Գլխավոր տեղեկություն
Համար
N 1488-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1488-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ԱՆԺԱՄԿԵՏ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ կազմակերպություն) ընդունել կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող «Toyota LC 150 4.0 GAS» մակնիշի, 25700000,00 դրամ սկզբնական և 17277834,00 դրամ հաշվեկշռային արժեքով (թողարկման տարեթիվը՝ 2018 թվական, նույնականացման համարը՝ JTEBU3FJ405084580, պետհամարանիշը՝ 567ՏՏ60) ավտոմեքենան և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը։

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն ամրացված «Toyota LC 200 4.7 GAS» մակնիշի, 11111111,00 դրամ սկզբնական և 6372306,00 դրամ հաշվեկշռային արժեքով (թողարկման տարեթիվը՝ 2008 թվական, նույնականացման համարը՝ JTMHT05J004018017, պետհամարանիշը՝ 106LL60) ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին։

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն ամրացված «Nissan Patrol 4.2 TD» մակնիշի, 20836900,00 դրամ սկզբնական և 11237788,00 դրամ հաշվեկշռային արժեքով (թողարկման տարեթիվը՝ 2014 թվական, նույնականացման համարը՝ JN1TCSY61Z0587813, պետհամարանիշը՝ 992AX61) և «Toyota LC 70 4.5 TD» մակնիշի, 20254920,00 դրամ սկզբնական և 12675301,00 դրամ հաշվեկշռային արժեքով (թողարկման տարեթիվը՝ 2017 թվական, նույնականացման համարը՝ JTEEV73J6H0013086, պետհամարանիշը՝ 540CF61) ավտոմեքենաներն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը, 3-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերից բխող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի պետական գրանցումը և հաշվառումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների կատարման հետ կապված ծախսերն իրականացնել կազմակերպության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան