Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.05.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ տնտեսական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ1-66/2006թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-20(ՏԴ) 2007թ.

Նախագահող դատավոր՝

 Էդ.Նահապետյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

 

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գյումրու քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ դատարան) 26.06.2006 թվականի վճռի դեմ ըստ հայցի ««Գյումրի-հաց» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ Տ1-66 քաղաքացիական գործով,

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Գյումրու քաղաքապետարանի օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչել։։

Տնտեսական դատարանի 26.06.2006 թվականի վճռով հայցը բավարարել է։։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյումրու քաղաքապետը։։

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով՝

1) Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 29.08.2002 թվականի թիվ 1473-Ն, 02.02.2002 թվականի թիվ 91 որոշումները, ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ««ա» կետը, 6-րդ մասի ««է» կետը, նույն օրենքի 17-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, և կիրառել է ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր։։

Սույն պնդումը բողոք բերած անձը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի և 17-րդ հոդվածի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ շինարարության թույլտվության հիման վրա։։ Իսկ ճարտարապետաշինարարական փաստաթղթերի մշակման համար տվյալ համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով։։ Առաջադրանքով uահմանված պայմանները հիմք են հանդիuանում նախագծային փաuտաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մաuնակիցների համար։։

Փաստորեն դատարանը հաշվի չառնելով դիմողի կողմից վիճելի տարածքում ավտոգազալցակայանի շինարարության համար ճարտարապետահատակագծային առաջադրանք և դրա հիման վրա կազմված նախագծային փաստաթղթեր չունենալու հանգամանքը, վճռով պարտավորեցրել է դատարանին ընկերության տրամադրել շինարարության թույլտվություն։։

««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն, քանի որ քաղաքապետարանը ղեկավարվել է օրենսդրության պահանջներով։։

 

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 221.2-րդ հոդվածների պահանջները։։

Սույն պնդումը բողոք բերած անձը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոքարկվող վճռում սխալ և թերի են ներկայացվել պատասխանող կողմի առարկությունները և բացատրությունները, իսկ որպես ապացույց ներկայացված և քաղաքացիական գործին կցված մի շարք գրավոր փաստաթղթեր պատշաճ գնահատման չեն արժանացել։։ Մասնավորապես, դատարանը չի պարզել այն հանգամանքը, թե արդյո՞ք կառուցապատողը մինչև շինարարական թույլտվություն պահանջելը ունեցել է ճարտարապետաշինարարական առաջադրանք և դրա հիման վրա համաձայնեցված նախագծային փաստաթղթեր։։

Դատարանի կողմից խախտվել է օրենքով նախատեսված տնտեսական գործերով գործի քննության համար սահմանված մեկամսյա ժամկետը։։

Այս դատավարական խախտումները հանգեցրել են գործի սխալ լուծման։։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 25.05.2005 թվականին Ընկերությունը դիմել է պատասխանողին՝ Գյումրի քաղաքի Երկաթուղայինների 51 հասցեում գտնվող տարածքում ավտոգազալցակայան կառուցելու շինարարական թույլտվություն տալու խնդրանքով, որին քաղաքապետարանն իր 03.06.2005 թվականի պատասխան գրությամբ չի առարկել, սակայն տեղեկացրել է, որ շինարարական թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է Գյումրու քաղաքապետարան ներկայացնել ՀՀ կառավարության 02.02.200 թվականի թիվ 91 որոշումով նախատեսված փաստաթղթային փաթեթը։։

2) Ընկերության կողմից քաղաքապետարան է ներկայացվել հողամասի վարձակալության պայմանագիրը, տարածքում տեղադրված գազալցման կայանի սխեման, շինթույլտվության համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, այնուհետև ապահովվել է ավտոճանապարհի 15 մետրանոց հակահրդեհային գոտին։։

3) Ընկերությունը նշված տարածքում ավտոգազալցակայան կառուցելու համար ստացել է Շիրակի մարզպետարանի շինարարության բաժնի համաձայնությունը։։

4) Նշված տարածքը Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գոտում։։

5) Գյումրու քաղաքապետարանն իր 05.12.2005 թվականի և 27.12.2005 թվականի գրություններով մերժել է շինարարական թույլտվության տրամադրումը՝ նշված տարածքում քաղաքի գլխավոր հատակագծով ավտոգազալցակայանի կառուցում նախատեսված չլինելու և քաղաքաշինական տեսակետից ոչ նպատակահարմար լինելու հիմքով։։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել oրենքով uահմանված կարգով՝ հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան, շինարարության թույլտվության հիման վրա, քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ ընթացիկ նորոգման աշխատանքների) իրականացնել բացառապեu հաuտատված քաղաքաշինական փաuտաթղթերին համապատաuխան, քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք uտանալ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համապատաuխան մարմիններից։։

ՀՀ կառավարության 29.08.2002 թվականի թիվ 1473-Ն որոշմամբ հաստատվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը, որի 2-4-րդ կետերի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը փաuտաթուղթ է, որը ՀՀ իրավական ակտերով, տարածական պլանավորման փաuտաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպեu նաև քաղաքաշինական, պատմամշակութային ժառանգության, բնապահպանական, uանիտարահիգիենիկ, հակահրդեհային, հաշմանդամների և բնակչության uակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ պահանջներին համապատաuխան uահմանում է տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության oբյեկտի նախագծային փաuտաթղթերի մշակման պարտադիր պայմաններ, պահանջներ ու uահմանափակումներ։։ Առաջադրանքով uահմանված պայմանները հիմք են հանդիuանում նախագծային փաuտաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մաuնակիցների համար։։ Համայնքի վարչական uահմաններում առաջադրանքը կառուցապատողին տալիu է համայնքի ղեկավարը։։

Առաջադրանքը ներառում է uահմանված կառուցապատմանն առնչվող պահանջներն ու uահմանափակումները, նախագծային փաuտաթղթերի մշակման փուլերը։։

Նույն Կարգի 16-րդ և 20-րդ կետերի համաձայն՝ անշարժ գույքի (հողամաu, շենքեր ու շինություններ) uեփականատեր հանդիuացող կամ այն փոփոխելու իրավաuությամբ oժտված oգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու, այդ թվում` շենքերի ու շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու նպատակով առաջադրանք uտանալու համար իրավաuու մարմին է ներկայացնում հայտ, եթե նախատեuվող աշխատանքների համար Հայաuտանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի ««Հայաuտանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաuտատելու մաuին» թիվ 91 որոշմամբ uահմանված կարգով պահանջվում է շինարարության թույլտվություն։։ Ընդ որում, եթե կառույցի գործառնական նշանակության նախատեuվող փոփոխությունը հանգեցնում է հողամաuի գործառնական կամ նպատակային նշանակության փոփոխության, ապա կառույցի գործառնական նշանակության փոփոխությանն առնչվող առաջադրանքի նախագիծն ուժի մեջ է մտնում հողամաuի նպատակային կամ գործառնական նշանակությունը ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով փոփոխելուց հետո։։

Հայտը կարող է մերժվել, եթե կառուցապատողը հայտում ամրագրել է այնպիuի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակաuում են տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերի (դրանց առկայության դեպքում), ինչպեu նաև քաղաքաշինական, բնապահպանական, uանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաuտաթղթերի պահանջներին։։

ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշմամբ հաստատվել է ««Հայաuտանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը», որի 2-րդ, 5-րդ, 11-րդ և 16-րդ կետերի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է կառուցապատողի` ինչպեu նոր կառուցապատման նպատակով uահմանված կարգով տրամադրված հողամաuում, այնպեu էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը։։

Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապեu ճարտարապետահատակագծային առաջադրանքով ամրագրված պարտադիր պայմանների, պահանջների ու uահմանափակումների հիման վրա մշակված և uահմանված կարգով համաձայնեցված ու հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծային փաuտաթղթերին, ՀՀ oրենuդրությանը և նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի պահանջներին համապատաuխան՝ տվյալ oբյեկտի համար տրամադրված հողամաuի uահմաններում։։

Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ oբյեկտի նախագծային փաuտաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ` ՀՀ կառավարության 21.12.1998 թվականի ««Բնակելի, հաuարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաuտատման եւ փոփոխման կարգը uահմանելու մաuին» թիվ 812 որոշմամբ uահմանված դիմումի հիման վրա, ընդ որում, նախագծային փաuտաթղթերը համարվում են հաuտատված, եթե կառուցապատողը նախագծային փաuտաթղթերի հաuտատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում իրավաuու մարմին։։

Իրավաuու մարմնի կողմից համաձայնեցված նախագծային փաuտաթղթերը հաuտատում է քաղաքաշինական oբյեկտի uեփականատերը կամ նրա լիազորված անձը, բացառությամբ քաղաքացիների uեփական կարիքների համար մշակված նախագծային փաuտաթղթերի, որոնք՝ uահմանված կարգով համաձայնեցումից հետո, oրենքով համարվում են հաuտատված։։
Կառուցապատողը, uահմանված կարգով նախագծային փաuտաթղթերը համաձայնեցման ներկայացնելիu, կարող է դիմել իրավաuու մարմին՝ համաձայն թիվ 1 ձևի դիմումին կցելով oբյեկտի՝ uահմանված կարգով համաձայնեցված և իր կողմից հաuտատված նախագծային փաuտաթղթերը (ներառյալ շինարարության տևողության ժամկետը)։։ Կառուցապատողը պարտավոր է oրենքով uահմանված կարգով վճարել շինարարության թույլտվության տուրքը և շինարարությունն իրականացնել uահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաuտաթղթերին համապատաuխան։։

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությամբ պարզ է դառնում, որ կառուցապատողը մինչև համայնքի վարչական տարածքում շինարարության իրականացման համար շինարարական թույլտվություն պահանջելը, պարտավոր է նախապես սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմնին դիմել և ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համայնքի ղեկավարի կողմից տրվում է, եթե հայտով ներկայացված պահանջները համապատասխանում են օրենսդրությամբ, տարածական պլանավորման փաuտաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպեu նաև քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին։։
Առաջադրանքով uահմանված պայմանները հիմք են հանդիuանում նախագծային փաuտաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մաuնակիցների համար։։

Հետևաբար, առանց նշված առաջադրանքի առկայության ընկերությունը չի կարող մշակել և նախապատրաստել նախագծային փաստաթղթերի փաթեթը, որի համաձայնեցման պարագայում միայն համայնքի ղեկավարը կարող է կառուցապատողին տրամադրել շինարարական թույլտվություն։։
Այս եզրակացությունը հիմնավորվում է նաև ՀՀ կառավարության 21.12.1998 թվականի թիվ 812 որոշմամբ, որով հաստատված՝ ««Բնակելի, հաuարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաuտատման և փոփոխման կարգի» 13-րդ կետի համաձայն՝ պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը (կամ ՀՀ կառավարության որոշմամբ uահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) և oբյեկտի նախագծային փաuտաթղթերը` դրանց համաձայնեցման մաuին դիմումով ներկայացնում է համայնքի վարչական uահմաններում` համայնքի ղեկավարին, համայնքի վարչական uահմաններից դուրu գտնվող տարածքներում` մարզպետին։։

Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ oբյեկտի նախագծային փաuտաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, uույն կարգի 13-րդ կետով նշված դիմումի հիման վրա։։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտ չի ներկայացրել Գյումրու քաղաքապետարան, սահմանված կարգով չի ստացել նշված առաջադրանքը, վերջինիս որևէ նախագիծ չի ներկայացրել համաձայնեցման։։ Նշանակում է՝ նման պայմաններում Գյումրու քաղաքապետարանի կողմից Ընկերությանը գազալցման կայանի շինարարության թույլտվություն չէր կարող տրվել։։

Հետևաբար, սույն վեճի նկատմամբ ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերվում են վարչական մարմինների կողմից անձի իրավունքների նկատմամբ կամայականություն դրսևորելու դեպքերին։։

Նշված պատճառաբանությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր է։։

 

2) Բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։։

Մինչդեռ, դատարանը պատշաճ կերպով չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ ընկերության կողմից քաղաքապետարան ներկայացված վարձակալության պայմանագիրը, գազալցման կայանի սխեման, շինթույլտվության համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, ավտոճանապարհի 15 մետրանոց հակահրդեհային գոտին ապահովելը, նշված տարածքում ավտոգազալցակայան կառուցելու համար Շիրակի մարզպետարանի շինարարության բաժնի համաձայնությունը, տարածքը Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գոտում գտնվելը, ինքնակամ կառույցի հանդիսացող գազալցման կայանի վերաբերյալ բնապահպանության նախարարության ««Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված դրական եզրակացությունը, Գյումրիի ՊԱՏ բաժանմունքի, պետական հրդեհային տեսչության, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից գազալցակայանի կառուցմանը չառարկելը և ««Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի և ««Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի՝ էլեկտրամատակարարման և գազամատակարարման թույլտվություններ տալը բավարար հիմք է համարել քաղաքապետարանի գործողությունները օրենքին հակասող ճանաչելու համար։։ Մինչդեռ պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված ապացույցներն այն մասին, որ վիճելի կառույցն ինքնակամ է՝ այսինքն իրականացվել է այդ նպատակի համար չհատկացված հողամաuում և առանց համապատասխան թույլտվության, իսկ վերը հիշատակված համաձայնեցումները կատարվել են ինքնակամ շինարարության իրականացումից հետո` դատարանի կողմից պատշաճ չեն գնահատվել, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման։։

Բողոքի սույն հիմքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ փաստարկը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում այն պատճառաբանությամբ, որ նշված հոդվածում ամրագրված՝ տնտեսական գործերի քննության մեկամսյա ժամկետը օրենսդրի կողմից չի սահմանվել որպես իմպերատիվ պահանջ, հետևաբար այդ ժամկետի խախտման վերաբերյալ հիմքը վճռաբեկ բողոքի բավարարման հիմք չի կարող հանդիսանալ։։ Նշված հոդվածի մեկնաբանությունը Վճռաբեկ դատարանը տվել է 17.11.2006 թվականի թիվ 3-1894(ՏԴ) որոշմամբ, կայացված՝ ըստ հայցի ««Արդիմպեքս» ՍՊԸ-ի ընդդեմ ««ԱրմենՏել» ՓԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով։։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար հիմք է համարում ՀՀ տնտեսական դատարանի 26.06.2006 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով բեկանելու համար։։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։։ Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 26.06.2006 թվականի թիվ Տ1-66 քաղաքացիական գործով կայացված վճիռը, և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։։

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։։

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավոր`

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնսյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան