Գլխավոր տեղեկություն
Համար
N 765-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 765-Ա

 

«ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 47,052,070 դրամ ընդհանուր արժողությամբ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

26.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 765-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑ»

 

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ և Մարտակերտի շրջանի Կիչան, Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքների դպրոցների աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները, ստեղծագործական ունակությունները զարգացնելու, կրթական հավասար հնարավորություններ ապահովելու և մանկավարժական համապարփակ մոտեցման միջոցով աշակերտների ու նրանց ընտանիքի զբաղվածության և այլ կարիքներին արդյունավետ աջակցելու նպատակով

դպրոցներում երկարօրյա ենթակառուցվածքների ստեղծում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և այլ

պարտադիր վճարների արտոնություններից:

3.

Բարեգործը

«Բարնաբաս» հիմնադրամ (Unit 23, Ash Industrial Estate, Kembrey Park, Swindon, SN2 8UN, Անգլիա, Մեծ Բրիտանիա), «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական

հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն 0009, քաղ․

Երևան, Վերին Անտառային 146/1 տուն 70):

4.

Ծրագիրը կատարողը

«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ․ Երևան, Բուզանդ 1, 31, ՀՎՀՀ՝ 02834897)։

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտակերտի շրջանի Կիչան և Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքներ

Կրթության բնագավառ։

6.

Ծրագրի բյուջեն

47,052,070 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտակերտի

շրջանի Կիչան և Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքների դպրոցներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Յուրաքանչյուր դպրոցում վերանորոգվելու և արդիականացվելու են (կահավորվելու են) 2-ական դասասենյակ՝ տարրական և միջին դպրոցների համար 2022 թվականի նոյեմբերի 9-ից - 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 25,878,640 դրամ գումարի չափով:

2. Յուրաքանչյուր դպրոցում կառուցվելու է ճաշարան, խոհանոց և պահեստ՝ տաք սնունդ տրամադրելու համար 2022 թվականի նոյեմբերի 9-ից - 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 21,173,430 դրամ գումարի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Քանդման աշխատանքներ՝ 1,942,000 դրամի չափով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում):

2. Շինարարական նյութերի ձեռքբերում՝ 12,983,760 դրամի չափով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում):

3. Շինարարական աշխատանքների իրականացում՝ 8,655,840 դրամի չափով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում):

4. Կահույքի և ուսումնական սարքավորումների ձեռքբերում՝ 8,040,410 դրամ (հարկային արտոնություններ ակնկալվում են):

5․ Ճաշարանային սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 15,430,060 դրամի չափով (հարկային արտոնություններ ակնկալվում են)։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Սույն ծրագրով կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքին ակտիվորեն ներգրավված են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, «Բարնաբաս» հիմնադրամը, «Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ն, Խնապատ, Կիչան և Սպիտակաշեն գյուղերի համայնքապետարանները:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և «Բարնաբաս» հիմնադրամի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվություններ կներկայացվեն բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին։

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

26.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ