Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 20

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ մինչև 2024 թվականի հունվարի 1-ն ապահովել Եվրասիական տնտեսական միության իրավունքում ներդաշնակեցված պահանջների սահմանումը՝ որևէ անդամ պետության հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների այն մատակարարների համար, որոնք գործունեությունն իրականացնում են այլ անդամ պետության տարածքում:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2020 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 20 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան՝ լրացնել հետևյալ բովանդակությամբ 55-րդ կետով՝

«55. Ծառայություններ՝ հաշվետվություններ կազմելու և հաշվապահական հաշվառման ոլորտում (ՀԱԴ-ից՝ 82213, 82219 և 82220)14, հետևյալի մասով՝

1) հաճախորդի կողմից ներկայացված տեղեկատվության, եկամուտների ամփոփագրերի, հաշվեկշռային ամփոփագրերի, հաշվեկշռային ամփոփագրերի և հաշիվների վերլուծության հիման վրա ֆինանսական հաշվետվությունների կազմում (կազմվող հաշվետվությունների արժանահավատությունն այդ դեպքում չի երաշխավորվում) (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հարկերի մասով հայտարարագրեր կազմելու ծառայությունների).

2) ֆինանսական հաշվետվությունների ստուգում, գնահատում և նախապատրաստում15.

3) հաշվապահական գրքերում առևտրային գործառնությունների դասակարգում և գրանցում՝ դրամական արտահայտությամբ կամ չափման այլ միավորով.

4) ֆինանսական հաշվետվությունների նախապատրաստման հետ միասին տրամադրվող՝ ձեռնարկատիրական գործունեության հարկերի մասով հարկային հայտարարագրեր կազմելու (լրացնելու) ծառայություններ:».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ ծանոթագրություններով՝

«14 Գործում է 2025 թվականի հունվարի 1-ից՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքում՝ Եվրասիական տնտեսական միության որևէ անդամ պետության հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների այն մատակարարների համար, որոնք գործունեությունն իրականացնում են Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում, ներդաշնակեցված պահանջներ սահմանելուց հետո՝ բացառությամբ բանկերին, ոչ բանկային ֆինանսավարկային կազմակերպություններին տրամադրվող ծառայությունների:

15 Չի վերաբերում աուդիտի ծառայություններին:»:

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 22 որոշմամբ հաստատված՝ հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման մասով ազատականացման պլանի 9-րդ կետում երկրորդ վանդակում «2021 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: