Գլխավոր տեղեկություն
Համար
N 1413-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2022 թվականի N 1413-Ա

 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 542-Ա ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1651-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան, Սիսական փողոց 23ա հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի 684048,4 դրամ սկզբնական արժեքով 23.86 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 542-Ա որոշման 1-ին կետում «1-ին հարկի 684048,4 դրամ սկզբնական արժեքով 23.86 քառակուսի մետր մակերեսով տարածքը» բառերը փոխարինել «2-րդ հարկի 465302 դրամ սկզբնական արժեքով 16.23 քառ. մետր մակերեսով տարածքը» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի «Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1651-Ա որոշման 1-ին կետում «1-ին հարկից 4143280.72 դրամ սկզբնական արժեքով, 144.52 քառ. մետր մակերեսով տարածքը» բառերը փոխարինել «1-ին հարկից 5355129.72 դրամ սկզբնական արժեքով 186.79 քառ. մետր մակերեսով տարածքը» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:

5. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 2-րդ ու 3-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

16.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ