Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.04.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2020 թվականի

թիվ 45

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 109 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի ««Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 109 որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) երկրորդ պարբերությունը «տվյալ ցանկում» բառերից հետո լրացնել «կամ սույն կետի երրորդ պարբերության մեջ» բառերով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Նշված ցանկի 1-17, 19-22, 24, 28, 29 և 37 կետերում նշված և «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան կազմում է 18 ամիս, եթե տվյալ ցանկում այլ ժամկետ սահմանված չէ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: