ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2022 թվականի ք. Երևան |
թիվ 127-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ՇՈԿԱՐՅԱՆԻՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 325 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի և «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Միքայել Շոկարյանի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Միքայել Շոկարյանին 2021 թվականի սեպտեմբերի 27-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 325 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Միքայել Շոկարյանին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
2022 թ. սեպտեմբերի 22 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2022 թվական: