հաշվարկի թերթերի ընդհանուր քանակը, ներառյալ՝ հիմնական և բոլոր լրացուցիչ թերթերը:

12. 3-րդ սյունակ՝ «Ապրանքներ՝ ընդամենը» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում թվային եղանակով նշվում է այն ապրանքների ընդհանուր քանակը, որոնց մասով հաշվարկվում է ապահովման չափը:

Այն ապրանքների ընդհանուր քանակը, որոնց մասով հաշվարկվում է ապահովման չափը, պետք է համապատասխանի ապահովման հաշվարկի լրացվող թիվ 4 սյունակների քանակին:

13. 4-րդ սյունակ՝ «Ապրանքի նկարագրությունը» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում են ապահովման չափի վրա ազդող և (կամ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան մեկ տասանիշ դասակարգչային ծածկագրին դասելու համար անհրաժեշտ տեղեկություններն այն ապրանքի վերաբերյալ, որի մասով հաշվարկվում է ապահովման չափը:

Ապրանքի մասին տեղեկությունները նշվում են ԱՀ-ի 31-րդ սյունակի լրացման կարգին համապատասխան, որը սահմանված է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20–ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգով (այսուհետ` Հրահանգ):

Սյունակում նշվում են՝

այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է ԱՀ 31-րդ սյունակում նշված տեղեկությունների վերաբերյալ՝ ԱՀ-ի 31-րդ հոդվածում նշված՝ ապրանքների մասին տեղեկությունները, հաշվի առնելով այն տեղեկությունները, որոնք կարող են որոշվել մաքսային հսկողության անցկացման արդյունքում, և որոնցից ելնելով՝ հաշվարկվում է ապահովման չափը.

այլ դեպքերում՝ ԱՀ-ի 31-րդ սյունակում նշված՝ ապրանքի մասին տեղեկությունները:

14. 5-րդ սյունակ՝ «Ապրանք թիվ»-ը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակի առաջին ենթաբաժնում թվային եղանակով նշվում է այն ապրանքի հերթական համարը, որի մասին տեղեկությունները նշված են ապահովման հաշվարկի 4-րդ սյունակում՝ սկսած 1-ից:

Սյունակի երկրորդ ենթաբաժնում թվային եղանակով դրվում է ԱՀ-ի 32-րդ սյունակում նշված՝ այն ապրանքի հերթական համարը, որի մասով հաշվարկվում է ապահովման չափը:

15. 6-րդ սյունակ՝ «Ապրանքի ծածկագիրը» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում, առանց բացատների, նշվում են՝

այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է ապրանքի դասակարգման մասին տեղեկությունների վերաբերյալ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ապրանքի դասակարգչային տասանիշ ծածկագիրը, որով կարող է դասակարգվել ապրանքը՝ ըստ մաքսային հսկողության անցկացման արդյունքների, և որից ելնելով՝ հաշվարկվում է ապահովման չափը.

այլ դեպքերում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ապրանքի դասակարգչային տասանիշ ծածկագիրը, որը նշված է ԱՀ-ի 33-րդ սյունակի առաջին ենթաբաժնում:

16. 7-րդ սյունակ՝ «Ծագման երկրի ծածկագիրը» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում են՝

այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է ապրանքի ծագման մասին տեղեկությունների վերաբերյալ՝ ապրանքի ծագման երկրի ծածկագիրը, երբ ապրանքի ծագումն այդ երկրից կարող է որոշվել ըստ մաքսային հսկողության անցկացման արդյունքների, և որի ծագումից ելնելով՝ հաշվարկվում է ապահովման չափը: Ընդ որում, եթե ապահովման չափը հաշվարկվում է՝ ելնելով Եվրոպական միության տարածքից ապրանքի ծագումից, ապա նշվում է լատինական այբուբենի «EU» տառերից կազմված երկնիշ ծածկագիրը: Եթե ապրանքի ծագումն անհայտ է՝ ծածկագրի փոխարեն դրվում է երկու զրո՝ «00».

այլ դեպքերում՝ ապրանքի ծագման երկրի՝ ԱՀ-ի 34-րդ սյունակի «ա» ենթաբաժնում նշված ծածկագիրը:

17. 8-րդ սյունակ՝ «Արտոնություններ և առանձնաշնորհումներ»-ը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում, Հրահանգով սահմանված՝ 36-րդ սյունակի լրացման կարգին համապատասխան, մաքսային վճարի յուրաքաչյուր տեսակի համար նշվում է մաքսային վճարների վճարման արտոնությունների դասակարգչին համապատասխանող ծածկագիրը՝ հետևյալ սխեմայով՝

1-ին տարր՝ ըստ մաքսավճարների.

2-րդ տարր՝ ըստ մաքսատուրքի.

3-րդ տարր՝ ըստ ակցիզի (ակցիզների).

4-րդ տարր՝ ըստ ավելացված արժեքի հարկի։

Ընդ որում, համապատասխան տարրում նշվում են՝

Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար 1-ին տարրի յուրաքանչյուր կարգում՝ գծի «-» նշանը, իսկ Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար՝ «Z» տառը.

այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է մաքսատուրքերի վճարման հայտագրված արտոնությունների և (կամ) սակագնային առանձնաշնորհումների մասին տեղեկությունների վերաբերյալ՝ «OO» տառերը.

այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է ակցիզի (ակցիզների) վճարման հայտագրված արտոնությունների մասին տեղեկությունների վերաբերյալ՝ «O» տառը.

այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է ավելացված արժեքի հարկի վճարման հայտագրված արտոնությունների մասին տեղեկությունների վերաբերյալ՝ «OO» տառերը.

այլ դեպքերում՝ ԱՀ-ի 36-րդ սյունակի համապատասխան տարրերում նշված տեղեկությունները:

Եթե մաքսավճարի դրույքաչափն ապրանքի նկատմամբ սահմանված չէ, ապա մաքսավճարի տվյալ տեսակին համապատասխանող տարրի յուրաքանչյուր կարգում նշվում են՝

Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար՝ գծի «-» նշանը.

Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար՝ «Z» տառը:

18. 9-րդ սյունակ՝ «Զտաքաշը (կգ)» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում են՝

այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է ապրանքի զտաքաշի մասին տեղեկությունների վերաբերյալ՝ ապրանքի զտաքաշը, որը կարող է որոշվել ըստ մաքսային հսկողության անցկացման արդյունքների, և որից ելնելով՝ հաշվարկվում է ապահովման չափը: Ընդ որում, ապրանքի զտաքաշի մասին տեղեկությունները նշվում են կիլոգրամներով՝ Հրահանգով սահմանված՝ ԱՀ-ի 38-րդ սյունակի լրացման կարգին համապատասխան.

այլ դեպքերում՝ ԱՀ-ի 38-րդ սյունակում նշված՝ ապրանքի զտաքաշը:

19. 10-րդ սյունակ՝ «Լրացուցիչ միավոր»-ը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակը լրացվում է, եթե ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան՝ ապրանքի մասով կիրառվում է չափման լրացուցիչ միավոր:

Սյունակում, առանց բացատների, նշվում են՝

այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է ապրանքի՝ չափման լրացուցիչ միավորով արտահայտված քանակի մասին տեղեկությունների վերաբերյալ՝ չափման լրացուցիչ միավորով ապրանքի քանակը, որը կարող է որոշվել ըստ մաքսային հսկողության անցկացման արդյունքների, և որից ելնելով՝ հաշվարկվում է ապահովման չափը: Այնուհետև չափման միավորների դասակարգչին համապատասխան նշվում են չափման լրացուցիչ միավորի պայմանական նշագիրը և ծածկագիրը (թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի մեջ՝ «/» բաժանման նշանի միջոցով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի մեջ՝ ապահովման հաշվարկի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում).

այլ դեպքերում՝ ԱՀ-ի 41-րդ սյունակում նշված՝ լրացուցիչ չափման միավորով արտահայտված ապրանքի քանակի մասին տեղեկությունները:

20. 11-րդ սյունակ՝ «Մաքսային արժեքը» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում են՝

այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է ապրանքի մաքսային արժեքի մասին տեղեկությունների վերաբերյալ՝ արժեքային հիմքի մեծությունը՝ ապահովման չափի հաշվարկման համար.

այլ դեպքերում՝ ԱՀ-ի 45-րդ սյունակում նշված՝ ապրանքի մաքսային արժեքի մասին տեղեկությունները:

21. 12-րդ սյունակ՝ «Ստուգման ծածկագիրը» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում է մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման վեցանիշ թվային ծածկագիրը, որը ձևավորված է հետևյալ սխեմայով՝

1-ին տարր՝ ապրանքի քանակի (քաշի) և (կամ) չափման լրացուցիչ միավորով արտահայտված ապրանքի քանակի մասին տեղեկությունների վերաբերյալ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման դեպքում նշվում է «1», իսկ եթե նման տեղեկությունների վերաբերյալ ստուգում չի անցկացվում՝ «0».

2-րդ տարր՝ ապրանքի ծագման և (կամ) սակագնային առանձնաշնորհումների մասին տեղեկությունների վերաբերյալ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման դեպքում նշվում է «1», իսկ եթե նման տեղեկությունների վերաբերյալ ստուգում չի անցկացվում՝ «0».

3-րդ տարր՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ապրանքի դասակարգչային ծածկագրի մասին տեղեկությունների վերաբերյալ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման դեպքում նշվում է «1», իսկ եթե նման տեղեկությունների վերաբերյալ ստուգում չի անցկացվում՝ «0».

4-րդ տարր՝ ապրանքի մաքսային արժեքի մասին տեղեկությունների վերաբերյալ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման դեպքում նշվում է «1», իսկ եթե նման տեղեկությունների վերաբերյալ ստուգում չի անցկացվում՝ «0».

5-րդ տարր՝ մաքսային, այլ վճարների հաշվարկման մասին տեղեկությունների վերաբերյալ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման դեպքում նշվում է «1», իսկ եթե նման տեղեկությունների վերաբերյալ ստուգում չի անցկացվում՝ «0».

6-րդ տարր՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման մասով արտոնությունների կիրառման մասին տեղեկությունների վերաբերյալ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման դեպքում նշվում է «1», իսկ եթե նման տեղեկությունների վերաբերյալ ստուգում չի անցկացվում՝ «0»:

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի սյունակում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ծածկագրի բոլոր տարրերը նշվում են «/» բաժանման նշանով, տարրերի միջև բացատներ
չեն թույլատրվում    Ներմուծեք նկարագրությունը_22352 Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի սյունակում
մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ծածկագրի տարրերը նշվում են ապահովման հաշվարկի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում:

22. 13-րդ սյունակ՝ «Լրացուցիչ տեղեկատվություն, ներկայացված փաստաթղթեր»-ը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում են այն տեղեկատվության աղբյուրները, որի հիման վրա ապահովման հաշվարկի համապատասխան սյունակներում լրացվել են ոչ այն տեղեկությունները, որոնք նշված են ԱՀ-ում, որոնցից ելնելով՝ հաշվարկվում է ապահովման չափը: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի մեջ տեղեկատվության յուրաքանչյուր աղբյուրի մասին տեղեկությունները նշվում են նոր տողից:

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի մեջ «/» բաժանման նշանի միջոցով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի մեջ՝ ապահովման հաշվարկի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են՝

ծածկագիրը՝ մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.

տեղեկատվության աղբյուրը, որից ստացվել են այն տեղեկությունները, որոնցից ելնելով՝ հաշվարկվում է ապահովման չափը (փաստաթղթի համարը և ամսաթիվը՝ օօ/աա/թթ ձևաչափով (օր, ամիս, օրացուցային տարի), և (կամ) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում ռեսուրսի անվանումը, հասցեն):

23. 14-րդ սյունակ՝ «Վճարների հաշվարկումը» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում են մաքսային և այլ վճարների հաշվարկման մասին տեղեկություններն այն ապրանքի մասով, որի վերաբերյալ տեղեկությունները նշվում են ապահովման հաշվարկի 4-րդ սյունակում՝ ելնելով ապահովման հաշվարկում նշված տեղեկություններից:

Սյունակը լրացվում է ԱՀ-ի 47-րդ սյունակի՝ Հրահանգով սահմանված լրացման կարգին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

Ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները մաքսային մարմինների կողմից կատարելու համար մաքսավճարների հաշվարկման մասին տեղեկությունները նշվում են այն դեպքում, երբ, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, նման մաքսավճարների գումարները ներառվում են ապահովման չափի մեջ:

Եթե մաքսային, այլ վճարների հաշվարկման բազան ապրանքի մաքսային արժեքն է, կամ այդ բազայում ներառվում է ապրանքի մաքսային արժեքը, ապա «Հաշվարկման բազա» ենթաբաժնում հաշվարկման բազայի մասին տեղեկությունները նշվում են՝

այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է ապրանքի մաքսային արժեքի մասին տեղեկությունների վերաբերյալ՝ ելնելով ապահովման հաշվարկի 11-րդ սյունակում նշված՝ ապահովման չափի հաշվարկման համար արժեքային հիմքի մեծությունից.

այլ դեպքերում՝ ելնելով ապահովման հաշվարկի 11-րդ սյունակում նշված մաքսային արժեքից:

Այն դեպքում, երբ ԱՀ-ի 47-րդ սյունակի՝ Հրահանգով սահմանված լրացման կարգին համապատասխան 47-րդ սյունակի «ՎԱ» (վճարման առանձնահատկությունը) վանդակում նշվելու ենթական են «ИУ», «ВУ», «ОП», «РП», «ВВ», «ЗН», «ОЧ», «ТР» կամ «УМ» ծածկագրերը (բացառությամբ այն դեպքերի, երբ «УМ» ծածկագիրը դրվում է վճարի վճարման մասով արտոնությունն օգտագործելիս այն վճարելուց ազատվելու կամ վճարի վճարումից լրիվ ազատում նախատեսող՝ սակագնային առանձնաշնորհումը կիրառելու ձևով), ապահովման հաշվարկի 14-րդ սյունակի «ՎԱ» ենթաբաժնում նշվում է «ПУ» ծածկագիրը՝ ենթակա կլիներ վճարման՝ ելնելով ապահովման հաշվարկում նշված տեղեկություններից:

24. 15-րդ սյունակ՝ «Ապահովման չափը» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում է այն ապրանքի մասով հաշվարկված ապահովման չափը, որի վերաբերյալ տեղեկությունները նշված են ապահովման հաշվարկի 4-րդ սյունակում:

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի մեջ յուրաքանչյուր մաքսային, այլ վճարի մասով տեղեկությունները նշվում են առանձին տողով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկի մեջ՝ ապահովման հաշվարկի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում:

«Տեսակ» ենթաբաժնում նշվում է մաքսային, այլ վճարի տեսակի ծածկագիրն այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին:

«Գումար» ենթաբաժնում նշվում է ապահովման հաշվարկի 14-րդ սյունակում հաշվարկված մաքսային, այլ վճարի գումարը, որը ենթակա կլիներ վճարման՝ ելնելով ապահովման հաշվարկում նշված տեղեկություններից:

«Նախորդ գումար» ենթաբաժնում նշվում է ԱՀ-ի 47-րդ սյունակում հաշվարկված մաքսային, այլ վճարի գումարը, որի մասով 47-րդ սյունակի «ՎԱ» (վճարման առանձնահատկությունը) վանդակում նշված են «ИУ», «ВУ», «ОП», «РП», «ВВ», «ЗН», «ОЧ», «ТР» կամ «УМ» ծածկագրերը (բացառությամբ այն դեպքերի, երբ «УМ» ծածկագիրը դրվում է վճարի վճարման մասով արտոնությունն օգտագործելիս այն վճարելուց ազատվելու կամ վճարի վճարումից լրիվ ազատում նախատեսող՝ սակագնային առանձնաշնորհումը կիրառելու ձևով): Այն դեպքում, երբ ապահովման հաշվարկի 14-րդ սյունակում նշված է մաքսային, այլ վճար, որը չի հաշվարկվել ԱՀ-ի 47-րդ սյունակում, կամ եթե ԱՀ-ի 47-րդ սյունակի «ՎԱ» (վճարման առանձնահատկությունը) վանդակում մաքսային, այլ վճարի մասով նշված են «УН», «УР» կամ «УМ» ծածկագրերը (բացառությամբ այն դեպքերի, երբ «УМ» ծածկագիրը դրվում է վճարի վճարման մասով արտոնությունն օգտագործելիս այն վճարելուց ազատվելու կամ վճարի վճարումից լրիվ ազատում նախատեսող՝ սակագնային առանձնաշնորհումը կիրառելու ձևով), «Նախորդ գումար» ենթաբաժնում նշվում է «0» թիվը:

«Փոփոխություններ» ենթաբաժնում նշվում է ըստ մաքսային, այլ վճարների տեսակների «Գումար» և «Նախորդ գումար» ենթաբաժիններում նշված մեծությունների տարբերությունը:

25. 16-րդ սյունակ՝ «Ապահովման չափը՝ ըստ բոլոր ապրանքների» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում, ըստ մաքսային, այլ վճարների յուրաքանչյուր տեսակի, նշվում են ապահովման չափի մասին տեղեկությունները բոլոր այն ապրանքների մասով, որոնց մասին տեղեկությունները նշվում են ապահովման հաշվարկի 4-րդ սյունակներում:

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկը լրացնելիս մաքսային, այլ վճարների յուրաքանչյուր տեսակի մասով տեղեկությունները նշվում են առանձին տողերով, բոլոր տարրերը միմյանցից բաժանվում են անջատման գծի «-» նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում: Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկը լրացնելիս տեղեկությունները նշվում են ապահովման հաշվարկի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում:

Ապահովման չափի մասին տեղեկությունները ձևավորվում են հետևյալ սխեմայով՝

1-ին տարրը՝ մաքսային, այլ վճարի տեսակի ծածկագիրն այն հարկերի, հավաքների և այլ վճարների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

2-րդ տարրը՝ մաքսային, այլ վճարի համապատասխան տեսակի մասով ապահովման հաշվարկի 15-րդ սյունակների «Փոփոխություններ» ենթաբաժիններում նշված մեծությունների գումարը.

3-րդ տարրը՝ վճարման արժույթի ծածկագիրը:

26. 17-րդ սյունակ՝ «Ապահովման ընդհանուր չափը» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում է ապահովման չափը բոլոր այն ապրանքների մասով, որոնց մասին տեղեկությունները նշված են ապահովման հաշվարկի 4-րդ սյունակում, որը որոշվում է ապահովման հաշվարկի 16-րդ սյունակում նշված մեծությունները գումարելու եղանակով:

27. 18-րդ սյունակ՝ «Ա.Ա.Հ., պաշտոնը, ամսաթիվը» լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում են ապահովման հաշվարկը լրացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի ազգանունը, անվան սկզբնատառերը և պաշտոնը, ինչպես նաև ապահովման հաշվարկը լրացնելու ամսաթիվը:

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապահովման հաշվարկը լրացնելիս սյունակում դրվում են նաև մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 112 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 16.10.18 թիվ 160)