Գլխավոր տեղեկություն
Համար
N 1668-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2022 թվականի N 1668-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարելու «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 10-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/24Շ պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 100 (հարյուր) օր, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրերի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարելու՝

1) «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2022 թվականի փետրվարի 9-ին կնքված թիվ ՃԴ-ԲՄԱՇՁԲ-2021/3Շ-2 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված՝ 50 (հիսուն) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրերի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները.

2) «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի մայիսի 4-ին կնքված թիվ ՃԴ-ԲՄԱՇՁԲ-2021/2Շ-1 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված՝ 100 (հարյուր) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրերի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները.

3) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի հուլիսի 7-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/2Շ-3 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված՝ 150 (հարյուր հիսուն) օր, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի նոյեմբերի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրերի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները։

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարելու «Արհովշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/29Շ պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված Մ-13, /Մ-2/-Անգեղակոթ-Հայաստանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+000 հատվածի հիմնանորոգման համար սահմանված ժամկետը երկարաձգելով 35 օրով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1668-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1668-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1668-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1668-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1668-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1668-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1668-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: