Գլխավոր տեղեկություն
Համար
N 1381-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2022 թվականի N 1381-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում՝ վերաբաշխում, N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և լրացումներ, N 5 աղյուսակում՝ փոփոխություն, N 6 հավելվածում՝ փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ 600,540.5 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը` 2023 թվականին Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունն անցկացնելու նպատակով անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի վթարային հատվածների ամրակայման և դրա տարածքների բարեկարգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև սահմանել հրատապ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի (բացառությամբ «զ» պարբերության), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, և ծառայությունները ձեռք բերելով «ՌԵԳՈՒԼ» ՍՊԸ կազմակերպությունից:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մոդուլային շենքի կառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման համար 2020 թվականի սեպտեմբերի 15-ին «ԱՐՍԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/9-1 պայմանագրի N 3 հավելվածով սահմանված աշխատանքների կատարման օրացուցային գրաֆիկում կատարել փոփոխություններ՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգելով 120 օրացուցային օրով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները, միաժամանակ 2022 թվականի պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը թողնելով անփոփոխ:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մոդուլային շենքի կառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման համար 2020 թվականի օգոստոսի 25-ին «Գրիգորյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/5-1 պայմանագրի N 3 հավելվածով սահմանված աշխատանքների կատարման օրացուցային գրաֆիկում կատարել փոփոխություններ՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգելով 120 օրացուցային օրով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները, միաժամանակ 2022 թվականի պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը թողնելով անփոփոխ:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Գոմքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մոդուլային շենքի կառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման համար 2021 թվականի ապրիլի 20-ին «Արարատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/2-2 պայմանագրի N 2 հավելվածով սահմանված աշխատանքների կատարման օրացուցային գրաֆիկում կատարել փոփոխություններ՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգելով 120 օրացուցային օրով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները, միաժամանակ 2022 թվականի պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը թողնելով անփոփոխ:

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մոդուլային շենքի կառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման համար 2020 թվականի սեպտեմբերի 28-ին «Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/11 պայմանագրի շրջանակներում 2021 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված N 4 համաձայնագրով հաստատված աշխատանքների կատարման օրացուցային գրաֆիկով սահմանված վերջնաժամկետին համապատասխան պարտավորությունների կատարման ժամկետանց օրերից 90 օրացուցային օրվա համար չհաշվարկել տույժեր և (կամ) տուգանքներ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:

8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի վերակառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման համար 2020 թվականի նոյեմբերի 30-ին «Զեթ-Պրոֆիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-20/1 պայմանագրի N 2 հավելվածով սահմանված աշխատանքների կատարման օրացուցային գրաֆիկում կատարել փոփոխություններ՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգելով 180 օրացուցային օրով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները, միաժամանակ 2022 թվականի պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 10-ը:

9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևիկ համայնքում «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզի կառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման համար 2021 թվականի հունվարի 20-ին «ՆԱՐ-ԴԱՎ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-20/2 պայմանագրի N 2 հավելվածով սահմանված աշխատանքների կատարման օրացուցային գրաֆիկում կատարել փոփոխություններ՝ 2022 թվականի պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում կատարվելիք աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:

10. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանային մասնաշենքի կառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման համար 2019 թվականի հունիսի 26-ին «Գազկոմշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-19/1 պայմանագրի շրջանակներում 2020 թվականի հունիսի 17-ին կնքված N 4 համաձայնագրով հաստատված աշխատանքների կատարման օրացուցային գրաֆիկով սահմանված համապատասխան պարտավորությունների կատարման ժամկետանց օրերից 2021 թվականի հունիսի 22-ից մինչև 2022 թվականի հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածի համար չհաշվարկել տույժեր և (կամ) տուգանքներ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

02.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1381-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2022 թվական: