ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2022 թվականի N 717-Ա
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, 05100010/040422/0023078 ապրանքների հայտարարագրով հօգուտ պետության հրաժարված գույքը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիմայիսի 19-ի N 717-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Անվանումը |
Ընդհանուր բրուտտո քաշը (կգ) |
Մաքսային արժեքը (դրամ) |
Տեղերի քանակը |
Գույքն ստացողը |
1. |
«Կամազ 4308» ա/մ-ի ամրաշրջանակ՝ տեղադրված շարժիչով, փոխանցման տուփով, ընթացային մասերով (առանց խցիկի և թափքի), 2015 թ. արտ., VIN:XTC430805F1316334, շարժիչի համար՝ 86040500 |
4,355 |
19,958,800 |
3 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
Առջևի թափարգել (բամպեր) «Կամազ 4308» բեռնատարի համար |
50 |
120,670 | |||
Ձևափոխված կապոտ «Կամազ 4308» բեռնատարի համար |
50 |
115,843 | |||
Ընդամենը |
4,455 |
20,195,313 |
3 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |