Գլխավոր տեղեկություն
Համար
N 1400-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 1400-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 970-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» N 970-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

7. Օգտատերերը նույնականացում կարող են անցնել «activesociety.am» վեբ կայքում կամ «Ռօադ Քօնթրոլ Արմենիա» («Road Control Armenia») բջջային հավելվածում։

7.1. Բջջային հավելվածն օգտատերը կարող է ներբեռնել «Play Market» կամ «App Store» համակարգերից՝ կախված սարքի տեսակից, ինչպես նաև ներբեռնել հաստատման SMS հաղորդագրությունում նշված հղումով։

8. Հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո բացվող պատուհանում օգտատերն ընտրում է հավելվածի լեզուն և հաստատում, որից հետո ընտրում է «Նոր օգտատեր» դաշտը։

9. Մինչև նույնականացում անցնելն օգտատերը համաձայնում է համակարգի ընդհանուր դրույթներին և պայմաններին, որի համար «Համաձայն եմ ընդհանուր դրույթներին և պայմաններին» ակտիվ հղման վրա սեղմելու դեպքում բացվում է «Դրույթներ և պայմաններ» պատուհանը: Ծանոթանալով համակարգի օգտագործման դրույթների և պայմանների հետ՝ տալիս է համաձայնությունը:

10. Հաջորդ պատուհանում օգտատերը համապատասխան դաշտերում լրացնում է հետևյալ տվյալները՝

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (փաստաթղթի համարը, այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, տրամադրման և վավերականության ժամկետները).

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) այն հեռախոսահամարը, որին փոխանցվելու է հաստատման կոդը։

11. Նույնականացում անցնելուց և հաստատման կոդը համակարգում մուտքագրելուց հետո օգտատիրոջ նշած հեռախոսահամարին ուղարկվում Է SMS հաղորդագրություն նույնականացումը հաստատվելու վերաբերյալ, իսկ վեբ հավելվածի միջոցով նույնականացվելու դեպքում՝ նաև բջջային հավելվածը ներբեռնելու հղումը։

12. Եթե օգտատերը նախկինում գրանցված է եղել համակարգում, ապա նույնականացում անցնելուց հետո բոլոր տվյալները վերականգնվում են։».

2) որոշման N 1 հավելվածի 5-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման N 1 հավելվածի 22-րդ և 31-րդ կետերում «3» թիվը փոխարինել «10» թվով.

4) որոշման N 1 հավելվածի 36-րդ կետից հանել «և ակտիվացման» բառերը.

5) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետը «վեբ (web)» բառերից հետո լրացնել «և բջջային (mobile)» բառերով, իսկ «հավելվածը» բառը փոխարինել «հավելվածները» բառով.

6) որոշման N 2 հավելվածի 2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ

2. Օգտատերերը նույնականացում կարող են անցնել «activesociety.am» վեբ կայքում կամ «Ռօադ Քօնթրոլ Արմենիա» («Road Control Armenia») բջջային հավելվածում։

3. Բջջային հավելվածն օգտատերը կարող է ներբեռնել «Play Market» կամ «App Store» համակարգերից՝ կախված սարքի տեսակից, ինչպես նաև ներբեռնել հաստատման SMS հաղորդագրությունում նշված հղումով։

4. Հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո բացվող պատուհանում օգտատերն ընտրում է հավելվածի լեզուն և հաստատում։

5. Լեզուն հաստատելուց հետո օգտատերն ընտրում է «Նոր օգտատեր» դաշտը։

6. Մինչև նույնականացում անցնելն օգտատերը համաձայնում է համակարգի ընդհանուր դրույթներին և պայմաններին, որի համար «Համաձայն եմ ընդհանուր դրույթներին և պայմաններին» ակտիվ հղման վրա սեղմելու դեպքում բացվում է «Դրույթներ և պայմաններ» պատուհանը: Ծանոթանալով համակարգի օգտագործման դրույթների և պայմանների հետ՝ տալիս է համաձայնությունը:

7. Հաջորդ պատուհանում օգտատերը համապատասխան դաշտերում լրացնում է հետևյալ տվյալները՝

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (փաստաթղթի համարը, այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, տրամադրման և վավերականության ժամկետները).

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) այն հեռախոսահամարը, որին փոխանցվելու է հաստատման կոդը։

8. Նույնականացում անցնելուց և հաստատման կոդը համակարգում մուտքագրելուց հետո օգտատիրոջ նշած հեռախոսահամարին ուղարկվում Է SMS հաղորդագրություն նույնականացումը հաստատվելու վերաբերյալ, իսկ վեբ հավելվածի միջոցով նույնականացվելու դեպքում՝ նաև բջջային հավելվածը ներբեռնելու հղումը։

9. Եթե օգտատերը նախկինում գրանցված է եղել համակարգում, ապա նույնականացում անցնելուց հետո բոլոր տվյալները վերականգնվում են։».

7) որոշման N 2 հավելվածի 14-րդ և 22-րդ կետերում «3» թիվը փոխարինել «10» թվով.

8) որոշման N 2 հավելվածի 27-րդ կետից հանել «և ակտիվացման» բառերը.

9) որոշման N 2 հավելվածի 28-րդ կետը «վեբ (web)» բառերից հետո լրացնել «և բջջային (mobile)» բառերով, իսկ «հավելվածը» բառը փոխարինել «հավելվածները» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշմամբ նախատեսված տեղեկատվական համակարգի փոփոխությունը և համապատասխանեցումը սույն որոշման պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան