ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1002-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1012-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին ենթակետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի N 814-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1012-Ա որոշման հավելվածի՝
1) երկրորդ տողում «առաջին» բառը հանել.
2) «Ա. Վարդանյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «Է. Մեհրաբյան ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ծրագրերի համակարգող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
01.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |