Գլխավոր տեղեկություն
Համար
N 1553-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1553-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2022 թվականի հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ), դրանց ի հայտ գալու դեպքում, մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և սահմանված կարգով ներկայացնել Կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո մեկամսյա ժամկետում համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և սահմանված կարգով ներկայացնել Կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1553-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ)

 

   

Տարածքը

(հազ. հեկտար)

Որից

ոռոգվող

 

Հայաստանի Հանրապետության տարածքը

2,974.26

209.43

 

այդ թվում`

   

1.

Հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության

   

1)

գյուղատնտեսական նշանակության հողեր

2,042.08

155.89

 

որից`

   

ա.

վարելահողեր

442.73

116.27

բ.

բազմամյա տնկարկներ

39.15

38.12

գ.

խոտհարքներ

121.23

1.50

դ.

արոտավայրեր

1,049.66

 

ե.

այլ հողատեսքեր

389.31

 

2)

բնակավայրերի հողեր

152.40

53.14

 

որից`

   

ա.

տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր

94.66

52.97

3)

արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրա-

կան նշանակության հողեր

39.52

 

4)

էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակա-

ռուցվածքների օբյեկտների հողեր

14.11

 

5)

հատուկ պահպանվող տարածքների հողեր

335.46

 

6)

հատուկ նշանակության հողեր

30.39

 

7)

անտառային հողեր

333.85

0.40

8)

ջրային հողեր

25.83

 

9)

պահուստային հողեր

0.62

 

2.

Հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների

   

1)

քաղաքացիների

541.40

181.00

2)

իրավաբանական անձանց

39.61

6.22

3)

համայնքային

1,019.45

20.40

4)

պետական

1,373.05

1.64

5)

օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակեր-

պությունների

0.75

0.17

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական: