Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.01.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2020 թվականի

թիվ 10

քաղ. Ալմաթի

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՍՈՐՏԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին» 2017 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի իրականացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային որակների որոշման միասնական մեթոդների կիրառման ապահովման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց

1. Հաստատել կից ներկայացվող՝

գյուղատնտեսական բույսերի սորտային ցանքերի (տնկարկների) դաշտային ապրոբացիայի մեթոդը,

գյուղատնտեսական բույսերի գրունտային հսկողության մեթոդը։

2. Սահմանել, որ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը թույլատրվում է գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային որակների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի տրամադրումը՝ ըստ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված ձևերի։

Նշված փաստաթղթերը վավեր են մինչև սերմերի այն խմբաքանակի օգտագործումը, որի համար դրանք տրվել են։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2021 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա.Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի հունվարի 30-ի

թիվ 10 որոշմամբ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: