Գլխավոր տեղեկություն
Համար
N 907-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (10.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

N 907-Ա

  

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,160,001,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Առանձնատների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-29/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 1, 2, 3, 4 և 5 առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 116,000,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-30/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 6, 7, 8, 9 և 10 առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 116,000,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-31/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 11, 12, 13, 14 և 15 առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 116,000,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-32/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 16, 17, 18, 19 և 20 առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 116,000,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-33/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 21-ից մինչև 30-ը ներառյալ առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 232,000,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-34/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 31-ից մինչև 40-ը ներառյալ առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 232,000,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-35/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 41-ից մինչև 50-ը ներառյալ առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 232,000,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ս. Պապիկյան

   

Երևան

    

 

10.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

  

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թվականի

N 907-Ա որոշման

    

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

      

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցել թվով 50 առանձնատներ

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1,

ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

1,160,001,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Նախատեսվում է իրականացնել՝ 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1․ Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում թվով 50 առանձնատներ։ Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է 1,160,001,000 դրամ․

1) Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 1, 2, 3, 4 և 5 առանձնատների կառուցում՝ 116,000,100 դրամ, 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը․

2) Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 6, 7, 8, 9 և 10 առանձնատների կառուցում՝ 116,000,100 դրամ, 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը․

3) Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 11, 12, 13, 14 և 15 առանձնատների կառուցում՝ 116,000,100 դրամ, 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը․

4) Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 16, 17, 18, 19 և 20 առանձնատների կառուցում ՝ 116,000,100 դրամ, 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը․

5) Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 21-ից մինչև 30-ը ներառյալ առանձնատների կառուցում՝ 232,000,200 դրամ, 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը․

6) Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 31-ից մինչև 40-ը ներառյալ առանձնատների կառուցում՝ 232,000,200 դրամ, 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը․

7) Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 41-ից մինչև 50-ը ներառյալ առանձնատների կառուցում՝ 232,000,200 դրամ, 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում թվով 50 առանձնատների կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,160,001,000 դրամի չափով

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը

պետական կառավարման,

Համագործակցություն չի նախատեսվում

 

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

 

13.

Ծրագրի արդյունավետու-

թյան նկատմամբ վերահսկո-

ղության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը խմբ. 09.09.22 N 656-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ս. Պապիկյան

        

 

10.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ