Գլխավոր տեղեկություն
Համար
N 730-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 730-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «2,010,338,337 դրամ» բառերը փոխարինել «2,044,548,203 դրամ» բառերով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 730-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. ապրիլի 1-ի

N 183-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, 32/2 հասցեում գտնվող Հայորդյաց տան շենքի հիմնովին վերանորոգումը։

Հաշվի առնելով, որ շենքը շատ հին է (կառուցվել է 1970-ականներին) և դժվարություններ են առաջացել շատ հին լինելու պատճառով` շենքում կրթադաստիարակչական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ժամանակակից ու հարմարավետ պայմաններ ու ամբողջովին վերանորոգել այն։ Վերանորոգման ենթակա տարածքի ընդհանուր մակերեսը

կազմում է 6500 քառ. մետր:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711,

#400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի

ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

2,044,548,203 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ

Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մարտի 10-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 14,570,000 դրամի չափով:

2. Շենքի վերանորոգման հեղինակային հսկողության աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,000,000 դրամի չափով:

3. Շենքի շինարարական աշխատանքներ (շենքի ու շենքը պարփակող շերտերի ուժեղացման աշխատանքներ)՝ 780,000,000 դրամի չափով.

3․1) ամրանների, ամրալարերի ներմուծում` 69,000,000 դրամի չափով:

 

Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

 

4. Շենքի ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմասառնամատակա- րարման համակարգերի մոնտաժման առաջին փուլի աշխատանքներ՝ 70,000,000 դրամի չափով:

 

Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 10-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

 

5. Շենքի շինարարական II-րդ փուլի աշխատանքներ, այդ թվում՝

5.1) ներքին հարդարման աշխատանքներ՝ 424,274,064 դրամի չափով.

5.2) արտաքին այլ աշխատանքներ՝ 35,954,139 դրամի չափով.

5.3) կաթսայատան կառուցման աշխատանքներ՝ 24,000,000 դրամի չափով.

5.4) բարեկարգման աշխատանքներ՝ 80,000,000 դրամի չափով.

5.5) էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 121,000,000 դրամի չափով.

   

ա. ապրանքների ներմուծում՝ 50,000,000 դրամի չափով:

6. ջերմասառնամատակարարման համակարգի մոնտաժման II-րդ փուլի, սանհանգույցների սարքավորումների մոնտաժային, օդափոխության, հրդեհամարման համակարգերի, կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 131,000,000 դրամի չափով:

 

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 25-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

 

7. Լողավազանի երեսպատման և սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 30,000,000 դրամի չափով։

 

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

 

8. Շենքի արտաքին լուսամուտների, դռների և ճակատների բացվածքների ապակեպատման աշխատանքներ՝ 95,000,000 դրամի չափով։

 

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

 

9. Շենքի ներքին դռների և վիտրաժների մոնտաժման աշխատանքներ՝ 35,000,000 դրամի չափով։

 

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 15-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ը։

 

10. Վերելակի մոնտաժման աշխատանքներ՝ 4,000,000 դրամի չափով.

10.1) վերելակի ներմուծում՝ 13,000,000 դրամի չափով։

 

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

 

11. Տեսահսկման, հակահրդեհային և մուտքի վերահսկման համակարգերի մոնտաժային աշխատանքներ՝ 22,000,000 դրամի չափով:

 

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

 

12. Համակարգչային ցանցի սարքավորումների, ծառայությունների մատակարարում և տեղադրում՝ 24,750,000 դրամի չափով։

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ՝ 14,570,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

2․ Շենքի վերանորոգման հեղինակային հսկողություն՝ 21,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

3․ Շենքի շինարարական աշխատանքներ (շենքի ու շենքը պարփակող շերտերի ուժեղացման աշխատանքներ)՝ 780,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

3.1) ամրանների, ամրալարերի ներմուծում` 69,000,000 առանց ԱԱՀ-ի.

4. Շենքի ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմասառնամատակարարման համակարգերի մոնտաժման առաջին փուլի աշխատանքներ՝ 70,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

5. Շենքի շինարարական II-րդ փուլի աշխատանքներ, այդ թվում՝

5.1) ներքին հարդարման աշխատանքներ՝ 424,274,064 դրամ առանց ԱԱՀ-ի.

5.2) արտաքին այլ աշխատանքներ՝ 35,954,139 դրամ առանց ԱԱՀ-ի. 5.3) կաթսայատան կառուցման աշխատանքներ՝ 24,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

5.4) բարեկարգման աշխատանքներ՝ 80,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

5.5) էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 121,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի. ա. ապրանքների ներմուծում՝ 50,000,000 առանց ԱԱՀ-ի:

6. Ջերմասառնամատակարարման համակարգի մոնտաժման II-րդ փուլի, սանհանգույցների սարքավորումների մոնտաժային, օդափոխության, հրդեհամարման համակարգերի, կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 131,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

7. Լողավազանի երեսպատման և սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 30,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

8. Շենքի արտաքին լուսամուտների, դռների և ճակատների բացվածքների ապակեպատման աշխատանքներ՝ 95,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

9. Շենքի ներքին դռների և վիտրաժների մոնտաժման աշխատանքներ՝ 35,000,000 առանց ԱԱՀ-ի:

10. Վերելակի մոնտաժման աշխատանքներ՝ 4,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

10.1) վերելակի ներմուծում՝ 13,000,000 դրամի չափով։

11. Տեսահսկման, հակահրդեհային և մուտքի վերահսկման համակարգերի

մոնտաժային աշխատանքներ` 22,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

12. Համակարգչային ցանցի սարքավորումների, ծառայությունների մատակարարում և տեղադրում՝ 24,750,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախա- տեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատ- ված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ

կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան