ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 185 |
քաղ. Մոսկվա |
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿՈՌՈԶԻԱԿԱՅՈՒՆ (ՉԺԱՆԳՈՏՎՈՂ) ՊՈՂՊԱՏԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՆԿԱՐԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուկրաինական ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կոռոզիակայուն (չժանգոտվող) պողպատից պատրաստված անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգելու մասին
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի «Ուկրաինական ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կոռոզիակայուն (չժանգոտվող) պողպատից պատրաստված անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 6 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 18-ը ներառյալ։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 18-ը ներառյալ ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 6 որոշմամբ սահմանված դրույքաչափերով հակագնագցման տուրքի գանձումը՝ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2021 թվականի փետրվարի 26-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.09.2021, թիվ 110 | 09.10.2021, թիվ 185 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|