ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1487-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածոտնի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1898-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «67.25» թիվը փոխարինել «65.28035» թվով.
3) N 2 հավելվածում՝
ա. «Գյուղատնտեսական» տողի «որից չմասնավորեցվող» սյունակում «44.05» թիվը փոխարինել «42.08035» թվով,
բ. «Ընդամենը» տողում «67.25» թիվը փոխարինել «65.28035» թվով.
4) N 3 հավելվածի II սեկցիայի՝
ա.«148» եզրագծի համարով տողում «25.77» թիվը փոխարինել «23.80035» թվով,
բ. «151» եզրագծի համարով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
» |
գ. II սեկցիայի «ընդամենը» տողում «101.10» թիվը փոխարինել «103.06965» թվով, իսկ «42.63» թիվը՝ «40.66035» թվով,
դ. N 3 հավելվածի IV սեկցիայի «Ընդամենը» տողում «332.60» թիվը փոխարինել «334.56965» թվով, իսկ «145.33» թիվը՝ «143.36035» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական: