Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 135-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 31.08.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.08.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 օգոստոսի 2022 թվականի

թիվ 135-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը վերստուգելու նպատակով միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող հրապարակային մրցույթների անցկացման հետ կապված որոշ հարաբերությունները,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 16-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 154-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման մեջ և Կանոնակարգում «վերստուգիչ խումբ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ներքին աուդիտի վարչություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2) Կանոնակարգի 1-ին կետի 2-րդ ենթակետը «երեք տարի ժամկետով» բառից առաջ լրացնել «մինչև» բառով:

3) Կանոնակարգի 2-րդ կետում «Հրապարակային մրցույթի մասնակիցներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող ցանկացած կազմակերպություններ.» բառերը փոխարինել «Հրապարակային մրցույթի մասնակիցներ կարող են լինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք:»:

4) Կանոնակարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հրապարակային մրցույթին մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակված առաջարկը (հայտարարությունը) ուղղված է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող բոլոր կազմակերպություններին, բացառությամբ սույն կանոնակարգի 4-րդ կետում թվարկված կազմակերպությունների:»:

5) Կանոնակարգի 4-րդ կետում.

ա. «անձինք» բառը փոխարինել «կազմակերպությունները» բառով,

բ. հանել «մրցույթի հայտը ներկայացնելու պահին ունեն Հայաստանի հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց պարտքեր՝ հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարումներիուղղ. գծով» բառերը:

6) Կանոնակարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում «Լինի անկախ Կենտրոնական բանկից» բառից հետո լրացնել «, մասնավորապես՝

ա. Կենտրոնական բանկի հետ չպետք է ունենա պայմանագրային կամ այլ իրավահարաբերություններ, որոնք կասկածի տակ կարող են դնել նրա անկախությունը,

բ. որևէ կերպ ներգրավված չլինի Կենտրոնական բանկի որոշումների կայացման գործընթացում,

գ. չլինի Կենտրոնական բանկի կամ ֆինանսական համակարգի մասնակիցների և դրանց ղեկավարների հետ փոխկապակցված անձ,» բառերը:»:

7) Կանոնակարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Համապատասխանի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 16-րդ հոդվածի և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի պահանջներին,»:

8) Կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի 1-ին նախադասությունըուղղ. շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) աուդիտի թիմում ներգրավված աշխատակիցները, աուդիտի համար պատասխանատու ղեկավարը պետք է ունենան ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ և հաշվապահի կամ աուդիտորի միջազգային որակավորումներ:»:

9) Կանոնակարգում «աշխատակազմ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Գլխավոր քարտուղարություն» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով:

10) Կանոնակարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հրապարակային մրցույթի մասնակիցների պահանջով նրանց էլեկտրոնային եղանակով տրամադրվում է սույն կանոնակարգը:»:

11) Կանոնակարգի 12-րդ կետում «երեք տարի» բառերից առաջ լրացնել «մինչև» բառը:

12) Կանոնակարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը նախաձեռնող ստորաբաժանման կողմից պատրաստված և մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված հրապարակային մրցույթի անցկացման մասին հայտարարությունը (այսուհետ՝ հրապարակային ծանուցումը) հրապարակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքում և www.azdarar.am կայքում՝ հրապարակային մրցույթը սկսվելուց (մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից) առնվազն 30 (երեսուն) օր առաջ:»:

13) Կանոնակարգի 14-րդ կետից հանել «և 57-րդ» բառերը:

14) Կանոնակարգի 14.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

15) Կանոնակարգի 30-րդ կետը «մեթոդը):» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություններով.

«Գնային առաջարկը պետք է ներառի բոլոր տեսակի ծախսերը և հարկերը: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա ներկայացվող գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Ընդ որում՝ մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն կետում նշված հարկի գումարի հաշվարկման: Այն պետք է ներկայացվի ՀՀ դրամով՝ տառերով և թվերով արտահայտված։ Ինչպես նաև պետք է ներկայացվեն վճարման պայմանները (վճարումների կատարման կարգը):»:

16) Կանոնակարգի 32-րդ կետում «աուդիտի իրականացման ժամկետները,» բառերից հետո լրացնել «մրցույթի նախավճարը հավաստող փաստաթուղթ,» բառերը:

17) Կանոնակարգի 33-րդ կետում «հայտերի հետվերցման» բառերը փոխարինել «հայտերի հետ վերցնելու» բառերով:

18) Կանոնակարգի 37-րդ կետում «մեթոդը» բառից հետո լրացնել «` 1 տարվա, 3 տարվա համար ներկայացված առաջարկները՝ համապատասխանաբար գումար, ԱԱՀ, ընդամենը դաշտերով» բառերը:

19) Կանոնակարգի 38-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների և պատասխանատու ղեկավարի՝ ՖՄՀՍ միջազգային ստանդարտներով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող առևտրային և կենտրոնական բանկերի աուդիտի փորձի մասին տեղեկատվություն (այդ թվում միջազգային՝ ԵՄ, ԱՊՀ և այլն).»:

20) Կանոնակարգի 38-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների միջազգային որակավորման վերաբերյալ տեղեկություններ (ԷյՍիՍիԷյ (ACCA), ՍիՊիԷյ (CPA), ՍիԱյԷսԷյ (CISA), այլն).»:

21) Կանոնակարգի 38-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

22) Կանոնակարգի 42-րդ կետը «ուղարկել պատվիրված նամակով:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Մրցույթի հայտերի ստացման ամսաթիվ է համարվում պատվիրված նամակի՝ Կենտրոնական բանկի կողմից ստացման ամսաթիվը:»:

23) Կանոնակարգի 43-րդ կետում.

ա. «մրցույթի տեխնիկական առաջարկ» բառերից հետո հանել «երկրորդ» բառը,

բ. «մրցույթի գնային առաջարկ» բառերից հետո հանել «առաջին» բառը:

24) Կանոնակարգի 44-րդ կետի 2-րդ ենթակետում «հաշվապահական հաշվառման» բառերը փոխարինել «ֆինանսական» բառով:

25) Կանոնակարգի 45-րդ կետում.

ա. «երկրորդ ծրարը» բառերը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել ««մրցույթի տեխնիկական առաջարկ» ծրարը» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով,

բ. «ներկայացվող տեղեկատվությունները»ուղղ. բառերը փոխարինել «ներկայացրած տեղեկությունները» բառերով:

26) Կանոնակարգի 46-րդ կետում «անունը (անվանումը)» բառերը փոխարինել «անվանումը» բառով:

27) Կանոնակարգի 47-րդ կետի 4-րդ ենթակետում «(հաղթողների) անունը» բառերը փոխարինել «անվանումը» բառով:

28) Կանոնակարգի 49-րդ կետից հանել «կարող է ստորագրվել հեռատիպային (ֆաքսիմիլային) կապի միջոցներով փաստաթղթեր (պայմանագրերը) փոխանակելու միջոցով և» բառերը:

29) Կանոնակարգի 50-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

30) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 60-րդ կետով.

«60. Հրապարակային մրցույթին հայտեր չներկայացնելու կամ ներկայացված մրցութային հայտերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մրցույթի չափանիշներին և պահանջներին չբավարարելու պատճառով մրցույթը չկայացված համարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական ծառայության ձեռքբերումը կարող է իրականացվել մեկ անձից։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված հայտերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան 

 

2022 թ. օգոստոսի 29

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան