ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 969-Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպմանը մասնակցելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 29-31-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը, Արման Ղազարյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Եղիշե Կիրակոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
3) Արման Սարգսյանինը, Առաքել Մարտիկյանինը և Սերգեյ Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
4) Գրիգոր Մինասյանինը, Հովհաննես Հարությունյանինը և Արամ Գուգարացինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
5) Դավիթ Սանամյանինը և Արման Մարալչյանինը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 969-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ | |
Մ. Սաֆարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ա. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
Գ. Մինասյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Հ. Հարությունյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Ա. Գուգարաց | - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ե. Կիրակոսյան | - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ | |
Ա. Մարտիկյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ | |
Դ. Սանամյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ | |
Ա. Մարալչյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար | |
Ս. Պետրոսյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ | |
Ա. Ղազարյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Բ. Բադալյան |
23.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
