Գլխավոր տեղեկություն
Համար
N 1677-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2022 թվականի N 1677-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1263-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1570-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «Ոլորտային ռիսկի հաշվարկման աղյուսակը» շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

Հ/Հ

Ոլորտի անվանումը

Հավանական վնասի ազդեցության մակարդակը (միավոր)

ՀՀ օրենսդրությամբ

սահմանված պահանջները (միավոր)

Ոլորտային ռիսկը (միավոր) (8=2+3+

4+5+6+7)

ոչ խիստ և սահմա-

նափակ

նվազ խիստ

խիստ և մեծա-

քանակ

թեթև

լուրջ

ծանր

1-37

38-45

46-50

1-24

25-36

37-40

1

2

3

4

5

6

7

8

1.

Խաղալիքներ

   

50

   

40

90

2.

Արտադրական կանեփ

   

50

   

39

89

3.

Ավտոգազալցակայանների շահագործման տեխնիկական

անվտանգության կանոններ

   

48

   

40

88

4.

Երեխաների և դեռահասների

համար նախատեսված արտադրանք

   

48

   

39

87

5.

Չափումների միասնականություն

   

48

   

38

86

6.

Օծանելիք և կոսմետիկ

արտադրանք

   

48

   

37

85

7.

Ցածրավոլտ սարքավորում

   

47

   

37

84

8.

Ծխախոտային արտադրատեսակներ, դրանց պատկանելիքներ, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ և ծխախոտային

արտադրատեսակների նմանակներ

   

46

   

37

83

9.

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական

համատեղելիություն

   

46

 

36

 

82

10.

Կենցաղային և սանիտարա-հիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանք

   

46

 

35

 

81

11.

Քիմիական արտադրանք

   

46

 

34

 

80

12.

Ցեմենտներ

   

46

 

33

 

79

13.

Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե

արտադրանք

 

44

   

34

 

78

14.

Ավտոմոբիլային և ավիացիոն բենզին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիք, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված

վառելիք և մազութ

 

44

   

33

 

77

15.

Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված

ածխաջրածնային գազ

 

43

   

33

 

76

16.

Մակերևութաակտիվ միջոցների և

մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոց

 

43

   

32

 

75

17.

Թանկարժեք մետաղներից

պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշում

 

43

   

31

 

74

18.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ

առուվաճառք

 

43

   

30

 

73

19.

Հանքային պարարտանյութեր

 

43

   

29

 

72

20.

Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառման

սահմանափակում

 

43

   

28

 

71

21.

Գազանման վառելիքով աշխատող

սարքավորում

 

43

   

27

 

70

22.

Թեթև արդյունաբերության

արտադրանք

 

45

 

24

   

69

23.

Քսանյութեր, յուղեր և հատուկ

հեղուկներ

37

     

31

 

68

24.

Սինթետիկ հումքով լաքեր և ներկեր

37

     

30

 

67

25.

Փաթեթվածքի անվտանգություն

 

38

   

28

 

66

26.

Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական

այրվող գազ

 

40

   

25

 

65

27.

Ռադիոսարքավորումների և

հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում

 

39

   

25

 

64

28.

Էներգախնայող սարքերի

էներգաարդյունավետություն

 

39

 

24

   

63

29.

1000 Վ-ից բարձր լարման

փոխարկման էլեկտրական ապարատ

37

     

25

 

62

30.

Շինարարական ապակիներ

37

   

24

   

61

31.

Կահույքագործական արտադրանք

36

   

24

   

60

32.

Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթ

36

   

23

   

59

».

 

2) հավելվածի 10-րդ կետում «Տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծություն» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Հ/Հ

Ռիսկ առաջացնող գործոնները

Ցածր

Միջին

Բարձր

1.

Գործունեության

իրականացման վայրերի թիվը

1 վայր –

3 միավոր

2 կամ 3 վայր –

4 միավոր

3 վայրից ավելի – 6 միավոր

2.

Արտադրանքի պահպանման և տեղափոխման պայմաններով

պայմանավորված ռիսկ

ոչ էական – 1 միավոր

էական – 3 միավոր

խիստ – 5 միավոր

3.

Բողոքների քանակը

վերջին մեկ տարում

0 բողոք – 0 միավոր

մինչև 3 բողոք –

3 միավոր

3 և ավելի բողոք –

7 միավոր

4.

Խախտումների վերացմանն ուղղված

գործողությունները

խախտում չունի – 0 միավոր

Խախտումը վերացրել է –

3 միավոր

խախտումը չի
վերացրել – 7 միավոր

5.

Անվտանգության և որակի համակարգ*

ունի ISՕ համակարգ – 1 միավոր

ունի որակի հսկման համակարգ –

3 միավոր

ենթարկվել է փորձաքննությունների – 5 միավոր

6.

Տարիքային կազմ

14-ից 65 տարեկան – 3 միավոր

7-ից
14 տարեկան

– 4 միավոր

մինչև 7 տարեկան կամ

65 տարեկանից
բարձր – 5 միավոր

7.

Արտադրող երկիր

ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Իսլանդիա, Միացյալ Թագավորություն, Նորվեգիա, Ավստրալիա, Ճապոնիա, Նոր Զելանդիա, ԵՄ անդամ պետություններ, Հարավային Կորեա – 1 միավոր

ԵԱՏՄ անդամ պետություններ – 3 միավոր

այլ պետություններ 5 միավոր

*Միայն արտադրանքի արտադրության փուլերում ներդրված համակարգերի համար:».

 

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով՝

«10.1. Տեսչական մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկից ավելի ստուգում իրականացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների ռիսկի գնահատման համար հիմք է ընդունվում այդ տարվա ընթացքում հաշվարկված առավելագույն ընդհանուր ռիսկը:».

4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով՝

«13.1. Ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտները չեն կարող ընդգրկվել ռիսկայնության տարբեր խմբերում: Տվյալ դեպքում հավասար միավորներ ունեցող բոլոր տնտեսավարողներն ընդգրկվում են նվազ ռիսկայնության խմբում:»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական: