Գլխավոր տեղեկություն
Համար
N 1071-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (23.09.2022-18.08.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

22 օգոստոսի 2019 թվականի N 1071-Ա

    

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, դեղերի շրջանառության, առողջապահության (այդ թվում՝ իր իրավասության սահմաններում բնակչության բժշկական օգնության և սպասարկման, արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության, մարդու վերարտադրողական առողջության պահպանման, հոգեբուժական օգնության իրականացման, մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու, մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման), իր իրավասության սահմաններում գովազդի, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, ինչպես նաև, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

(1-ին կետը փոփ. 18.06.20 N 1006-Ա)

2. Շրջակա միջավայրի պահպանության, այդ թվում՝ մթնոլորտային օդի պահպանության, ջրային ռեսուրսների, հողերի, կենդանական և բուսական աշխարհի, ներառյալ՝ անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքի օգտագործման և պահպանության, այլ բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության և պահպանության, վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ՝ ռադիոակտիվ) գործածության, ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության, բնապահպանական պետական փորձաքննության, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների, բնապահպանական վարչական վիճակագրության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

3. Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Կրթության տեսչական մարմինը:

4. Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով և տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման, արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի օրինական շրջանառություն իրականացնելու ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

(4-րդ կետը լրաց. 15.07.21 N 1157-Ա, 22.09.22 N 1454-Ա)

5. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, կերի անվտանգության, բուսասանիտարիայի, անասնաբուժության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

6. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

(6-րդ կետը լրաց. 27.08.20 N 1402-Ա)

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 27

Երևան