ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2103-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 531-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին պարբերությունը և 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման N 2 հավելվածի 33-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| 
 | Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2103-Լ որոշման | 
| «33. | 18.1.1 Բազմաբնակարան շենքերի պահպանման և շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էներգա-արդյունավետության և էներգա-խնայողության բարձրացման) կանոնների հաստատում Քաղաքաշի- նության կոմիտեի նախագահի հրամանով | Շենքերի շահագործման ժամկետների երկարաձգում, հուսալիության, հարմարա- վետության և շահա գործման սպառողական հատկանիշների բարձրացում, էներգետիկ ռեսուրսների ծախսի նվազեցում | ՀՀ քաղաքա-շինության կոմիտե | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | 2022 | Ֆինանսավորում չի պահանջվում:»: | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|