Գլխավոր տեղեկություն
Համար
N 1526-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1526-Լ

 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 42-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդիսացող մարմինների ղեկավարներին` տվյալ տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ կիսամյակային, իսկ հաշվետու տարվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ տարեկան հաշվետվություն։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ պատասխանատու մարմինների կողմից ուղարկված հաշվետվությունները 15 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփել և ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Տարեկան ամփոփ հաշվետվությունը տարվա ավարտից հետո 1 ամսվա ընթացքում հրապարակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

4. Սահմանված կարգով երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1526-Լ որոշման

 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Ակնկալվող արդյունքները

Ֆինանսավորման աղբյուրը


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

1

Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և

սոցիալական հարցերի

նախարարության

համակարգի 5

մանկատանը կխնամվի

615 երեխա

ՀՀ պետական բյուջե

2,573,690.9 հազ. դրամ

2

Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների

18-23 տարեկան շրջանավարտների համար բնակարանների վարձակալություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 10 շրջանավարտի՝ յուրաքանչյուր ամիս 100000 դրամ

ՀՀ պետական բյուջե

12,000.0 հազ. դրամ

3

Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հասարակական կազմակերպություններ

(համաձայնությամբ)

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 3500 երեխայի կտրամադրվեն ցերեկային խնամքի ծառայություններ և նրանց ընտանիքներին՝ սոցիալ-հոգեբանական ծառայություններ

ՀՀ պետական բյուջե

506,016.4 հազ.դրամ

4

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ՝ ճգնաժամային կենտրոնների կողմից տրամադրվող ծառայությունների միջոցով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կյանքի դժվարին

իրավիճակում հայտնված

մինչև 18 տարեկան 150

երեխայի

կտրամադրվի մինչև

6 ամիս ժամկետով

շուրջօրյա խնամք

ՀՀ պետական բյուջե

517,813.6 հազ. դրամ

5

Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 600 երեխայի և նրանց ընտանիքներին կտրամադրվեն սոցիալ-հոգեբանական ծառայություններ

ՀՀ պետական բյուջե

670,565.9 հազ. դրամ

6

Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մանկատներում խնամվող դպրոցահասակ`

7-12 և 13-18 տարեկան 121 երեխայի կտրամադրվի մանր ծախսերի համար նախատեսված գումար

ՀՀ պետական բյուջե

3,948.0 հազ. դրամ

7

Երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների շրջանավարտներին ամսական կտրվածքով դրամական օգնության տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մանկատների 10

շրջանավարտի

կտրամադրվի

դրամական

օգնություն

ՀՀ պետական բյուջե

8,405.3 հազ. դրամ

8

Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

150 երեխայի խնամքի կազմակերպում՝ խնամատար ընտանիքներում

ՀՀ պետական բյուջե

310,953.0 հազ. դրամ

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

9

Երեխաների հիվանդանոցային բուժօգնության ծրագրի շարունակական իրականացում, մատուցվող ծառայությունների զարգացումների ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

Երեխաների հիվանդանոցային բուժօգնության մատչելիության առկա իրավիճակի պահպանում և բարելավում

ՀՀ պետական բյուջե

11,846,319.0 մլն դրամ

10

Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական բուժօգնության մատչելիության և որակի բարելավում

ՀՀ առողջապահության նախարարություն

Զարգացման խանգարումներ և հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների մատչելիության բարձրացում, վերականգնողական բուժօգնության կազմակերպում

ՀՀ պետական բյուջե

414,373.5 մլն դրամ

11

Նորածնային սկրինինգի ծրագրի շարունակական իրագործում, հայտնաբերված հիվանդ երեխաների հետագա բուժօգնության և հսկողության կազմակերպում

ՀՀ առողջապահության նախարարություն

Նորածնային սկրինինգի ծրագրի շարունակական իրագործում հայտնաբերված երեխաների հետագա բուժօգնություն և հսկողություն

ՀՀ պետական բյուջե

414,151.3 մլն դրամ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

12

Մանկա-վարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ, այդ թվում՝

նախադպրոցական կրթության ոլորտում անցում համընդհանուր ներառականության

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտում և գնահատում, կրթության աջակցության ծառայությունների իրականացում և կրթության կազմակերպման համար

նախատեսված ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում

ՀՀ պետական բյուջե

4,068,762.4 հազ. դրամ

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

13

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ուսուցիչների և նրանց օգնականների վերապատրաստում և մենթորության ծրագրի իրականացում

ՀՀ պետական բյուջե

127,654.2 հազ. դրամ

14

Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ապահովում,

դպրոցների թիվ, փոխհատուցում ստացող մանկավարժների և երեխաների թիվ

ՀՀ պետական բյուջե

523,316.0 հազ. դրամ

15

Սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Սահմանամերձ համայնքների հանրակրթական դպրոցների սոցիալական աջակցություն ստացող 5-12-րդ դասարաններում սովորող երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցում

ՀՀ պետական բյուջե

39,121.0 հազ. դրամ

16

Հանրապետության բոլոր մարզերում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելների փուլային ներդրման միջոցով ՀՀ մարզերում ընդլայնվել է երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական

կրթության մեջ

ՀՀ պետական բյուջե

77,451.0 հազ. դրամ

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

17

Նախադպրոցական կրթության մատչելիության ընդլայնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Անապահովության սահմանային միավորից 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող երեխաների (1.5-5 տարեկան) համար նախադպրոցական կրթության կազմակերպում

ՀՀ պետական բյուջե

2,945,844.0 հազ. դրամ

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

18

Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ- կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«ՄԵԿՆԱՐԿ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված է 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:

Պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների

բացահայտում, նրանց մասնագիտական կարողությունների զարգացում, հանրային ճանաչելիության բարձրացում, հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին և փառատոներին մասնակցության ապահովում

ՀՀ պետական բյուջե

12,000.0 հազ. դրամ

19

«Քո արվեստը դպրոցում» ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Տարեկան նախատեսվում է ծրագրում ընդգրկել Երևանի և ՀՀ 10 մարզի շուրջ 450 հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող ավելի քան 3600 դպրոցականների, ինչպես նաև 50 արվեստագետի:

Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացում, հանրակրթական դպրոցների

աշակերտների մասնագիտական կողմնորոշման խթանում

ՀՀ պետական բյուջե

70,611.1 հազ. դրամ

20

«Դասական երաժշտություն «Դաս A» ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների շրջանում դասական երաժշտության

մասսայականացում, երիտասարդ սերնդի կողմից դասական արվեստի արժևորում

ՀՀ պետական բյուջե

32,795.0 հազ. դրամ

21

Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքների իրականացում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում նոր դասավանդման մեթոդների և հնարքների ներդրում, դասավանդման որակի բարձրացում, մեթոդական խորհուրդներով մանկավարժների գիտելիքների ընդլայնում, շնորհալի երեխաների ունակությունների բացահայտում ու զարգացում

ՀՀ պետական բյուջե

41,436.2 հազ. դրամ

22

Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Գեղարվեստական կրթություն իրականացնող հենակետային դպրոցների և դրանց բազայի վրա ստեղծված մեթոդական կենտրոնների համար տարեկան 7-8 ուսումնական ձեռնարկների մշակում և հրատարակում

ՀՀ պետական բյուջե

17,100.0 հազ. դրամ

23

Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին երաժշտական գործիքների ապահովում

ՀՀ պետական բյուջե

15,000.0 հազ. դրամ

24

Մասսայական սպորտին առնչվող ծառայություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով նրանց կենցաղում առողջ կենսակերպի ամրապնդում, ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպում, հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելիության ապահովում

ՀՀ պետական բյուջե

50,000.0 հազ. դրամ

25

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացում, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի քարոզչության ապահովոմ

ՀՀ պետական բյուջե

29,274.9 հազ. դրամ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան