Գլխավոր տեղեկություն
Համար
N 1088-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1088-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

20.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1088-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Արզումանյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Ռ. Գևորգյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մայսուրյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ
տնտեսական համագործակցության վարչության պետ
Հ. Ազգալդյան   - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության
վարչության պետ (28.09.2022 թ.- 30.09.2022 թ.)
Ժ. Սարգսյան   - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի
և զբաղվածության վարչության պետ (28.09.2022 թ.- 30.09.2022 թ.)
Մ. Պողոսյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ
տնտեսական համագործակցության վարչության Եվրամիության հետ
համագործակցության բաժնի պետ
Ա. Աբրահամյան   - ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝
կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ
համակարգող (28.09.2022 թ.-30.09.2022 թ.)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան