ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2022 թվականի N 1546-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 145-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի անունով ստացված, ապա «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2022 թվականի հունիսի 28-ի թիվ 05100010/280622/0049170 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված 6 125 638 (վեց միլիոն հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր երեսունութ) դրամ ընդհանուր արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի, փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և վերջինիս կողմից՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա, հանձնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանին՝ Թալինի համայնքապետարանի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության մակարդակը մասնակի ապահովելու, ինչպես նաև Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհվածների և վիրավորների, 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված և Թալին համայնքում ապաստանած ընտանիքներին տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի նվիրաբերության պայմանագրերի կնքումը՝ դրանցում նախատեսելով դրույթներ գույքը Թալինի համայնքապետարանի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության մակարդակը մասնակի ապահովելու, ինչպես նաև Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհվածների և վիրավորների, 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված և Թալին համայնքում ապաստանած ընտանիքներին տրամադրելու նպատակով օգտագործելու, սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում՝ նվիրաբերության վերացման հնարավորության մասին, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
06.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1546-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (դրամ) |
1. |
Համակարգիչներ Dell optiplex (մոնիթորներով, ստեղնաշարերով, մկնիկներով և ականջակալներով) |
հատ |
40 |
1 666 884 |
2. |
Մոնոբլոկ համակարգիչ Apple Imac А1200 |
հատ |
1 |
13 006 |
3. |
Մոնիթոր Hanns G HX191D |
հատ |
1 |
6 503 |
4. |
Տպիչ HP Laser Jet P3015 |
հատ |
1 |
4 439 245 |
5. |
Տպիչ Xpress M2070FW |
հատ |
1 | |
6. |
Տպիչ Epson DX7450 |
հատ |
1 | |
7. |
Տպիչ HP CF146A |
հատ |
1 | |
8. |
Տպիչ HP Q2461A |
հատ |
1 | |
9. |
Տպիչ Lexmark 4505 |
հատ |
1 | |
10. |
Տպիչ Toshiba FC2500AC |
հատ |
1 | |
Ընդամենը |
49 |
6 125 638 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |