Գլխավոր տեղեկություն
Համար
N 1667-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2022 թվականի N 1667-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 22451100/13 «անձնագրեր» ՀՄԱ կոդով գնման առարկայի ձեռքբերումն իրականացնել մեկ անձից՝ ռուսական «Պերվի պեչատնի դվոր» բաց բաժնետիրական ընկերությունից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա։

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գնման առարկայի 30 տոկոսի (210 000 հատ) համար 2022 թվականի, իսկ 70 տոկոսի (490 000 հատ) համար 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում գնումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերի բլանկների ձեռքբերման նպատակով մատակարար կազմակերպությանը հատկացնել կանխավճար՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում գնման առարկայի (210 000 հատ) 100 տոկոսի չափով՝ հիմք ընդունելով մատակարար կազմակերպության կողմից ներկայացված՝ հատկացվող գումարի 100 տոկոսի չափով բանկային երաշխիքի ձևով ապահովումը՝ պայմանով, որ մատակարար կազմակերպությանը գնման առարկայի 70 տոկոսի մատակարարման համար ֆինանսական միջոցներ կարող են հատկացվել միայն կազմակերպության կողմից գնման առարկայի 30 տոկոսի կապակցությամբ իր պարտավորությունները կատարելուց հետո։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան