Գլխավոր տեղեկություն
Համար
N 1745-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.09.2022-11.02.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.19/68(871) Հոդ.1659
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2011 թվականի N 1745-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 30-րդ, 36-րդ կետերին, ինչպես նաև 29-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) (ենթակետն ուժը կորցրել է 29.09.22 N 1509-Ն)

4) (ենթակետն ուժը կորցրել է 29.09.22 N 1509-Ն)

(1-ին կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգերը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները հաստատելու մասին» N 1391-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին».

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 15
Երևան 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը։

(1-ին կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

2. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովը (այսուհետ՝ ատեստավորման հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրակրթության մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք), սույն կարգով և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգերով:

(2-րդ կետը խմբ. 29.09.22 N 1509-Ն)

3. Ատեստավորման հանձնաժողովի գործունեության նպատակը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով ատեստավորում իրականացնելն է։

4. (կետն ուժը կորցրել է 29.09.22 N 1509-Ն)

5. Ատեստավորման հանձնաժողովը երեք տարի ժամկետով և հասարակական հիմունքներով գործող մարմիններ են, որոնց անհատական կազմը, ինչպես նաև նախագահը և քարտուղարը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) համապատասխան հրամանով:

(5-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն, 29.09.22 N 1509-Ն)

6. Ատեստավորման հանձնաժողովը բաղկացած է 5:

(6-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

7. Ատեստավորման հանձնաժողովին ուղղված հայտերի ընդունումը և միջանկյալ աշխատանքները կազմակերպում է համապատասխան լիազոր մարմնի կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ նախարարություն) համապատասխան ստորաբաժանումը:

(7-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն, 29.09.22 N 1509-Ն)

8. Ատեստավորման հանձնաժողովի որոշումները ենթակա են բողոքարկման՝ օրենքի 26-րդ հոդվածի 18-րդ և 34-րդ մասերով սահմանված կարգով։

(8-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

9. Ատեստավորման հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են նախարարի հրամանով` հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման ու հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգերով սահմանված գործողությունները կատարելուց հետո:

(9-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

10. Ատեստավորման հանձնաժողովը ձևավորվում է նախարարի հրամանով` տվյալ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի` մարզպետի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի (այսուհետ` լիազոր մարմին) առաջարկության հիման վրա:

(10-րդ կետը խմբ. 16.09.21 N 1476-Ն, փոփ. 29.09.22 N 1509-Ն)

11. Ատեստավորման հանձնաժողովի կազմում կարող են լինել հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչները, կրթության ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների մանկավարժության մասնագետները, լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի (այսուհետ՝ համայնք)` Երևանի քաղաքապետի ներկայացնելու դեպքում համապատասխան վարչական շրջանի և նախարարության աշխատողները։

(11-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն, 29.09.22 N 1509-Ն)

12. Ատեստավորման հանձնաժողովի անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել առաջադրող մարմինների կամ կազմակերպությունների հիմնավորված առաջարկությամբ, իսկ անհատների դեպքում՝ իրենց դիմումով։

(12-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

13. (կետի գործողությունը դադարեցվել է 16.09.21 N 1476-Ն)

14. (կետի գործողությունը դադարեցվել է 16.09.21 N 1476-Ն)

15. Ատեստավորման հանձնաժողովը կազմվում է նախարարի երեք և լիազոր մարմնի երկու ներկայացուցիչներից:

(15-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն, 29.09.22 N 1509-Ն)

16. (կետի գործողությունը դադարեցվել է 16.09.21 N 1476-Ն)

17. Ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին որևէ անդամի հետագա մասնակցության անհնարինության դեպքում հանձնաժողովի կազմը համալրվում է նախարարի հրամանով` սույն կարգի համաձայն:

(17-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

18. Ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին նախագահի և (կամ) քարտուղարի հետագա մասնակցության անհնարինության դեպքում նախարարի համապատասխան հրամանով նշանակվում է նոր նախագահ կամ քարտուղար:

(18-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

19. (կետի գործողությունը դադարեցվել է 16.09.21 N 1476-Ն)

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

20. Ատեստավորման հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են օրենքով, սույն կարգով և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման ու հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգերով և այլ իրավական ակտերով։

(20-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

21. Ատեստավորման հանձնաժողովն իրենց աշխատանքը կազմակերպում է նիստերի (անհնարինության դեպքում՝ նաև հեռավար) միջոցով:

(21-րդ կետը լրաց. 16.09.21 N 1476-Ն, փոփ. 29.09.22 N 1509-Ն)

22. Ատեստավորման հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

(22-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

23. Ատեստավորման հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

(23-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

(վերնագիրը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

24. Ատեստավորման հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է տվյալ հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է տվյալ հանձնաժողովի նիստերը.

3) որոշում է աշխատանքների հետ կապված հարցերի, դիմումների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով տվյալ հանձնաժողովի անդամների հետ.

4) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(24-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

(վերնագիրը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

25. Ատեստավորման հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է տվյալ հանձնաժողովի նիստերը.

2) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(25-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

(վերնագիրը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

 

26. Ատեստավորման հանձնաժողովի անդամը`

1) կարող է վարել նիստը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը.

3) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

4) մասնակցում է յուրաքանչյուր ուսուցչի համար անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է ատեստավորման կամ տարակարգի շնորհման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում` կցում է կարծիքը և գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(26-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

27. Ատեստավորման հանձնաժողովը կարող է դիմել նախարարին հանձնաժողովի անդամին հանձնաժողովից հեռացնելու միջնորդությամբ, եթե այդ անդամը՝

1) երեք անգամ անընդմեջ անհարգելի բացակայել է նիստից.

2) երեք անգամ հրաժարվել է մասնակցել քվեարկությանը:

(27-րդ կետը փոփ. 29.09.22 N 1509-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 16.09.21 N 1476-Ն, փոփ., խմբ. 29.09.22 N 1509-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն), անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, ուսուցչի ատեստավորման կարգը:

2. Ատեստավորումն ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնին ուսուցչի մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների և հմտությունների համապատասխանության որոշման գործընթացն է:

3. Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորումն իրականացվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանած կարգով:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

4. Ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ` ուսումնական հաստատության տնօրենի (այսուհետ` տնօրեն) հաստատած ժամանակացույցին համապատասխան:

5. Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորումն իրականացվում է պարզ ընթացակարգով, նախարարության կողմից սահմանված` ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն)

6. Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում, նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների համար` նախարարությունում փաստաթղթային ատեստավորման եղանակով՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ ատեստավորման հանձնաժողով):

7. Տնօրենը, մինչև մայիսի 1-ը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, կատարում է «ենթակա է ատեստավորման» նշում և ներբեռնում անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք համակարգում պահվում են մինչև ուսուցչի հաջորդ ատեստավորումը:

(7-րդ կետը խմբ. 16.09.21 N 1476-Ն)

8. Ատեստավորման ենթակա ուսուցչին հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենն ատեստավորումից ոչ ուշ, քան երեք ամիս առաջ գրավոր ծանուցում է փաստաթղթային ատեստավորման, սույն կարգի և անցկացման ժամկետի մասին:

9. (կետի գործողությունը դադարեցվել է 16.09.21 N 1476-Ն)

10. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը կրթության կառավարման տեղեկատվական համակարգից վերբեռնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և տրամադրում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին:

(10-րդ կետը խմբ. 16.09.21 N 1476-Ն)

11. Լիազոր մարմինն առնվազն հինգ օր առաջ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի միջոցով ատեստավորման ենթակա ուսուցչին տեղեկացնում է ատեստավորման օրվա, ժամի և վայրի մասին։

(11-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն)

12. Ատեստավորման հանձնաժողովը լիազոր մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրության արդյունքում նկատված անորոշությունների կամ վիճահարույց հարցերի առկայության դեպքում ատեստավորվող ուսուցչին հրավիրում է քննարկմանը։

13. Յուրաքանչյուր ուսուցչի վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն անհատական քվեարկության միջոցով, ձայների մեծամասնությամբ, ընդունում է օրենքով սահմանված որոշումներից մեկը:

14. Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա գտնվելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման ընդունմանը։

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ

 

15. Ատեստավորման ավարտից հետո ատեստավորման հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր ուսուցչի համար կազմում է ատեստավորման թերթ, որի ձևը սահմանում է նախարարությունը:

16. Ատեստավորման թերթը ստորագրում են ատեստավորման հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները:

17. Հատուկ կարծիք ներկայացրած ատեստավորման հանձնաժողովի անդամը կցում է հատուկ կարծիքը` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

18. Ատեստավորման հանձնաժողովն իր ընդունած որոշումը հիմնավորումներով երկօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություն, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմին, որն ապահովում է դրա հրապարակումը նախարարության կայքում:

(18-րդ կետը խմբ. 16.09.21 N 1476-Ն)

19. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով` նախարարություն, կամ դատական կարգով:

20. Ատեստավորման արդյունքները նախարարություն բողոքարկվելու դեպքում նախարարի հրամանով ձևավորվում է երեքհոգանոց բողոքարկման հանձնաժողով: Բողոքարկման հանձնաժողովում չեն կարող ներգրավվել տվյալ որոշումն ընդունած ատեստավորման հանձնաժողովի անդամները։

21. Ատեստավորման արդյունքները բողոքարկելու դեպքում ուսուցչի կողմից նախարարություն է ներկայացվում`

1) դիմում` նախարարի անունով.

2) ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենը.

3) տվյալ ուսուցչի ատեստավորմանը ներկայացված փաստաթղթերի փաթեթի պատճենը:

22. Բողոքարկման հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և կազմում համապատասխան եզրակացություն և տվյալ եզրակացությունը ներկայացնում նախարարին:

23. Կրթության կառավարման պետական լիազոր մարմինն ատեստավորման հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություն՝ տվյալ ուսուցչի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը կրկնակի վերանայելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:

24. (կետի գործողությունը դադարեցվել է 16.09.21 N 1476-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 16.09.21 N 1476-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 29.09.22 N 1509-Ն)

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏԱԼՈՒ

(հավելվածն ուժը կորցրել է 29.09.22 N 1509-Ն)