ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 166 |
քաղ. Մոսկվա |
ԲՇՏԻԿԱՑԱՆԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Պատրաստուկները, որոնք պատրաստված են չխառնված մթերքներից, որպես ակտիվ ազդող նյութ պարունակում են իզոտրետինոին (A վիտամինի ածանցյալը), ինչպես նաև օժանդակ նյութեր (օրինակ՝ ստեարինաթթվի և օլեինաթթվի եթերներ, պոլիէթիլենօքսիդ, գլիցերին, սորբիտ, սոյայի յուղ), բաժնեծրարված են դոզավորված դեղաձևերի կամ մանրածախ առևտրի համար նախատեսված ձևերի կամ փաթեթվածքների տեսքով, կիրառվում են բշտիկացանի բուժման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3004 ապրանքային դիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|