«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2005 թվականի N 1223-Ն
ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ` ՕՐԱԿԱՆ 24 ԺԱՄ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. օգոստոսի 15 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ` ՕՐԱԿԱՆ 24 ԺԱՄ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. Հպակային ցանցի և քարշային ենթակայանների հերթապահ էլեկտրամեխանիկների, էլեկտրամոնտյորների, ավտոմատրիսի մեքենավարների և մեքենավարների օգնականների աշխատանքներ,
2. Կապի հերթափոխային ճարտարագետների` բարձր և ցածր հաճախականության ընտրողական կապի, օպտիկամանրաթելային հեռախոսային կայանների հերթապահ էլեկտրամեխանիկների, հեռախոսակապի տեղեկատու հերթափոխային օպերատորների աշխատանքներ,
3. Գծանցի հերթապահների աշխատանքներ,
(3-րդ կետը փոփ.11.12.14 N 1378-Ն)
4. Լոկոմոտիվային բրիգադներին սպասարկող հերթապահ բուժքույրերի աշխատանքներ,
5. Հանգստյան տան հերթապահների աշխատանքներ,
6. Պահակների աշխատանքներ,
7. Հերթապահ ռադիոէլեկտրամեխանիկների աշխատանքներ,
8. Ուղևորատար գնացքների ուղեկցորդների, մոնտյորների (էլեկտրիկների), մեխանիկների և բրիգադավարների, գնացքների պետերի աշխատանքներ,
9. Ջոկի հրամանատարների, ավագ հրաձիգների, հրաձիգների աշխատանքներ,
10. Երթակարգավարների աշխատանքներ,
11. Պատասխանատու հերթապահ օպերատորների աշխատանքներ,
12. Փոխանակող օպերատորների աշխատանքներ,
13. Գծային տեղամասի աշխատողների աշխատանքներ,
14. Հեռահաղորդակցման կայանների հերթափոխային աշխատողների աշխատանքներ,
15. Երևանի ռադիոհեռուստահաղորդիչ կենտրոնի, մարզային տարածաշրջանային արտադրամասերի հեռուստակայանների հերթափոխային անձնակազմի աշխատանքներ,
16. Ռադիոմոնիթորինգի վարչության ռադիոհսկման մասնագետների աշխատանքներ,
17. Էլեկտրաէներգետիկական համակարգի անցագրային բյուրոյի հերթապահների աշխատանքներ,
18. Գազատրանսպորտային և գազաբաշխիչ համակարգի կարգավորման և օպերատորական ծառայություններ,
19. Գազաճնշակայանների ագրեգատների կարգավորման և սպասարկման աշխատանքներ,
20. Գազի վթարային վերանորոգման ծառայություններ,
21. Կարգավարների աշխատանքներ,
22. Ենթակայանների հերթապահ անձնակազմի աշխատանքներ,
23. Պահպանության տեսուչների (պահակային ծառայության) աշխատանքներ,
24. ՀԷԿ-ի հերթափոխային աշխատանքներ,
25. Հիդրոագրեգատների հերթապահ մեքենավարների աշխատանքներ,
26. Հիդրոշինությունների շարժիչավարների աշխատանքներ,
27. Հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող անձնակազմի աշխատանքներ,
28. Շտապ և անհետաձգելի բուժօգնություն իրականացնող անձնակազմի աշխատանքներ,
29. Պետական արգելոցների ուղեփակոցի տեսուչ-պահակների աշխատանքներ,
30. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,
31. Հիդրոօդերևութաբանության ոլորտի օդերևութաբանական, ակտինոմետրիական (ճառագայթաչափական), օզոնաչափական, ռադիոլոկացիոն դիտարկումներ և հակակարկտային ներգործություն իրականացնող մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,
(31-րդ կետը խմբ. 29.09.16 N 988-Ն)
32. Հիդրոօդերևութաբանական կանխատեսումներ կազմող մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,
33. Հիդրոօդերևութաբանական տվյալների փոխանակման ստորաբաժանումների մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,
34. Հոգաբարձության (խնամակալության), բնակչության սոցիալական պաշտպանության, հանրակրթության ոլորտներում շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների մանկավարժական, բժշկական և սպասարկող անձնակազմերի աշխատանքներ,
(34-րդ կետը խմբ.11.12.14 N 1378-Ն)
35. Անասնապահի աշխատանք,
36. Հեռուստառադիոընկերությունների հերթափոխային աշխատողների աշխատանքներ,
(36-րդ կետը լրաց. 12.01.06 N 9-Ն)
37. Հնոցապանի աշխատանք:
(37-րդ կետը լրաց. 11.12.14 N 1378-Ն)
38. (կետն ուժը կորցրել է 03.03.22 N 247-Ն)
39. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հերթափոխության ռեժիմով կատարվող աշխատանքներ`
1) հարկային և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում,
2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների, ուսումնասիրությունների և օրենքով նախատեսված այլ հսկողական գործողությունների իրականացում,
3) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխելիս մաքսասակագնային մեխանիզմների կիրառման, ներմուծման ու արտահանման սահմանված կարգի կիրառման, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի նկատմամբ հսկողության իրականացում,
4) մաքսային ձևակերպումների կազմակերպում և դրանց նկատմամբ վերահսկողության, մաքսային հսկողության իրականացում,
5) մաքսային ձևակերպումների էլեկտրոնային համակարգում մաքսային մարմինների իրավասություններից բխող գործառնությունների առցանց իրականացում:
(39-րդ կետը լրաց. 10.09.15 N 1025-Ն, փոփ. 04.08.16 N 811-Ն, խմբ. 03.03.22 N 247-Ն)
40. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների անցագրային կետերի հերթապահների աշխատանքներ,
(40-րդ կետը լրաց. 10.09.15 N 1025-Ն, փոփ. 04.08.16 N 811-Ն, 03.03.22 N 247-Ն)
41. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատողների աշխատանքներ՝ բացառությամբ ստորաբաժանման պետի աշխատանքների,
(41-րդ կետը լրաց. 18.04.19 N 413-Ն)
42. ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետերի աշխատողների աշխատանքներ:
(42-րդ կետը լրաց. 18.04.19 N 413-Ն)
43. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ տրանսպորտի բնագավառում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանման ապահովմանն ուղղված գործառույթներ իրականացնող աշխատողների աշխատանքներ:
(43-րդ կետը լրաց. 16.09.22 N 1411-Ն)
(հավելվածը լրաց. 12.01.06 N 9-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.12.14 N 1378-Ն, լրաց. 10.09.15 N 1025-Ն, փոփ. 04.08.16 N 811-Ն, խմբ. 29.09.16 N 988-Ն, լրաց. 18.04.19 N 413-Ն, փոփ., խմբ. 03.03.22 N 247-Ն, լրաց. 16.09.22 N 1411-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.09.2022, N 1411-Ն | 26.09.2022, N 1223-Ն | |
03.03.2022, N 247-Ն | 13.03.2022, N 1223-Ն | |
18.04.2019, N 413-Ն | 12.05.2019, N 1223-Ն | |
29.09.2016, N 988-Ն | 15.10.2016, N 1223-Ն | |
04.08.2016, N 811-Ն | 11.08.2016, N 1223-Ն | |
10.09.2015, N 1025-Ն | 17.09.2015, N 1223-Ն | |
11.12.2014, N 1378-Ն | 29.12.2014, N 1223-Ն | |
12.01.2006, N 9-Ն | 02.02.2006, N 1223-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|