Գլխավոր տեղեկություն
Համար
N 1520-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2022-07.04.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1520-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, 13-րդ հոդվածի 3-րդ և 4.1-ին մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1520-Ն որոշման

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կա- տարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Համակատարողը

Ժամկետը

2023 թ.

ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը

1

2

3

4

5

6

7

1. Կառավարման համակարգի կատարելագործում

1.1.

«Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման համակարգի բարելավում

1) «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպում

2) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարողությունների զարգացում (մասնավորապես, տարեկան անտառպլանավորման, հատատեղերի հատկացման տեղորոշման), մասնագիտական ունակությունների կատարելագործում

3) Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի, սննդի (300 մշտական գործող) օբյեկտների կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցում և շահագործում համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 397-Ն որոշման

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն




ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
















Օբյեկտները շահագործող տնտեսավարողներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն


ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով








ՀՀ շրջակա միջա- վայրի նախարա- րություն

Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմին

2023 թ. և

շարունա- կական



2023 թ.

















2023 թ.

շարունա- կական

Պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված միջոցների հաշվին

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին













Օբյեկտները շահագործող տնտեսավարողների միջոցների հաշվին

2. Սևանա լճի ջրահավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ

2.1.

Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի մոնիթորինգի

իրականացում

1) Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, այդ թվում՝ ռադիոակտիվ

աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, միջոցառումների մշակում

2) Սևանա լճում և դրա ջրահավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում

3) Սևանա լճի ջրահավաք ավազանում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի իրականացում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2023 թ. և

շարունա- կական

«Հիդրոօդերևութաբա- նության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ

առևտրային

կազմակերպության կողմից կատարվող պետական նշանակության

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ» ծրագրի

«Հիդրոօդերևութաբա- նություն, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում» միջոցառման շրջանակներում և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2023 թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության աշխատանքների ծրագրին

համապատասխան

2.2.

Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի տեղեկատվական համակարգի ստեղծում

Սևանա լճի և ջրահավաք ավազանի տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի մշակում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով Կադաստրի կոմիտե

2023 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին

2.3.

Սևանա լճից ոռոգման սեզոնին ջրի արդյունավետ օգտագործման նպատակով մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների օգտագործում

Կլիմայի փոփոխության հետևանքով սակավաջրության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների օգտագործումը (կաթիլային ոռոգման ցանցի ներդրմամբ) հնարավորություն կտա սակավ և սահմանափակ քանակությամբ ջրային ռեսուրսներով իրականացնել արդյունավետ ոռոգում՝ հնարավորինս նվազեցնելով Սևանա լճից ոռոգման

նպատակով ջրի բացթողումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի Արագածոտնի մարզպետարաններ

2023 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին

2.4.

Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի սպասարկման, շահագործման ու

պահպանման աշխատանքների իրականացում

Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի շահագործում և պահպանում՝

օրենսդրությամբ սահմանված նորմերի համաձայն

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

 

2023 թ. և

շարունա- կական

Արփա-Սևան

թունելի պահպանման և շահագործման նպատակով

պահպանման ծախսերի համար հատկացվում

է 205,800.0 հազ. դրամ:

2.5.

Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության ազդեցության գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա

Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության գործունեության հետևանքով կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ) քանակի հաշվարկում և գնահատում ազդեցությունը Սևանա լճի էկոհամակարգի վրա

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջա- վայրի նախարարու- թյուն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2023 թ.

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին

2.6.

Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրում

(155 հա)

Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2023 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`

«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառում՝ 118,163.2 հազ. դրամ

2.7.

Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի

հիմնում

Սևանա լճի շրջակայքում 5 հեկտար անտառաշերտի հիմնում «Սևան» ազգային

պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2023 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված

միջոցների հաշվին

2.8.

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման աշխատանքների իրականացում

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների ապամոնտաժում և թափոնների մաքրում

1901.5 մ բացարձակ նիշից ներքև գտնվող պետական և համայնքային նշանակության շենք-շինությունների ապամոնտաժում՝ համապատասխան ֆինանսավորման

առկայության դեպքում

Ինքնակամ կառուցված շենք-շինությունների սեփականատերեր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2023 թ. և

շարունա- կական

Ինքնակամ կառուցված մաքրման ենթակա շենք- շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին, տիրազուրկ շինությունների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին

2.9.

Սևանա լճի և դրա

ջրահավաք

ավազանում ձկան և

խեցգետնի

պաշարների

հաշվառում,

օգտագործման

թույլատրելի

չափաքանակների

սահմանում,

ձվադրավայր

հանդիսացող

հիմնական գետերում

ձկան վերարտադրման

պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա

վիճակի գնահատում

Կենդանական ռեսուրսների,

այդ թվում` ձկան և խեցգետնի

պաշարների հաշվառում և

օգտագործման թույլատրելի

չափաքանակների սահմանում,

ձվադրավայր հանդիսացող

հիմնական գետերում ձկան

վերարտադրման պայմանների

ուսումնասիրում, բնական

ձվադրավայրերի առկա

վիճակի գնահատում,

վերականգնման ուղիների

մշակում

ՀՀ շրջակա

միջավայրի

նախարարություն

ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

ՀՀ Գեղարքունիքի

մարզպետարան

2023 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե`

«Սևանա լճում և դրա

ջրահավաք ավազանում

ձկան և խեցգետնի

պաշարների

հաշվառում»

միջոցառման

շրջանակներում` 15452.2

հազ. դրամ և օրենքով

չարգելված միջոցների

հաշվին

2.10.

«Սևան» ազգային պարկի և համայնքների միջև սահմանների ճշգրտում

«Սևան» ազգային պարկի սահմանների չափագրում, կոորդինատների ճշգրտում և ամրագրում

«Սևան» ազգային պարկի և հարակից համայնքների հետ խնդրահարույց տարածքների հստակեցում, համադրվող տարածքների խնդրի կարգավորում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախա- րարություն

Կադաստրի կոմիտե

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Քաղաքաշինության կոմիտե

2023 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին

2.11.

Սևանա լճի ջրահավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում

Գյուղական առափնյա համայնքներում ժամանակակից մաքրման կայանների տեղադրում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե Տեղական ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Քաղաքաշինության կոմիտե

2023 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցների հաշվին

2.12.

Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական

մաքրման կայաններում

կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուց- վածքների շինարա- րության նախագծա- նախահաշվային փաստաթղթերի մշա- կում, կենսաբանական մաքրում իրականաց- նող կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում

Կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների նախագծանախահաշվային

փաստաթղթերի մշակման և շինարարության ֆինանսավորման աղբյուրի (աղբյուրների) հստակեցում, գործող մեկ կեղտաջրերի մաքրման կայանում պիլոտային ծրագրով կենսաբանական մաքրման ու տիղմի մշակման կառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում ու շինարարության իրականացում՝ համապատասխան ֆինանսավորման

առկայության պարագայում

ՀՀ տարածքային կա- ռավարման և ենթա- կառուցվածքների նախարարության

ջրային կոմիտե

«Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե

2023 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին

2.13.

Այլընտրանքային ջրային ռեսուրսների օգտագործում, նոր ջրամբարների

նախագծում, կառուցում

ՀՀ Գեղարքունիքի մարզի Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների նախագծում, կառուցում

ՀՀ տարածքային կա- ռավարման և ենթակա- ռուցվածքների նախարարության

ջրային կոմիտե

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե

2023 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին

2.14.

Ըստ տարեկան հաստատված առավելագույն չափաքանակի՝ Սևանա լճից ջրթողումների և ջրառների պլան- ժամանակացույցի կազմում, ներկայացում

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն (ապրիլ-մայիս)

Հիմք ընդունելով յուրաքանչյուր տարի համապատասխան ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերը՝ կազմվում է ջրթողումների և անվերադարձ ջրառի պլան-ժամանակացույց և ներկայացվում է ՀՀ շրջակա

միջավայրի նախարարություն (ապրիլ-մայիս)՝ N 2 աղյուսակ

ՀՀ տարածքային կա- ռավարման և ենթա- կառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) Քաղաքաշինության կոմիտե

2023 թ. և

շարունա- կական

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.15.

Ջրօգտագործման պլանների մշակում և հայտերի ներկայացում ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Ջրօգտագործման տարեկան ծրագրերի կազմում՝ ըստ կենցաղային, գյուղատնտեսական և արդյունաբերական պահանջարկի

ՀՀ տարածքային կա- ռավարման և ենթա- կառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Մարզպետարաններ

2023 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.16.

Ձկան պաշարների համալրում

Էնդեմիկ և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում, մանրաձկան բացթողում և սիգի ձվադրման շրջանում որսի արգելում

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2023 թ. և

շարունա- կական

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում

2.17.

«Սևան» ազգային պարկի պահպանու- թյուն, պարկում գիտական ուսումնասիրու- թյունների և անտառտնտեսական աշխատանքների

կատարման ծառայություններ

Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահ- պանություն, վերարտադրություն, գիտական ուսում-

նասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմին

Քաղաքաշինության կոմիտե

2023 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`

«Սևան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների,

անտառտնտեսական

աշխատանքների

կատարում» միջոցառում` 431979.4 հազ. դրամ

2.18.

Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկան և խեցգետնի) արդյունահանման և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների և արդյունագործական որսի որակի բնութագրերի սահմանում` համաձայն N 1 աղյուսակի

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ` որոշում) հաստատումից հետո` հիմք ընդունելով նախորդ տարվա

«Սևանա լճում և դրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման ամփոփ արդյունքները, կատարվում է լրացում որոշման

«Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը» N 1

աղյուսակում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2023 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.19.

Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում

1) Համալիր ուսումնասիրությունների կատարման միջոցով հաշվառել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրային պաշարները, ջրային հաշվեկշռի հաշվարկման նոր մեթոդիկայով ճշգրտել Սևանա լճի ջրային հաշվեկշիռը

2) Լճի ծավալի փոքրացման ջերմունակության ու կլիմայական տարրերի փոփոխության հետ կապված՝ գոլորշիացման ցուցանիշների

ճշգրտում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2023 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին

2.20.

Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների՝ ըստ ոլորտների սոցիալ- տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում

Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ բարձր տեխնոլոգիա- կան արդյունաբերու- թյան նախարարու- թյուն և ՀՀ շրջակա միջավայրի նախարա- րություն Քաղաքաշինության

կոմիտե

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2023 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին

2.21.

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման գիտահետազոտական

աշխատանքների

համապարփակ ծրագրերի մշակում

Էկոհամակարգի վերականգնման և կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում՝ «Սևանա

լճի էվտրոֆացման

մեխանիզմների գնահատում և

«ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» ծրագիր

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով

(համաձայնությամբ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին

 

Աղյուսակ N 1

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ

NN

ը/կ

Ձկան և խեցգետնի տեսակը

Ձկնորսության թույլատրելի առավել քանակություն (տոննա)

Ձկնորսության համար թույլատրելի չափսեր և քաշը միավորի համար

(սմ/գրամ)

Ձվադրման /բազմացման ժամանակահատվածը

1.

Սիգ

-

-

-

2.

Կարաս

-

-

-

3.

Խեցգետին

-

-

-

Ընդհանուր պահանջներ

4.

Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա:

5.

Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

6.

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր):

7.

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն։

 

Աղյուսակ N 2

 

2023 թվականի Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման ջրանցքների

գլխամասային ջրառի պլան-ժամանակացույցը

Հերթա- կան համարը

Ոռոգման համա- կարգի անվա- նումը

Պայմա- նագրով ոռոգելի հողատա- րածքները

(hա)

Չափի միավորը

ՄԱՐՏ

ԱՊՐԻԼ

ՄԱՅԻՍ

ՀՈՒՆԻՍ

ՀՈՒԼԻՍ

ՕԳՈՍՏՈՍ

ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՀՈԿՏԵՄԲԵՐ

ՆՈՅԵՄԲԵՐ

Ընդա- մենը

(հազ. խմ)

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.12.2023, N 2285-Ն 26.12.2023, N 1520-Ն
05.10.2023, N 1707-Ն 06.10.2023, N 1520-Ն
06.04.2023, N 475-Ն 07.04.2023, N 1520-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան