Գլխավոր տեղեկություն
Համար
N 1512-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1512-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություններ կատարելու «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 6-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀՄԱԱՇՁԲ-2021/2Շ պայմանագրում՝ ավելացնելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալը (այսուհետև՝ լրացուցիչ աշխատանքներ) պայմանագրի ընդհանուր գումարի 50 տոկոսից ոչ ավելի չափով և լրացուցիչ աշխատանքների կատարման համար տրամադրել ժամկետ՝ սույն կետի հիման վրա կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 11-րդ և 14-րդ ենթակետերի, 56-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություններ կատարելու «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 6-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՄԱ-ԾՁԲ-2021/1ՏՀ պայմանագրում՝ սույն որոշման 2-րդ կետում նշված լրացուցիչ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու համար 6,580,000 դրամի չափով ավելացնելով թիվ ՏԿԵՆ-ՄԱ-ԾՁԲ-2021/1ՏՀ պայմանագրում չափաբաժին 2-ի համար սահմանված գումարը և պայմանագրի ընդհանուր գումարը:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված լրացուցիչ աշխատանքների իրականացման համար «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվում է կանխավճար՝ 122,960,600 դրամի չափով՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1512-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1512-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1512-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1512-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1512-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1512-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական:    



 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան