ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1495-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1481-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերը, որոշման 1-ին կետը, որոշման հավելվածի N 1, NN 3-5 ձևերի վերնագրերը և ձևերը «ներմուծման մաքսատուրքի» բառերից հետո լրացնել «, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի» բառերով.
2) որոշման նախաբանը «5-րդ կետը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5.1-ին, 99-րդ հոդվածի 2.1-ին մասերը և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը» բառերով.
3) որոշման հավելվածի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն կարգով կարգավորվում են 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 59-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5.1-ին, 99-րդ հոդվածի 2.1-ին մասերով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման հետ կապված հարաբերությունները։»,
բ. 2-րդ և 2.1-ին կետերը, 7-րդ կետի 4-7-րդ ենթակետերը, 10-12-րդ, 14-18-րդ կետերը «ներմուծման մաքսատուրքի» բառերից հետո լրացնել «, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի» բառերով,
գ. 7-րդ կետի 5-րդ ենթակետում «մաքսատուրքի գծով» բառերը փոխարինել «մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գծով» բառերով,
դ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Դիմումին կից ներկայացվում են օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայությունը հիմնավորող փաստաթղթերը, իսկ ներմուծման մաքսատուրքի մասով` նաև օրենսգրքի 58-րդ հոդվածով սահմանված՝ ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը:»,
ե. 12-րդ կետի 4-րդ ենթակետը «մաքսային» բառից հետո լրացնել «և հարկային» բառերով,
զ. 18-րդ կետը «մաքսատուրք» բառից հետո լրացնել «և հարկեր» բառերով,
է. N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիսեպտեմբերի 29-ի N 1495-Ն որոշման |
«Ձև N 2
ՈՐՈՇՈՒՄ
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|