Գլխավոր տեղեկություն
Համար
N 1357-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2022 թվականի N 1357-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 17-րդ կետի 8-րդ ենթակետը և N 6 ձևի վերնագիրը «կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով․

2) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«30․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն անցած չլինելու դեպքում տրանսպորտային միջոցն ստանում է «0» գնահատական և հանվում մրցույթից:»․

3) 33-րդ կետը և 35-րդ կետի 2-րդ ենթակետը «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «անհատ ձեռնարկատերը» բառերով․

4) 40-րդ կետում «կազմակերպությունը» բառը փոխարինել «փոխադրողը» բառով․

5) 36․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«36.1. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արդյունքների մասին ծանուցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք, հակառակ դեպքում երթուղու սպասարկման իրավունքն անցնում է տվյալ մրցույթում հաջորդ տեղն զբաղեցրած մասնակցին: Տվյալ մրցույթում հաջորդ տեղն զբաղեցրած մասնակցի բացակայության դեպքում կազմակերպվում է նոր մրցույթ:».

6) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36․3-րդ կետով․

«36․3․ Մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի հետ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրի կնքումից 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխադրողը Հայաստանի Հանրապետությունում ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ կնքում է ավտոկայարանային ծառայությունների մատուցման (սպասարկման) պայմանագիր։».

7) N 1 ձևի վերնագիրը և տեքստը, NN 2 և 3 ձևերի վերնագրերը, N 10 ձևի աղյուսակը «կազմակերպությունների» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատերերի» բառերով․

8) N 3 ձևի աղյուսակի 3-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերի «Ծանոթագրություն» սյունակում «նախկինում փոխադրող չհանդիսացող հայտատուն» բառերը փոխարինել «վերջին մեկ տարվա ընթացքում միջպետական կանոնավոր ուղևորափոխադրում չիրականացրած հայտատուն» բառերով․

9) N 9 ձևի վերնագրում «փոխադրող կազմակերպությունների» բառերը փոխարինել «փոխադրողների» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան