Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 72
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.12.2021-09.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի

թիվ 72

քաղ. Չոլպոն-Աթա

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿՈՇԿԵՂԵՆԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում կոշկեղենի դրոշմավորում սահմանելու ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվի մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ոչ ուշ, քան այն վրա հասնելուց 6 ամիս առաջ։ Ընդ որում, չդրոշմավորված կոշկեղենի շրջանառության արգելքը 2020 թվականի մարտի 1-ից շուտ չի կարող սահմանվել։

(1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) 

2. Սահմանել, որ՝

սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված կոշկեղենի մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում.

անդամ պետությունները նույնականացման միջոցներով դրոշմավորված կոշկեղենի անարգել շրջանառությունն ապահովելու նպատակներով սահմանում կամ նշանակում են ազգային օպերատորների (ադմինիստրատորների) մինչև 2020 թվականի մարտի 1-ն ընկած ժամկետում.

դրոշմավորում չսահմանած անդամ պետությունների ազգային օպերատորները (ադմինիստրատորները)՝ մինչև իրենց տարածքում դրոշմավորում սահմանելը, ապահովում են նույնականացման միջոցների ձևավորման համար օգտագործվող պայմանանշանների եզակի հաջորդականության (այսուհետ՝ դրոշմավորման ծածկագրերի) տրամադրումն այն անդամ պետության ազգային օպերատորից (ադմինիստրատորից) ստացված ապրանքների շրջանառության մասնակիցներին, որն իր տարածքում դրոշմավորում է սահմանել այդ ազգային օպերատորի (ադմինիստրատորի) հետ մինչև 2020 թվականի մարտի 1-ը կնքված համաձայնագրի հիման վրա.

իր տարածքում դրոշմավորում սահմանած անդամ պետության ազգային օպերատորը (ադմինիստրատորը) ապահովում է դրոշմավորման ծածկագրերի տրամադրումն անդամ պետությունների մյուս ազգային օպերատորների (ադմինիստրատորների) հարցման հիման վրա՝ 60 րոպեից ոչ ավելի ժամկետում.

անդամ պետությունների ազգային օպերատորները (ադմինիստրատորները) ապահովում են դրոշմավորման ծածկագրերի տրամադրումը տնտեսավարող սուբյեկտների հարցման հիման վրա.

ազգային օպերատորները (ադմինիստրատորները) ապահովում են միմյանց միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում իրացված դրոշմավորված կոշկեղենի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը.

ազգային օպերատորների (ադմինիստրատորների) միջև փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված փոխգործակցության իրականացման պատրաստականությունը, սույն որոշմանը համապատասխան, պետք է ապահովվի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը․

նախքան 2021 թվականի հուլիսի 1-ից գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակներ սահմանելը՝ անդամ պետություններում օգտագործվում են այդ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված՝ նույնականացման միջոցների պաշտպանության թվային (այդ թվում՝ գաղտնագրային) և (կամ) պոլիգրաֆիական եղանակները։ Այդ պաշտպանության միջոցներն իրենց տարածքներում դրոշմավորում սահմանած անդամ պետությունների կողմից ճանաչվում են անդրսահմանային առևտրի շրջանակներում դրոշմավորված կոշկեղենի տեղափոխման ժամանակ.

այն անդամ պետությունները, որոնք իրենց տարածքում սահմանել են դրոշմավորում, ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետին համապատասխան:

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) 

4. Հաստատել կից ներկայացվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա կոշկեղենի ցանկը.

նույնականացման միջոցները, դրանց բնութագրերը, գեներացման կարգը, ինչպես նաեւ այն տեղեկատվության կազմն ու կառուցվածքը, որը պետք է ներառված լինի նույնականացման միջոցներում՝ նույնականացման միջոցների միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների հիման վրա (դրանց առկայության դեպքում), ապրանքների դրոշմավորման կարգը.

դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, որոնք փոխանցվում են անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողների ու այլ շահագրգիռ անձանց համար ապահովվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի

թիվ 72 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 6401-6405 ապրանքային դիրքերի դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող, որոնք անդրսահմանային առևտուր իրականացնելիս փոխանցվում են իրավասու (լիազորված) մարմինների (ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների)) տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում

 

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 6401-6405 ապրանքային դիրքերի դրոշմավորված ապրանքների անդրսահմանային առևտուր իրականացնելիս ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցության իրականացման շրջանակներում, փոխանցվում են այդպիսի ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ XML-ձևաչափով տեղեկություններ (այսուհետ՝ տեղեկություններ)՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան՝

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)»՝ (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes»՝ (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։

2. Տեղեկությունների կազմին ու կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները բերված են 1-6-րդ աղյուսակներում։

3. Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝

«տարրի անվանումը»՝ տարրի հերթական համարը, նույնականացուցիչը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.

«տարրի նկարագրությունը»՝ տարրի իմաստը (իմաստաբանական նշանակությունը) պարզաբանող տեքստ.

«ծանոթագրություն»՝ տարրի նշանակությունը հստակեցնող, դրա ձեւավորման (լրացման) կանոնները կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը սահմանող տեքստ.

«բազմ.»՝ տարրերի բազմաքանակությունը (տարրի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը)։

4. Փոխանցվող տվյալների տարրերի բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ տարրը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n> 1).

1..*՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ տարրը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ տարրը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ տարրը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1)։

 

Աղյուսակ 1

 

Անդրսահմանային առևտրի շրջանակներում վաճառված ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների կազմն ու կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամանակը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամանակը

 

1

2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը

տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ISO-3166-ին համապատասխան

1

3. Տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) և գնորդի, ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ

տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) և գնորդի, ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ

 

1..*

 

3.1. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ

տեղեկություններ ապրանքը վաճառողի (արտահանողի) վերաբերյալ

 

0..1

 

3.1.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը). Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

 

3.1.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

3.1.3. GLN

ապրանքը վաճառողի GLN ծածկագիրը

 

0..1

3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

Ապրանքը վաճառողի (արտահանողի) իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

3.2. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ

տեղեկություններ ապրանքի գնորդի վերաբերյալ

 

0..1

 

3.2.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը). Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

 

3.2.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

 

3.2.3. GLN

ապրանքի գնորդի GLN ծածկագիրը

 

0..1

 

3.2.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

 

3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

   

3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

3.3. Տեղեկություններ ապրանքի և նույնականացման միջոցների վերաբերյալ

տեղեկություններ անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի և դրա վրա զետեղված նույնականացման միջոցների վերաբերյալ

 

1..*

   

3.3.1. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ

տեղեկություններ ապրանքն արտադրողի վերաբերյալ

 

0..1

   

3.3.1.1. Ապրանքն արտադրողի GLN-ը

ապրանքն արտադրողի GLN ծածկագիրը

 

0..1

 

3.3.1.2. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

 

0..1

3.3.1.3. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

3.3.1.4 Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

3.3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

   

3.3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

о..*

 

3.3.2. GTIN նույնականացուցիչը

առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը։ Թվային արժեքը

տարրը նախատեսված է առևտրային միավորի եզակի նույնականացման համար

0..1

 

3.3.3. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

ապրանքի ծածկագիրը՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)

անդամ պետություններում արտադրված ապրանքների դեպքում նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի առնվազն 4 նիշ․ երրորդ երկրներից ներմուծված ապրանքների դեպքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի առնվազն 10 նիշ

0..1

 

3.3.4. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի

Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի

 

0..1

 

3.3.5 Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների ազգային դասակարգիչների

ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՀԴ-ի, ԲՀՀԴ-ի և այլ ապրանքների ազգային դասակարգիչների

 

0..1

 

3.3.6. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ GPC-ի

նշվում է արժեքը՝ Global Product Classification-ին (արտադրանքի համընդհանուր դասակարգիչ) համապատասխան

ունի բարդ կառուցվածք

0..1

 

3.3.7. Ապրանքի ծագման երկիրը

տեղեկություններ ապրանքի ծագման երկրի վերաբերյալ

տարրը նախատեսված է ապրանքի ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունները նշելու համար (ծածկագիրը՝ ISO-3166-ին համապատասխան)

0..1

 

3.3.8. Տեղեկություններ ապրանքի հայտարարագրումը հաստատող փաստաթղթի վերաբերյալ

տեղեկություններ ապրանքների հայտարարագրի գրանցման համարի և ապրանքների հայտարարագրում ապրանքի համարի վերաբերյալ

 

0..*

 

3.3.9. Տեղեկություններ ապրանքի որակին ներկայացվող պահանջները սահմանող փաստաթղթի վերաբերյալ

տեղեկություններ ապրանքի որակին ներկայացվող պահանջները սահմանող փաստաթղթի վերաբերյալ

 

0..*

 

3.3.10. Տեղեկություններ ապրանքի վերաբերյալ

ապրանքի բնութագրերի կառուցվածքավորված նկարագրությունը

տեղեկությունները նշվում են 5-րդ աղյուսակին համապատասխան

0..1

 

3.3.11. Զետեղված նույնականացման միջոցների ցանկը

նշվում է նույնականացման միջոցների ցանկը՝ հաշվի առնելով դրանց գտնվելը խմբային (տրանսպորտային) փաթեթվածքներում

 

0..*

 

3.3.11. Տեղեկություններ զետեղված նույնականացման միջոցի վերաբերյալ

նշվում են տեղեկություններ՝ նույնականացման միջոցի և դրոշմավորված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ

 

1..*

   

3.3.11.1.1. Նույնականացման միջոցը

տեղեկություններ, որոնք ներկայացված են նույնականացման միջոցի վրա՝ կառուցվածքավորված տեսքով

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

 

3.3.11.1.2. Տեղեկություն ապրանքի կարգավիճակի վերաբերյալ

բարդ տարրը պարունակում է տեղեկություններ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրման, կարգավիճակ սահմանելու պատճառի ծածկագրի, ինչպես նաև ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակ սահմանելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ

 

1

   

3.3.11.1.2.1. Կարգավիճակի ծածկագիրը

դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագիրը

տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան

1

 

3.3.11.1.2.2. Կարգավիճակ սահմանելու պատճառի ծածկագիրը

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագիրը

 

0..1

   

3.3.11.1.2.3. Ամսաթիվը և ժամը

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու ամսաթիվն ու ժամը

 

1

 

3.3.11.2. Ավելի բարձր մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը

   

0..1

   

3.3.11.2.1. Նույնականացման միջոցը

տեղեկություններ, որոնք ներկայացված են փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա՝ կառուցվածքավորված տեսքով

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

 

3.3.12. Խմբային և (կամ) տրանսպորտային փաթեթվածքների ցանկը

այն խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների ցանկը, որոնցում գտնվում է դրոշմավորված ապրանքը

 

0..1

 

3.3.12.1. Տեղեկություններ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի վերաբերյալ

   

1..*

 

3.3.13.1.1. Խմբավորման մակարդակը

   

1

3.3.12.1.2. Նույնականացման միջոցը

տեղեկություններ, որոնք ներկայացված են խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա՝ կառուցվածքավորված տեսքով

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

3.3.12.1.3. Ավելի բարձր մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը

   

0..1

   

3.3.12.1.3.1. Նույնականացման միջոցը

տեղեկություններ, որոնք ներկայացված են փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա՝ կառուցվածքավորված տեսքով

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

 

Աղյուսակ 2

 

Անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների կազմն ու կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամանակը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամանակը

 

1

2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը

տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ISO-3166-ին համապատասխան

1

3. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի 4 նիշը

1

4. Տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) և նույնականացման միջոցների վերաբերյալ

տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) և անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների վերաբերյալ

 

1..*

 

4.1. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ

տեղեկություններ ապրանքը վաճառողի (արտահանողի) վերաբերյալ

 

0..1

   

4.1. 1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)․ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ և ՀԿՊԾ)

1

 

4.1.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

 

4.1.3. GLN

ապրանքը վաճառողի GLN ծածկագիրը

 

0..1

 

4.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

ապրանքն արտադրողի իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

 

4.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

 

4.1.6 Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

4.2. Տեղեկություններ ապրանքի նույնականացման միջոցների վերաբերյալ

ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

 

4.2.1. Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմի մեջ ներառված տեղեկություններ՝ կառուցվածքավորված տեսքով

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

   

4.2.2. Տեղեկություններ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ

բարդ տարրը պարունակում է տեղեկություններ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրման, ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակ սահմանելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ

տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան

1

 

4.3. Տեղեկություններ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի վերաբերյալ

խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

   

4.3.1 Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմի մեջ ներառված տեղեկություններ՝ կառուցվածքավորված տեսքով

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

   

4.3.2. Տեղեկություններ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ

   

0..1

5. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ

Տեղեկություններ ապրանքի գնորդի վերաբերյալ

 

0..1

 

5.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)․ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

 

5.2 Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

 

5.3. GLN

ապրանքի գնորդի GLN ծածկագիրը

 

0..1

 

5.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

 

5.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

 

5.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

Աղյուսակ 3

 

Հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

Հասցեի տեսակի ծածկագիրը

հասցեի տեսակի ծածկագրային նշագիրը (գտնվելու վայրի հասցեն, նամակագրության համար և այլն) (նշվում է ցանկին համապատասխան՝ «1»՝ գրանցման հասցեն. «2»՝ փաստացի հասցեն. «3»՝ փոստային հասցեն)

0..1

2

Երկրի ծածկագիրը

երկրի ծածկագրային նշագիրը (նշվում է ISO-3166-ին համապատասխան)

0..1

3

Տարածքի ծածկագիրը

վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը

0..1

4

Տարածաշրջանը

առաջին մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

5

Շրջանը

երկրորդ մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

6

Քաղաքը

քաղաքի անվանումը

0..1

7

Բնակավայրը

բնակավայրի անվանումը

0..1

8

Փողոցը

քաղաքային ենթակառուցվածքի փողոցաճանապարհային ցանցի տարրի անվանումը

0..1

9

Շենքի համարը

շենքի, մասնաշենքի, շինության նշագիրը

0..1

10

Սենքի համարը

գրասենյակի կամ բնակարանի նշագիրը

0..1

11

Փոստային դասիչը

փոստային կապի ձեռնարկության փոստային դասիչը

0..1

12

Բաժանորդային արկղի համարը

փոստային կապի ձեռնարկության բաժանորդային արկղի համարը

0..1

 

Աղյուսակ 4

 

Կոնտակտային վավերապայմանների վերաբերյալ տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

Կապի տեսակի ծածկագիրը

կապի միջոցի (կապուղու) տեսակի (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ծածկագրային նշագիրը (նշվում է ցանկին համապատասխան՝ «АО»՝ կայքի հասցեն «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում. «ЕМ»՝ էլեկտրոնային փոստը, «FX»՝ հեռախոսային ֆաքսը, «ТЕ»՝ հեռախոսը, «TG»՝ հեռագիրը, «TL»՝ տելեքսը)

0..1

2

Կապի տեսակի անվանումը

կապի միջոցի (կապուղու) տեսակի (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) անվանումը

0..1

3

Կապուղու նույնականացուցիչը

կապուղին նույնականացնող պայմանանշանների հաջորդականությունը

(հեռախոսահամարի, ֆաքսի, էլեկտրոնային փոստի հասցեի և այլնի նշում)

0..*

 

Աղյուսակ 5

 

Ապրանքի բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ֆունկցիոնալ անվանումը

ֆունկցիոնալ անվանումը բառ կամ բառակապակցություն է, որն սպառողին թույլ է տալիս հասկանալ, թե ինչ է ապրանքը և ինչպես այն կարող է օգտագործվել։ Օրինակ՝ «կանացի կոշիկներ», «մուրճ», «խտացրած կաթ»

1

2

Ապրանքի տարատեսակությունը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն նյութի անվանումը, որից պատրաստված է ապրանքը, և ապրանքի այլ տարբերակիչ հատկանիշներ) (մոդելը, գույնը, չափսը, ապրանքի վերնամասի, աստառի, տակի մասի նյութը և այլն)

նշվում են տեքստային տողում միավորված՝ ապրանքի բնութագրերը։ Տարատեսակությունը մատնանշում է ապրանքի տարբերակիչ առանձնահատկությունները՝ նույն ֆունկցիոնալ անվանումն ունեցող ուրիշ ապրանքների համեմատ։ Ներառում է առանձնահատկությունների նկարագրությունը (նշանակությունը, տեսակը, մոդելը և այլն), ապրանքի միավորի տարայի, փաթեթվածքի տիպի նկարագրությունը

0..1

3

Ապրանքի անվանումը պիտակի վրա

 

ձևավորվում է ազատ ձևով

0..1

4

Ապրանքի միավորված անվանումը

   

0..1

5

Բրենդը

տեղեկություններ առևտրային նշանի (բրենդի, ապրանքանիշի) վերաբերյալ

նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման մեջ օգտագործվող աբստրակտ հասկացությունը

0..1

6

Ենթաբրենդը

ենթաբրենդը

Ենթաբրենդն արտադրողի (դիստրիբյուտորի և այլնի) կողմից հատուկ առանձնացված բրենդի տարատեսակ է։ Օրինակ՝ բրենդ՝ «Մարկո», ենթաբրենդ՝ «Պրեմիում»

0..1

7

Չափման միավորը

ապրանքի քանակի չափման միավորը

տարրը նախատեսված է ապրանքի չափման միավորի ծածկագրի (ծածկագրային նշագրի) վերաբերյալ տեղեկությունները նշելու համար

1

8

Ապրանքի պատկերը

ապրանքի լուսանկարչական պատկերը

տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը

0..3

98

Մոդելը

արտադրողի մոդելը

 

0..1

10

Գույնը

Գույնը

 

0..1

11

Չափսը

Չափսը

 

0..1

12

Չափսը ստվերագծային-զանգվածային համակարգում

   

0..1

13

Վերնամասի նյութի տեսակը

կոշկերեսի արտադրման համար օգտագործված նյութի տեսակը

 

0..1

14

Աստառի նյութը

կոշիկի աստառի արտադրման համար օգտագործված նյութի տեսակը

 

0..1

15

Տակի մասի նյութը

կոշկատակի արտադրման համար օգտագործված նյութի տեսակը

 

0..1

16

Բաղադրությունը

պարունակում է ապրանքի բաղադրության մեջ մտնող տարրերի, բաղադրամասերի նկարագրությունը։ Կարող է պարունակել տեղեկատվություն կոշկերեսի, ներբանի և կոշկատակի վերաբերյալ։

նշվում են տեքստային տողով սահմանված՝ ապրանքի բնութագրերը

0..1

17

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացուցիչ տեղեկատվություն՝ այն նորմատիվ փաստաթղթի նշագրումը, որին համապատասխան արտադրվել է ապրանքը (ԳՕՍՏ, ՏՊ, ՏԿ և այլն), այլ տեղեկատվություն

 

0..1

 

Աղյուսակ 6

 

Ապրանքի նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Նույնականացման միջոցի տեսակը

նշվում է նույնականացման միջոցի տեսակի եռանիշ ծածկագիրը՝ նույնականացման միջոցների տեսակների ցանկին համապատասխան

նշվում է 7-րդ աղյուսակին համապատասխան

1

2

Համարը՝ ըստ ռեեստրի

նշվում է համարը՝ ըստ նույնականացման միջոցների ռեեստրի

 

0..1

3

Նույնականացման միջոցի տվյալների բլոկը

   

1..*

3.1

Կիրառման նույնականացուցիչը (AI)

կլոր փակագծերի մեջ վերցված կիրառման թվային նույնականացուցիչը, որով նշվում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի արժեքը

նշվում է 8-րդ աղյուսակին համապատասխան՝ 9-րդ աղյուսակում սահմանված կանոնների համաձայն

0..1

3.2

Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը

պարունակում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը

նշվում է 9-րդ աղյուսակում սահմանված կանոնների համաձայն

1

 

Աղյուսակ 7

 

Նույնականացման միջոցի տեսակը

 

Բաժնի ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակի անվանումը

1

գծավոր ստվերագծային ծածկագիրը

101

Code 128 գծավոր ստվերագծային ծածկագիրը

2

երկչափ բազմամակարդակ ստվերագծային ծածկագիրը

3

երկչափ մատրիցային ստվերագծային ծածկագիրը

301

DataMatrix ծածկագիրը

302

QR ծածկագիրը

303

Micro QR ծածկագիրը

4

Ռադիոնիշեր

401

UHF-ընդգրկույթի RFID-նիշը

9

նույնականացման միջոցների այլ տեսակներ

999

Այլ

 

Աղյուսակ 8

 

Կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը, որոնք օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 6401-6405 ապրանքային դիրքերի դրոշմավորման ժամանակ

 

AI ծածկագիրը

AI լրիվ անվանումը

Տարրային տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN- Global Trade Item Number՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (արտիկուլով) ապրանքի տարատեսակության գլոբալ նույնականացման համարը։ 14-նիշ թվային նույնականացուցիչը

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար։

 

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը (GTIN of Contained Trade Items)

N2+N14

 

AI (02) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում գտնվող ապրանքային միավորների GTIN-ը՝ այն համանման ձևով պահելու դեպքում։ Պարզաբանում․ այդ տարրային տողը կարող է օգտագործվել միայն այն լոգիստիկ միավորի համար, որն ինքնին առևտրային միավոր չէ, եթե դրանում պարունակվող միևնույն մակարդակի բոլոր ապրանքներն ունեն նույնանման GTIN։ Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը լոգիստիկ միավորում պարունակվող ամենաբարձր մակարդակի ապրանքային միավորների նույնականացման համարն է

02

     

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X..20 (N2+X..13)

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող՝ մինչև 20 պայմանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որն արտադրողի կողմից տրվում է ապրանքին՝ դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ համակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում․ կոշկեղենի նույնականացման նպատակներով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից՝ (լատինական այբուբենի) թվային կամ տառաթվային հաջորդականությամբ։

91

ստուգման բանալին

 

ստուգման բանալին

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման վերաբերյալ տեղեկությունների կազմում

92

էլեկտրոնային ստորագրությունը

 

էլեկտրոնային ստորագրությունը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման վերաբերյալ տեղեկությունների կազմում

 

Աղյուսակ 9

 

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

Ապրանքների խմբի ծածկագիրը՝ ըստ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

6401-6405

301

1. «1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 2

2. «2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները

«Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN)։

3․ 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝

«Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

6401-6405

101

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 1

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները

«Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը։

 

Աղյուսակ 10

 

Դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ժամանակ օգտագործվող՝ դրոշմավորված ապրանքների կարգավիճակների ցանկը

 

Կարգավիճակի ծածկագիրը

Կարգավիճակի նկարագրությունը

Ծածկագրերի հնարավոր արժեքները և կարգավիճակ սահմանելու պատճառի նկարագրերը

00

վիճակը որոշված չէ

«99»՝ տեղեկատվությունը չեղարկվել է (սահմանվում է ներմուծողի համակարգում).

«34»՝ ապրանքի վերադարձը վաճառողին՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է ներմուծողի համակարգում)

10

ապրանքը դրվել է շրջանառության մեջ անդամ պետությունում

«33»՝ ապրանքի ընդունումը հաշվառման՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է ներմուծողի համակարգում)

«34»՝ ապրանքի վերադարձը վաճառողին՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է արտահանողի համակարգում)

«99»՝ տեղեկատվությունը չեղարկվել է (սահմանվում է արտահանողի համակարգում).

20

ապրանքը դուրս է բերվել շրջանառությունից

«33»՝ ապրանքի ընդունումը հաշվառման՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է արտահանողի համակարգում)

31

ապրանքն իրացվել է (նախատեսված է իրացման համար) անդրսահմանային առևտրի շրջանակներում

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի

թիվ 72 որոշմամբ

 

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված կոշկեղենի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունն ապահովվում է սպառողների և այլ շահագրգիռ (իրավաբանական և ֆիզիկական) անձանց համար

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (4 կամ 10 նիշ)։

4. Ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը։

5. Տեղեկություններ ապրանքի վերաբերյալ (բրենդը, գույնը, կոշկեղենի չափսը, մոդելը, կոշկերեսի նյութի տեսակը, կոշկատակի նյութի տեսակը)։

6. Ապրանքի ծագման (արտադրման) երկիրը:

7. Տեղեկատվություն դրոշմավորվող ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

8. Տեղեկատվություն ապրանքն արտադրողի վերաբերյալ (իրավաբանական անձի անվանումը, ազգանունը, անունը)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2023, թիվ 139 09.12.2023, թիվ 72
02.12.2021, թիվ 138 13.12.2021, թիվ 72
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան