ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2022 թվականի N 1272-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 152-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի «Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 152-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը «ժամկետով,» բառից հետո լրացնել «սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր առանձին զորամասի մասով նոր մրցութային գործընթացի շրջանակներում կնքված պայմանագրերով սահմանված ժամանակացույցով տվյալ զորամասի համար նախատեսված ծառայության մատուցման մեկնարկը,» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 1-ին կետում սահմանված կարգավորումների ներառումը փորձնական ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|