Գլխավոր տեղեկություն
Համար
N 1065-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2022 թվականի N 1065-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ու գնման գործընթացը կազմակերպելու ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 27.10.22 N 1663-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 27.10.22 N 1663-Ն)

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը մինչև 2022 թվականի բյուջետային տարվա ավարտը սույն որոշման N 7 հավելվածում նշված «34111200 ԳՄԱ ծածկագրով՝ փրկարարական մեքենաներ» թվով 9 փրկարարական մեքենաներ՝ 70 000.0 հազ. դրամ միավորի գնով, ապրանքի գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա՝ հրատապ մեկ անձից գնման ձևով՝ չկիրառելով նույն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի (բացառությամբ «զ» պարբերության), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

(1.1-ին կետը լրաց. 27.10.22 N 1663-Ն)

2. Նախագծի «1090. Փրկարարական ծառայություններ» ծրագրի «31007. ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավում» միջոցառման և «1112. Արտակարգ իրավիճակների բնագավառի պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի «31002. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքային պայմանների բարելավում» միջոցառման գծով նախատեսված հատկացումների ֆինանսավորումը ծրագրի պատասխանատու պետական մարմինը կիրականացնի աշխատանքների փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

14.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

           

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1065-Ն որոշման

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.10.2022, N 1663-Ն 28.10.2022, N 1065-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան