ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1127-Ա
ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՌՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին 2022 թվականի հոկտեմբերի 4-7-ը և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանին 2022 թվականի հոկտեմբերի 2-6-ը գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)՝ «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Գայանե Գաբրիելյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման օրապահիկի և Ռուզաննա Գրիգորյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման օրապահիկի և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Գայանե Գաբրիելյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը և Ռուզաննա Գրիգորյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կիպրոսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|