ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 101-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 3-ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 35-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ՝ | կողմ- 12 | դեմ- | ձեռնպահ- |
1. Ղազարյան Ղազար | |||
2. Հարությունյան Վահրամ | |||
3. Շահինյան Շահեն | |||
4. Մնացականյան Գայանե | |||
5. Վարդանյան Գեղամ | |||
6. Մակարյան Մարյամ | |||
7. Մելքոնյան Հակոբ | |||
8. Մկրտչյան Սարիբեկ | |||
9. Պողոսյան Արմինե | |||
10. Մանուկյան Աննա | |||
11. Մարկոսյան Սեյրան | |||
12. Աբասյան Արայիկ |
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2022 թվականի հուլիսի 28 Արաքս համայնք |
Ղ․ ՂԱԶԱՐՅԱՆ
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 28-ի N 101-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Եկամտային մաս
Ավելացնել՝
Արաքսին կապիտալ դրամաշնորհ – 11905․04 հազ. դրամ
2. Ծախսային մաս
1) 11.1.2 (Պահուստային ֆոնդ)-ի
4891 հոդվածից նվազեցնել 14100.0 հազ. դրամ
2) 01․1․1 (Արաքսի համայնքապետարան)-ի
ա․ 5113 հոդվածին ավելացնել 7805.0 հազ. դրամ
բ․ 5122 հոդվածին ավելացնել 4100.4 հազ. դրամ
3) 9․1․1 (Նախադպրոցական ուսուցում)–ի
4657 հոդվածին ավելացնել 14100.0 հազ.դրամ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2022 թվական: